Շեյխ Խամդուլլախ

Շեյխ Խամդուլլախ (թուրքերեն՝ Şeyh Hamdullah, 1436[1], Ամասիա, Թուրքիա - 1520[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան գեղագիր։

Շեյխ Խամդուլլախ
Ծնվել է1436[1]
ԾննդավայրԱմասիա, Թուրքիա
Վախճանվել է1520[1]
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Մասնագիտությունգեղագիր
ԹեմաներIslamic calligraphy?
ՈւսուցիչHayreddin Mar‘aşî?[2]
ԱշակերտներHüsâmeddin Hüseyin Şah?[3] և Շեհզադե Քորքուդ[4]
 Sheikh Hamdullah Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Ամասիայում։ Նրա հայրը՝ Մուստաֆա Դեդեն, սերում է մի տոհմից, որի ներկայացուցիչները գաղթել են դեպի Թուրքիա Միջին Ասիայից դեպի Ամասիա[5]։

Խամդուլլախն գեղագրությունը սովորել է Խաիրեդդինա Մարասից, ով նրան ուսուցանել է արաբական գեղագրության վեց ոճերը[6]։ Խամդուլլախն իր աշխատանքներում փորձում էր ընդօրինակել հին վարպետների գործերը[7]։ Ուսման ընթացքում նա հանդիպել է որդուն Մեհմեդ IIին, որոնք շուտով դարձան ընկերներ։ Նա դառնալով Բայազեթի սուլթան Խամդուլլախին հրավիրեց մայրաքաղաք Ստամբուլ։ Այնտեղ նա դարձավ Սուլթանի արքունիքի գլխավոր գեղագրիչը[5]։

1485 թվականին Բայեզիդը ձեռք է բերեց հայտնի գեղագիր Յակուտ ալ-Մուստասիմի 7 գործերը։ Դրանից հետո նա Խամդուլլախին հանձնարարեց կատարել նոր գեղագրական ոճ, որը նման էր Ալ-Մուստաիմի օգտագործած ոճին։ Չնայած Խամդուլլախը Ալ-Մուստաիմի աշխատանքը համարեց անգերազանցելի, բայցևայնպես համաձայնեց։ Հետազոտողների կարծիքով, նոր ոճը, որը Բայեզիդը պատվիրեց ստեղծել, պետք է դառնար նոր կայսրության և նոր տոհմի խորհրդանիշ, որի հիմնադիրը նա ցանկանում էր դառնալ[8]։

Խամդուլլախը ժամանակավորապես դարձավ ճգնավոր, որի ընթացքում, ըստ նրա տեսիլքի Մուհամեդ մարգարեն սովորեցրել է գեղագրության նոր ոճեր[9]։ Արդյունքում, Խամդուլլախն վերամշակեց Նասխ գեղագրական ոճը։ Սկսաց 1500 թվականից ի վեր Ղուրանի մեծ մասը գրվել է Խամդուլլախի ոճով, որի համար հայտնի է որպես «Օսմանյան գեղագրության հայր>>[10]։ Խամդուլլախի աշակերտները տարածում էին նրա ոճը ամբողջ Օսմանյան կայսրությունում։ [11]Խամդուլլախի ոճը գործածվում էր շուրջ 150 տարի՝ նրան դարձնելով օսմանյան ամենանշանակալից գեղագետներից մեկը։ Նույնիսկ երկու հարյուր տարի անց գեղագրության ուսանողները, ներառյալ Խաֆիզ Օսմանի, վերարտադրեցին Խամդուլլախի աշխատանքները[12]։

Խամդուլլախն իր ամբողջ կյանքը նվիրեց գեղագրությանը, նույնիսկ երբ նա ավելի քան 80 տարեկան էր, դեռ գեղագրություն էր գրում։ Խամդուլլախն ստեղծեց 47 Մուսաֆներ, ինչպպես նաև բազմաթիվ դժուզով և այլ աշխատանքներ, որոնցից շատերը գտնվում է Թոփքափը ամրոց պալատի հավաքածուում[13]։ Բայեզիդ մզկիթները ներկված են Խամդուլլախի գեղագրով, Ֆիրուզագան և Դավուդան Ստամբուլում, ինչպես նաև Բայեզիդ մզկիթը Ադրիանապոլիսում[14]։

Խամդուլլախի համբավի մեծացմանը զուգընթաց՝ գեղագրությունից զատ աճում էին նրա հմտությունների պատմությունները՝ ասելով, որ Խամդուլլախն հիանալի նետաձիգ էր, բազեագետ, լողորդ և հիանալի դերձակ[7]։

Խամդուլլախն մահացել է 1520 թվականին Ստամբուլ քաղաքում։ Թաղված է Կարաջաախմետի գերեզմանատանը։ Նրա աշխատանքները պահպանվել են մինչ օրս, և պահվում են Տոպկապի պալատի հավաքածուում[15]։

Խամդուլլախի որդին՝ Մեվլյանա Դեդե Չալաբին, նույնպես գեղագիր էր, և ամուսնացած էր Ամասիացի գեղագրիչ Շուկրուլլե Խալիֆայի հետ, ով նախկինում սովորել էր Խամդուլլախի մոտ։ Խամդուլլախի թոռները՝ Պիր Մուհամեդ Դեդեն և Դերվիշ Մուհամեդը, գեղագրիչներ դարձան, Ճիշտ ինչպես նրանց հայրը և պապը[16]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Uğur Derman, M., Letters in Gold: Ottoman Calligraphy from the Sakıp Sabancı Collection, Metropolitan Museum of Art, 1998.
  • Baydar and Hepworth, «Two Case Studies:The Rejoining of a Text-Block and the New Use of Remoistenable Tissue», in: Driscoll, M.J. and Mósesdóttir, E. (eds), Care and Conservation of Manuscripts 11, [Proceedings of the Eleventh International Seminar, University of Copenhagen, 24-25 April 2008], Museum Tusculanum Press, 2009
  • Özkafa, F., «İstanbul ve Hat Sanatı» [Istanbul and the Art of Calligraphy] in: Yusuf Çağlar (ed.), Bir Fotoğrafın Aynasında: İstanbul’un Meşhur Hattatları [Through the Mirror of a Picture: Eminent Calligraphers of Istanbul], Istanbul: İstanbul Büyükşehir Belediyesi, 2010.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյխ Խամդուլլախ» հոդվածին։