Նուբար Աֆեյան

ԱՄՆ գործարար, գյուտարար բարեգործ

Նուբար Աֆեյան (հուլիսի 25, 1962(1962-07-25)[1], Բեյրութ, Լիբանան), ձեռնարկատեր, Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր[2]։


Նուբար Աֆեյան
Դիմանկար
Ծնվել է1962 հուլիսի 25
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունՄաքԳիլի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Մասնագիտությունգործարար, ձեռնարկատեր, գյուտարար և donor
 Noubar Afeyan Վիքիպահեստում

Կենսագրություն

Նուբար Աֆեյանը ծնվել է 1962 թվականին, Բեյրութում։ 1977 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մոնրեալ։ 1983 թվականին քիմիական ճարտարագիտության բակալավրիատի աստիճան է ստացել Մաքգիլ համալսարանից, ասպիրանտուրան շարունակել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կենսաքիմիական ճարտարագիտության բաժնում, որն ավարտել է 1987 թվականին։

Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող 20-ից ավել հաջողակ գիտական և տեխնոլոգիական հաստատությունների հիմնադրմանը և կայացմանը։ Հիմնադրել և ղեկավարել է կենսաբանական սարքավորումների և գործիքների արտադրության ոլորտի առաջատար PerSeptive Biosystems կազմակերպությունը, Applera-ի գլխավոր փոխնախագահ, տնօրեն, նախաձեռնել և վերահսկել է Celera Genomics ընկերության ստեղծումը։ Flagship-ի ներդրումային պորտֆելի կազմի մեջ մտնող Affinnova, BG Medicine, Bind Biosciences, Ensemble Discovery, Helicos BioSciences, Joule Biotechnologies, LS9 և Eleven Biotherapeutics ընկերությունների տնօրենն է։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոունի մենեջմենթի դպրոցում (MIT Sloan School of Management) դասավանդում է «ձեռներեցություն» առարկան[3]։

2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը[4]։

Անդամակցություն

  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տեխնոլոգիական նորամուծությունների Deshpande կենտրոնի անդամ
  • Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Ուայթհեդ ինստիտուտի անդամ
  • Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի խորհրդատվական կոմիտեների անդամ
  • Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի անդամ
  • Ամերիաբանկի խորհրդի անդամ, 2010
  • Դիլիջանի միջազգային դպրոցի խորհրդի անդամ

Պարգևներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուբար Աֆեյան» հոդվածին։