Շառլ Ժերար

հայկական ծագմամբ ֆրանսիացի դերասան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շառլ Ժերար (Նուբար Աճեմյան[5], Շառլ Աճեմյան, ֆր.՝ Charles Gérard, Charles Atchémian, դեկտեմբերի 1, 1922(1922-12-01)[6][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3] - սեպտեմբերի 19, 2019(2019-09-19)[1][2][3], Վերսալ[4][3]), հայկական ծագումով[7] ֆրանսիացի դերասան։

Շառլ Ժերար
ֆր.՝ Charles Gérard
Ծնվել է1926 դեկտեմբերի 1
ԾննդավայրՄարսել,Ֆրանսիա Ֆրանսիա
Մահացել էսեպտեմբերի 19, 2019(2019-09-19)[1][2][3] (96 տարեկան)
Մահվան վայրՎերսալ[4][3]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
ռեժիսոր
սցենարիստ

Կենսագրություն

Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։ 1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում և նրանց ընկերությունը հանգեցրել է այն բանին, որ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում[8]։

Ֆիլմեր

1957 թվականից ի վեր նկարահանվել է շուրջ 50 ֆիլմերում։

  • «Շնորհավոր Ամանոր», 1973
  • «Ամուսնություն», 1974
  • «Թշնամուս դիակը», 1976
  • «Խաղալիք», 1976
  • «Հրեշը», 1977
  • «Ով ով է, ոստիկան, թե ավազակ», 1979
  • «Խաղ չորս ձեռքով», 1980
  • «Հեռանալ, վերադառնալ», 1985
  • «Զգուշացեք ավազակներից», 1986
  • «Կինը և տղամարդը 20 տարի անց», 1986
  • «Լինում են օրեր, լինում են գիշերներ» ,1990
  • «Մարդը և շունը», 2008
  • «Մարդը և նրա շունը», 2009
  • «Դավաճանության իրավունք», 2012
  • «Վերջին դասը», 2015

Ռեժիսոր

Որպես ռեժիսոր նկարահանել է՝

  • «Թշնամին խավարում»
  • «Մարդկանց օրենքը»
  • «Մաֆիային դավաճանած մարդը»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Ժերար» հոդվածին։