Շահրե Քորդ

Շահրե Քորդ կամ Շահրեքորդ (պարս.՝ شهرکرد), քաղաք կենտրոնական Իրանում, Չհարմահալ և Բախտիարի օսթանի վարչական կենտրոնը։ Բնակչությունն ըստ վերջին մարդահամարի տվյալների կազմում է 190 441 մարդ (2016)[1][2]։

Քաղաք
Շահրե Քորդ
պարս.՝ شهرکرد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՉհարմահալ և Բախտիարի
ՇահրեստանՇահրե Քորդ
ԲԾՄ2070 մետր
Խոսվող լեզուներպարսկերեն, բախտիարի
Բնակչություն190 441 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0381
Շահրե Քորդ (Իրան)##
Շահրե Քորդ (Իրան)

Քաղաքում գործում են արտադրական, շինարարական, ինչպես նաև նյութերի և հագուստի ձեռնարկություններ։ Կլիման ցուրտ ձմեռներին` չորային է, ամռանը ջերմ։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 2070 մ բարձրության վրա, Իրանի ամենաբարձրադիր քաղաքներից մեկն է։ Արվարձաններից մեկում կա լեռնադահուկային հանգստավայր։

Բնակչություն

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 190 441 մարդ, որոնք կազմում էին 55 492 տնտեսություն։Քաղաքը բնակչությամբ Չհարմահալ և Բախտիարի օսթանի ամենախոշոր քաղաքն է[3]։ Շահրե Քորդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի1956196619911996200620112016
Բնակիչ15 476[4]23 757[5]89 253[6]100 477[6]126 746[7]159 775[8]190 441[9]

Բնակիչները պարսիկներ են, լոռեր և Չհարմահալի թյուրքեր։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շահրե Քորդ» հոդվածին։