Շարի (հրաբուխ)

Շարի կամ Շարի լեռ (ճապ.՝ 斜里岳, Շարի-դակե), անթրոպոգենի ժամանակաշրջան ստրատոհրաբուխ[1] Ճապոնիայում։ Հրաբուխի բարձրությունը ծովի մակարդակին համեմատ 1547 մ է[2]։ Լեռների խմբի մեջ է նաև մտնում Հարավային Շարի լեռը (ճապ.՝ 南斜里岳 մինիմաշարի-դակե), Շարի լեռից դեպի արևմուտք։ Այն գտնվում է Հոկայդոյի Շիրետոկո թերակղզու վրա։

Շարի
ճապ.` 斜里岳
Տեսակհրաբուխ
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Վարչատարածքային միավորՀոկայդո
Աշխարհագրական
տեղադրություն
Հոկայդո
Մասն է100 Geological Sites in Japan
Բարձրությունը ծովի մակարդակից1547 մ
Հարաբերական
բարձրություն
1070 մ
Պահպանման տարածքSharidake Prefectural Natural Park?
Նյութանդեզիտ
Վերջին ժայթքում~1700 - 1730
Անվանված էShari River?
43°45′56″ հս․ լ. 144°43′05″ ավ. ե.HGЯO

Անվանում

Հրաբուխի նախկին անվանումն այնուների լեզվով Օննենուպուրի էր։ Շարի անունը նշանակում է ճահիճներ, որտեղ եղեգն է աճում։ Այն նաև հայտնի է որպես Օխոտսկ ֆուձի (ճապ.՝ オホーツク富士 ohōtsuku fuji) կամ Շարի ֆուձի (ճապ.՝ 斜里富士 shari fuji)։

Ռելիեֆի քարտեզ

Երկրաբանություն

Լեռը կազմված է հիմնականում անդեզիտից, դացիտից, բազալտից[1]։

Մագլցման երթուղիներ

Ամենահայտնի վերելքի երթուղին սկսվում է Կիոսատո գյուղի կողմից։ Հասարակական ավտոբուսը (Շարիբուս) շարժվում է օրական երեք անգամ (առաջինը՝ 6:30-ին) Շիրետոկոշարի կայարանից մինչև արահետի սկիզբ։ 

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Շարի Դակե - Ճապոնիայի երկրաբանական ծառայություն