Շիբենիկ Կնինը տարածքով իններորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 2984 կմ² տարածք)։
Ափամերձ գոտիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Ցամաքային տարածքներում, մասնավորապես՝ Բոսնիա և Հերցեգովինայի սահմանամեձ գոտում կլիման ցածրալեռնային է։
Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 24 °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։