Շամմի Կապուր

Շամմի Կապուր (հինդի` शम्मी कपूर, ամբողջական անունը` Շամշեր Ռաջ Կապուր, հոկտեմբերի 21, 1930(1930-10-21)[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1] - օգոստոսի 14, 2011(2011-08-14)[2], Մումբայ, Հնդկաստան), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան, ռեժիսոր։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի և տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Շամմի Կապուր
հինդի՝ शम्मी कपूर
Ծնվել էհոկտեմբերի 21, 1930(1930-10-21)[1]
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 14, 2011(2011-08-14)[2] (80 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունDon Bosco High School?
Քաղաքացիություն Հնդկաստան,  Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Պրիտհվիռաջ Կապուր, մայր՝ Ռամսարնի Կապուր
Ամուսին(ներ)Գիտա Բալի
Երեխա(ներ)Ադիտյա Ռաջ Կապուր և Kanchan Ketan Desai?
Պարգևներ և մրցանակներ
junglee.org.in

Կենսագրություն

Շամմի Կապուրը ծնվել է հայտնի դերասան Պրիտհվիռաջ Կապուրի և նրա կնոջ՝ Ռամսարնի Մեհրայի ընտանիքում։ Նրա ավագ եղբայրը հռչակավոր Ռաջ Կապուրն է, իսկ կրտսերը՝ Շաշի Կապուրը։ 1948-1952 թվականներին Շամմի Կապուրը աշխատել է իր հոր Prithvi Theatres թատերախմբում։ Կինոդեբյուտը կայացել է 1953 թվականին։ Հիմնականում կինեմատոգրաֆ մուտք է գործել հոլիվուդյան դերասան Էրոլ Ֆլինին արտասովոր կերպով նմանակելու շնորհիվ։ 1957 թվականին նկարահանված «Այնպիսին, ինչպիսին դու չես հանդիպել» ֆիլմում նա փորձել է նմանակել ամերիկյան դերասան Ջեյմս Դինին և Էլվիս Փրեսլիին, դրան զուգահեռ հետևելով նաև Դև Անանդի կերտած կերպարներին։ Այդ ոճը հատկապես յուրահատուկ էր 1950-ական թվականների վերջերին ստեղծված ֆիլմերին։

Շամմի Կապուրը հաճախ կերտում էր հարուստ ու շփացած երիտասարդների դերեր և փորձում էր իր ֆիլմերում ընդգրկել արևմտյան ռոք երաժշտությունն հիշեցնող երաժշտական համարներ, որոնք ստեղծում էին դիսկոակումբային մթնոլորտ և հասցեագրված էին Արևմուտք ձգտող դեռահասներին։

Շամմի Կապուրի աշխատանքներից են «Միրզա և Սահիբա» (1957 թ.), «Հանցագործը» (1958 թ.), «Չորս ճանապարհ» (1959 թ.), «Վայրենին» (1961 թ.), «Չինական թաղամաս» (1962 թ.), «Ստախոսը» (1963 թ.), «Արքայազնը» (1964 թ.), «Քաշմիրի գեղեցկուհին» (1964 թ.), «Ասպետը» (1967 թ.), «Երիտասարդությունն ու սերը» (1971 թ.), «Զվարճանքներ որոնելիս» (1974 թ.), «Խիղճ» (1975 թ.), «Հատուցման ժամը» (1976 թ.) և այլ ֆիլմեր։

Շամմի Կապուրը հանդիսանում էր «Shammi Kapoor Presents Manoranjan» զվարճալի տեսաֆիլմաշարի պրոդյուսերը և Internet Users Club of India-ի նախագահը։

Անձնական կյանքը

1955 թվականին Շամմի Կապուրն ամուսնացել է դերասանուհի Գիտա Բալիի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ դուստր և մեկ որդի։ 1965 թվականին Գիտա Բալին մահացել է ծաղիկ հիվանդությունից։ Այնուհետև կարճատև սիրավեպ է ունեցել դերասանուհի Մումթազի հետ։ 1969 թվականին Շամմի Կապուրը ամուսնացել է Նիլա Դևի Գոհիլի հետ։

Շամմի Կապուրը մահացել է 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ Մումբայի հիվանդանոցներից մեկում, սուր երիկամային անբավարարությունից։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1953Կյանքի լույսըJeewan JyotiՇյամ Սունդեր
1954Գիշերաթիթեռն ու կրակըShama ParwanaԳուլ Միրզա
1954Գողերի շուկանChor Bazar-
1955Միս Կոկա-ԿոլաMiss Coca Cola-
1956ԷմանսիպացիաMem SahibՄանոհար
1957ՍրճարանCoffee House-
1957Միրզա և ՍահիբաMirza SahibanՄիրզա Խան
1957Այնպես, ինչպես դու չես հանդիպելTumsa Nahin DekhaՇանկար
1958ՀանցագործըMujrimՇանկար, Անանդ
1959ԱրևածագUjalaՌամու
1959Չորս ճանապարհChar Dil Char RaaheinՋոնի Բրագանզա
1960ՍինգապուրSingaporeՇյամ
1960Աղջիկը քոլեջիցCollege Girl-
1961ՎայրենինJungleeՉանդրա Շեքհար
1961ՄտերիմըBoy FriendՄադան, Շյամ
1962Չինական թաղամասChina TownՄիքի, Շեքհար
1962ՊրոֆեսորըProfessorպրոֆեսոր Պրիտամ Կհաննա
1962Սիրտն անմիտ էDil Tera DiwanaՄոհան
1963ՍտախոսըBluff MasterԱշոկ
1964ԱրքայազնըRajkumarարքայազն Բհանու Պրատապ, Բհագատ Ռամ
1964Քաշմիրի գեղեցկուհինKashmir Ki KaliՌաջիվ Լալ
1965ԱնմարդկայինըJanwarՍունդեր Շրիվաստավ, Սունդարամ Մունդերամ, Շեյխ Կալիմուլլահ
1966ԱնպատկառըBudtameezՇյամ Կումար Սաքսենա
1966Սերը տրամաբանել չգիտիPreet Na Jane ReetԱշոկ, Մոհան
1966Երրորդ հարկTeesri ManzilԱնիլ Կումար Սոնա (Ռոկի)
1967Երեկոն ՓարիզումAn Evening in ParisՇյամ Կումար, Հուկում Փաշա, Դիպակ Սեն
1967ԱսպետըLatt SahebՋանգու
1968ԱմուրինBrahmachariԲրահմաչարի
1969ԱրքայազնըPrinceարքայազն Շամշեր Սինգհ
1969Ով կարող է քեզանից լավը լինելTumse Achha Kaun HaiԱշոկ
1970ԽելագարըPagla Kahin KaՍուջիտ
1971Հայտնի անհայտըJaane-AnjaaneՌամ Պրասադ
1971ԺեստAndazՌավի
1971Երիտասարդություն և սերJawan MuhabatՌաջեշ Սարին
1974Զվարճանքներ որոնելիսManoranjanԴհուպ Չհուն
1975ԽիղճZameerԹհակուր Մահառաջ Սինգհ
1975Ճաղավանդակից այն կողմSalaakhen-
1976Հատուցման ժամըBundal Baaz-
1977ԴաստիարակությունParvarishՇամշեր Սինգհ
1978ՇալիմարShalimarդոկ. Բուխարի
1979ՄիրաMeeraՌանա Վիկրամջիտ Սինգհ Սեսոդիա
1979ԳիտակցումAhsaasՍուդարշան Սահնի
1981Քայլ առ քայլAhista AhistaՍագար
1981Սիրո փշոտ ճանապարհըArmaan-
1981Պրոֆեսոր ՊյարելալըProfessor Pyarelalմիսթր Ռայ
1982Երիտասարդության երդումըYeh Vaada Rahaդոկ. Մեհրա
1982ՀայրենասերըDesh PremeeՇամշեր Սինգհ
1982Սիրային հիվանդությունPrem RogԲադե Ռաջա Թհակուր
1982ԱմենազորըVidhaataԳուրբակշ
1983Սիրո ուժըBetaabՍարդար Դինեշ Սինգհ Գիրջի
1983ՊատանդուհինHeroՇիկանթհ Մաթհուր
1983Մենք միասնական հոգի ենքEk Jaan Hain HumՇյամ Սունդեր Սաքսենա
1983ՍիրավեպRomanceմիսթր Ռոյ
1984Հետախուզվում էWanted: Dead or Alive-
1984Լեգենդ սիրո մասինSohni MahiwalՓիր Բաբա
1985ԶոհըBalidaanՊրեմ Կիշան
1986Ճակատագրի շրջադարձներKaramdaataՌայ Բահադուր
1986Աստծո կողմից փրկվածըAllah-RakhaԿարիմ Խան
1987Հպարտություն և առնականությունHimmat Aur MehanatՄադան
1987ԱնկեղծությունIjaazat-
1989Ուսուցչի որդինDaataՇեր Ալի Խան
1989ԲաժանումBatwaraԲադե Թհակուր
1990Սև արքայազն ԱջուբանAjoobaԲահրիստանի սուլթանը
1991Այստեղ ես եմ կառավարումLakshmanrekhaԲաբա Սահեբ
1992ՀանելուկKhule-AamՍիկանդեր, Բհոլա
1992Կախարդական հմայքներChamatkarմիսթր Կաուլ
1992ՀիասթափությունHeer RanjhaՉոչակ Չոուդհարի
1993Այսօր իմ կյանքըAaja Meri JaanԿապուր
1993Ինձ խոսք տուրTum Karo Vaada-
1995Ռոք պարողըRock Dancerպարի վարպետ
1996Սիրո գիրքըPremGranthՆանդլալ
1997Եվ նրանք սիրեցին միմյանց...Aur Pyaar Ho GayaԿապուր
1998Քո կողքինKareebԹհակուր Ռանբիր Սինգհ
1999Անպատասխան սերJaanam Samjha KaroՌահուլի պապը
2001ԳրաքննիչըCensorՋուդգե
2002Ուղևորություն դեպի ԼոնդոնYeh Hai Jalwaհնդիկ արդյունաբերող
2002Անսպասելի շրջադարձWaah! Tera Kya KehnaԿիշան Օբերոյ
2006Անդադրում երկվորյակներըSandwichՍվամի Տրիլոկանանդ
2011Ռոք - աստղըRockstarՋամիլ Խան

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամմի Կապուր» հոդվածին։