Շառավղային արագություն

Շառավղային արագություն ( աստղագիտության մեջ՝ ճառագայթային արագություն, սպեկտրասկոպական շառավղային արագություն ) կետի (նկարում՝ A) արագության պրոյեկցիան այդ կետը կոորդինատների սկզբնակետին (O) միացնող ուղղի (OA) վրա։

vr շառավղային արագություն

Գլանային, գնդային և բևեռային կոորդինատական համակարգերում արագության բաղադրիչներից մեկն է (մյուս բաղադրիչը ազիմուտային արագությունն է)։ Ուստի այդ կոորդինատական համակարգերում այն ընդհանրացված արագություն է։

Սահմանումը

Ըստ սահմանման, շառավղային արագությունը սկալյար մեծություն է և հաշվարկվում է ըստ

բանաձևի, որտեղ -ը շառավիղ-վեկտորի օրթն է։

Լրիվ արագությունը որոշվում է շառավղային և ազիմուտային արագությունների գումարով՝

:

Կոորդինատներով արտահայտած, շառավղային արագությունը միշտ հավասար է

:

Եթե երկու կետերից մեկն ընդունենք կոորդինատական համակարգի սկզբնակետ, ապա շառավղային արագությունը կբնութագրի այդ կետերի՝ կամ միմյանց մոտենալու արագությունը (եթե ) կամ միմյանցից հեռանալու արագությունը (եթե

Դրա համաձայն, աստղագիտության մեջ, որտեղ հաշվարկման սկիզբ (այն կետը, որտեղ գտնվում է դիտորդը) է համարվում Երկիրը, ճառագայթային արագությունը որոշվում է որպես օբյեկտի (սովորաբար՝ աստղագիտական) արագությունը տեսողության ճառագայթի նկատմամբ։ Այս մեծությունը չափում ենք՝ հաշվի առնելով Դոպլերի էֆեկտը։ Օրինակ, ստանալով մեծ թույլտվությամբ սպեկտր և համեմատելով հայտնի սպեկտրալ գծերի չափված ալիքի երկարությունները լաբորատոր փորձերի տվյալների հետ։

Ճառագայթային արագություն

Աստղագիտության մեջ շառավղային արագությունը սովորաբար վերաբերում է ճառագայթային արագությանը (սպեկտրասկոպական շառավղային արագությանը)։ Եթե հաշվարկման սկիզբ է համարվում Երկիրը (այն կետը, որտեղ գտնվում է դիտորդը), ճառագայթային արագությունը որոշվում է որպես աստղագիտական օբյեկտի արագություն տեսողության ճառագայթի նկատմամբ։ Այս մեծությունը չափում ենք՝ հաշվի առնելով Դոպլերի էֆեկտը։ Օրինակ, ստանալով մեծ թույլտվությամբ սպեկտր և համեմատելով հայտնի սպեկտրալ գծերի չափված ալիքի երկարությունները լաբորատոր փորձերի տվյալների հետ։

Ճառագայթային արագությունների համեմատական աղյուսակ

Մոլորակ ԶանգվածՀեռավորություն
ա.մ.
Շառավղային արագություն
(vradial)
Յուպիտեր128.4 մ/վ
Յուպիտեր512.7 մ/վ
Նեպտուն0.14.8 մ/վ
Նեպտուն11.5 մ/վ
Սուպեր-Երկիր[1] (5 M⊕)0.11.4 մ/վ
Կենտավրոսի ալֆայի Bb[2] (1.13 ± 0.09 M⊕)0.040.51 մ/վ
Սուպեր-Երկիր (5 M⊕)10.45 մ/վ
Երկիր10.09 մ/վ

Ծանոթագրություններ