Նորմա Ստից

Նորմա Ստից, իսկական անուն-ազգանունը՝ Էննի Հոքինս-Թըրնր (անգլ.՝ Norma Stitz, Annie Hawkins-Turner, դեկտեմբերի 22, 1956(1956-12-22)[1], Ատլանտա), ամերիկացի ֆետիշ-մոդել[2], պոռնոդերասանուհի, կայքէջի տիրուհի, աշխարհում ամենամեծ բնական կրծքերն ունեցող կին։ Նրա բեմական կեղծանունը բառախաղ-տառախաղի արդյունք է, առաջացել է անգլերեն enormous tits բառակապակցությունից, որ նշանակում է «վիթխարի ստինքներ»։

Նորմա Ստից
անգլ.՝ Norma Stitz
Ծնվել էդեկտեմբերի 22, 1956(1956-12-22)[1] (67 տարեկան)
ԾննդավայրԱտլանտա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան և fetish model
Պարգևներ և
մրցանակներ
Կայք106zzznormastitz.com

Կազմվածքը

1999 թվականի դեկտեմբերի 1-ին Նորմա Ստիցի անունը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենամեծ բնական կրծքեր և ամենամեծ չափսի կրծկալ ունեցող կնոջ։ Հետագայում՝ 2009 և 2011 թվականներին նա պահպանել է այդ տիտղոսները[3][4][5] [6][7][8]:

Ըստ բրիտանական «This Morning» ամսագրի հրապարակած տվյալների՝ Նորմայի ստինքներից յուրաքանչյուրի կշիռը մոտավորապես 22,5 կիլոգրամ է[9][10][11]։ Նրա կրծկալի չափսը, եթե այդպիսիք թողարկվեին, պետք է լիներ 102ZZZ[12]:

Կենսագրություն

Նորման ավարտել է ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Ջեքսոն քաղաքի համալսարանը՝ սոցիալական աշխատողի որակավորումով։ Ամուսնացել է ամերիկյան օդուժի նախկին սպայի հետ, ունեցել են երկու զավակ։ 2003 թվականին այրիացել է[13]։

37 տարեկան է եղել Նորման, երբ հաղթանակ է տարել Juggs ամսագրի հայտարարած մրցույթում, որից հետո աշխատանքի է անցել մեծահասակների համար նախատեսված զվարճությունների ինդուստրիայում[8]։ 2012 թվականի հուլիսի 15-ին առաջին անգամ հայտնվել է TLC հեռուստացանցի թողարկած «Արտառոց սեքս» (Strange Sex) սերիալում[6][8][14]: Այնուհետև հանդես է եկել The Jenny Jones Show-ում[8]: Ընդհանուր առմամբ նկարահանվել է մոտավորապես 250 պոռնոգրաֆիկ ֆիլմերում, որոնց մի մասը թողարկել է իր սեփական կինոստուդիայում[6]: Նա ինքն իրեն բնորոշում է որպես fantasy model[14]: Պոռնոդերասանուհու The Amazing Norma Stitz տեսահոլովակը դրական գրախոսության է արժանացել AVN (Adult Video News) ամսագրում[14]։

2016 թվականին Նորմա Ստիցի մոմե կրկնօրինակը տեղադրվել է վիետնամական Հա Լոնգ քաղաքի մոմարձանների նորաբաց թանգարանում[15], իսկ երկու տարի անց նրա անունը ներառվել է փառքի սրահում[16]։

Ֆիլմերի ընտրանի

  • Amazing Norma Stitz (2002)
  • Big Tits Curvy Asses 4 (2008)
  • Good Girl Bad Girl (2006)
  • Meeting Norma Stitz (2006)
  • Norma Squirtz Karl (2006)
  • Norma Stitz and Ms. L (2006)

Պարգևներ

  • 1999 — Գինեսի ռեկորդների գիրք — հավաստագիր՝ տրված աշխարհում ամենամեծ բնական կրծքեր ունեցողին
  • 2003 — AVN Awards — Adult Video Nudes Award (The Amazing Norma Stitz).

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ