Շենգավիթ (վարչական շրջան)

վարչական շրջան Երևանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենգավիթ (այլ կիրառումներ)

Շենգավիթ, Հայաստանի մայրաքաղաք Երևանի վարչական շրջաններից մեկը։ Ընդգրկում է Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը։ Սահմանակից է էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն համայնքներին և Արարատի մարզին[2]։

Շենգավիթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակԵրևանի վարչական բաժանում
Մտնում էԵրևան
Ներառում էՆերքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը
ՂեկավարՌազմիկ Մկրտչյան
Հիմնական լեզուհայերեն
Պաշտոնական լեզուներհայերեն
Բնակչություն138 600 մարդ (2015)[1]
Տարածք40,9 կմ²
Ժամային գոտիUTC+4

Պատմություն

Երևանի Շենգավիթ համայնքն ունի շուրջ 7000-ամյա պատմություն։ Համայնքը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում, Հրազդան գետի ձախ ափին։ Շենգավիթ բնակատեղիի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Քրիստոսից առաջ IV-II հազարամյակի հնագիտական նյութեր, որոնք ապացուցում են, որ Շենգավիթը եղել է Հայաստանի հնագույն ու ճարտարապետական կատարյալ կառույցներից մեկը։ Այն հիշեցնում է Միջագետքի, Փոքր Ասիայի (առաջին Տրոյա) հնագույն հուշարձանները։ Այս համայնքում է գտնվում Կարմիր Բլուրը (Թեյշեբաինի) հզոր ուրարտական քաղաքը։ Այն ներկայացնում է պատմական մեծ արժեք։

Շենգավիթը՝ որպես համայնք, ձևավորվել է 1996 թվականին։

Շենգավիթ համայնքը համարվում է արդյունաբերական, այստեղ են տեղակայված արտադրական մի շարք ձեռնարկություններ՝ «Գրանդ Տոբակո», «Արաքս Գոլդ» հայ-կանադական և «Գրանդ Քենդի» հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունները, «Հայ-էլեկտրամեքենա», «Նաիրիտ», «էլեկտրոն», «Արմեն-Կարպետ», «Երևանի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական և այլ ընկերություններ[3]։

Փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ

Մետրոյի կայարաններ

Շենգավիթի համայնքապետարանի շենք

Հուշարձաններ

Տաճարներ

Պատկերասրահ


Շենգավիթ վարչական շրջանի համայնապատկերը Վերին Շենգավիթ թաղամասից


Տես նաև

Ծանոթագրություններ