Շատրվանը (ֆիլմ, 2006)
«Շատրվանը» (անգլ.՝ The Fountain, բնագրային նշանակությամբ՝ «Սկզբնաղբյուր»), ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկու 2006 թվականի ամերիկյան արտադրության գեղարվեստական ֆիլմ-պրիտչան, որն իր մեջ զուգակցում է ֆենթեզիի, պատմականի, ոգեկանության և գիտաֆանտաստիկի տարրեր։ Գլխավոր դերերում խաղում են Հյու Ջեքմանը և Ռեյչել Ուայզը։ Ֆիլմը բաղկացած է 3 սյուժետային գծերից, որոնցից յուրաքանչյուրում Ջեքմանը և Ուայզը խաղում են տարբեր կերպարներ։
Շատրվանը անգլ.՝ The Fountain | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[4][1][2], արկածային ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, դրամա, մելոդրամա և arthouse science fiction film? |
Թվական | 2006 և հունվարի 18, 2007[5] |
Լեզու | ամերիկյան անգլերեն |
Ռեժիսոր | Դարրեն Արոնոֆսկի[4][1][3][…] |
Պրոդյուսեր | Արնոն Միլչեն և Իեն Սմիթ |
Սցենարի հեղինակ | Դարրեն Արոնոֆսկի |
Դերակատարներ | Հյու Ջեքման[1][2][3][…], Ռեյչել Ուայզ[1][2][3][…], Էլեն Բյորստին[1][3][6][…], Քլիֆ Քուրտիս[7][8], Մարկ Մարգոլիս[1][3][6][…], Շոն Պատրիկ Թոմաս[2][7][8], Սթիվեն ՄաքՀեթի[7][8], Դոննա Մերֆի[7][8], Իթան Սափլի[7][8], Ալեքսանդր Բիսպրինգ, Բոյդ Բենքս[8] և Լորն Բրասս[8] |
Օպերատոր | Մեթյու Լիբատիկ |
Երաժշտություն | Քլինթ Մենսել |
Մոնտաժ | Ջեյ Ռաբինովից |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Նկարահանման վայր | Մոնրեալ |
Կինոընկերություն | Warner Bros.[6] և Regency Enterprises |
Տևողություն | 5789 s |
Բյուջե | 35 000 000 $[9] |
Շահույթ | 15 978 422 $[9] |
Պաշտոնական կայքէջ |
Ֆիլմն առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում։
Դերերում
Դերակատար | Դեր |
---|---|
Հյու Ջեքման | Թոմաս/ Թոմի/ բժիշկ Թոմ Կրեո/ կոնկիստադոր-կապիտան |
Ռեյչել Ուայզ | Իզաբելլա թագուհի/ Իզզի Կրեո |
Էլեն Բյորստին | բժիշկ Լիլիան Գուզետի |
Մարկ Մարգոլիս | սուրբ հայր Ավիլա |
Սթիվեն Մաքհեթի | Մեծ ինկվիզիտոր Սիլեցիո |
Ֆեռնանդո Էռնանդես | Շիբալբայի առաջնորդ |
Իթան Սափլի | Մեննի |
Ստեղծման պատմություն
- Արոնոֆսկին ցանկանում էր գաղտնի պահել ֆիլմի իրական անվանումը մինչև թողարկելը, այդ պատճառով նախագծի աշխատանքային անունը «The Last Man» («Վերջին մարդը») էր[10]։
- Ֆիլմը նախատեսվում էր թողարկել 2002 թվականին 78 միլիոն դոլլար բյուջեով, գլխավոր դերերում՝ Բրեդ Փիթ և Քեյթ Բլանշեթ, սակայն Փիթը լքեց նախագիծը Դարեն Արոնոֆսկու հետ ունեցած ստեղծագործական անհամաձայնության պատճառով։
- Ֆինանսական կորուստների փոխհատուցման համար (որը կազմում էր մոտ 20 միլիոն դոլլար) ստիպված եղան աճուրդում վաճառել նկարահանումների համար պատրաստված դեկորացիաները[11]։
- Կրկին աշխատել ֆիլմի վրա Արոնոֆսկուն հաջողվեց միայն 2004 թվականին այն բանից հետո, երբ հաջողվեց ստանալ Հյու Ջեքմանի համաձայնությունը՝ նկարահանվելու ֆիլմում։
- Կնոջ գլխավոր դերը համաձայնվեց խաղալ ռեժիսորի հարսնացուն՝ Ռեյչել Ուայզը։ Այդ պարագայում ֆիլմի բյուջեն գրեթե կրկնակի կրճատվեց՝ մինչև 35 միլիոն դոլլար[11]։
- Դարեն Արոնոֆսկին փորձում էր հնարավորինս քիչ օգտագործել համակարգչային հատուկ էֆեկտներ։ Դրա փոխարեն հատուկ էֆեկտների ստեղծման համար օգտագերծվել է քիմիական ռեակցիաների մակրոնկարահանումներ։ Այս յուրահատուկ ոչ համակարգչային էֆեկտների կիրառման պատճառն առաջին հերթին ֆիլմի ծախսերի կրճատումն էր։ Ինչպես նաև, ըստ Արոնոֆսկու խոսքերի, այժմյան համակարգչային տեխնոլոգիաները մի քանի տարի անց կհնանան, իսկ ինքը ցանկանում է, որ ֆիլմը դիմանա ժամանակի քննությանը[11]։
Ծանոթագրություններ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա