Նորից երկուս
«Նորից երկուս» (ռուս.՝ Опять двойка), նկարիչ Ֆեոդոր Ռեշետնիկովի նկարը՝ ստեղծված 1952 թվականին[1]։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆեոդոր Ռեշետնիկով |
տարի | 1952 |
բարձրություն | 101 սանտիմետր |
լայնություն | 93 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
պատկերված են | |
Ծանոթագրություններ |
Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի սկզբնական հեղինակային տարբերակը գտնվում է Art Russe հիմնադրամի հավաքածուում[2]։
Նկարի սյուժեի՝ ուսումնական կյանքի իրողությունների հետ ունեցած նմանության շնորհիվ այն ԽՍՀՄ դպրոցական ծրագրերում օգտագործվել է որպես կենցաղային գեղանկարչության օրինակ (կերպարվեստի ծրագրում), ռուսաց լեզվի ծրագրի «Բանավոր և գրավոր խոսքի զարգացում» բաժնում հանձնարարվել է գրել շարադրություն այս նկարի վերաբերյալ։ Նկարը հայտնի է եղել խորհրդային հանրության շրջանում։
«Նորից երկուս» կտավը երկրորդ մասն է Ռեշետնիկովի նկարչական տրիլոգիայի, որի առաջին մասը «Եկել է արձակուրդ» (1948) նկարն է, երրորդը՝ «Վերաքննություն» (1954[3]), վերջինս այնպիսի հռչակ չի ունեցել, ինչպիսին ունեցել են առաջին երկուսը (աշխատանքը եղել է մասնավոր սեփականություն, այնուհետև տարվել է ԱՄՆ, որտեղ պահվել է Ֆլորիդայում՝ արվեստի իրերի առևտրականների մոտ, ավելի ուշ այն գնել են աճուրդում և վերադարձրել ՌԴ՝ Ֆիլատովների ռուսական արվեստի հիմնադրամ)։ Հատկանշական է, որ «Նորից երկուս» նկարի ձախ անկյունում նկատվում է ավելի վաղ արված «Եկել է արձակուրդ» կտավի վերարտադրությունը, իսկ «Վերաքննություն» նկարի ձախ անկյունում՝ «Նորից երկուս» նկարի վերարտադրությունը։
Հետաքրքիր մանրամասներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b5/%D0%9F%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BB%D1%81%D1%8F.jpg/220px-%D0%9F%D1%80%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BB%D0%B8%D0%BB%D1%81%D1%8F.jpg)
- Կերպարների դասավորությամբ ձևավորված կոմպոզիցիան եռանկյուն է։ Նրա վերևում կախված է նկարչի ավելի վաղ արված «Եկել է արձակուրդ» նկարի վերարտադրությունը, որը նկարված է ստվարաթղթի վրա և դրանից ամրացված է պոկովի օրացույց։ Այդ խոսուն մանրամասների միջոցով Ռեշետնիկովը ցույց է տալիս դրական տիպաժ, որին նկարի գլխավոր հերոսը պետք է ձգտի հասնել։
- Նկարի սյուժեի հիման վրա նկարահանվել է «Երալաշ» մանկական կինոհանդեսի 124-րդ սերիայի համանուն էպիզոդը։ Այդ ստեղծագործությունն է ներկայացված «Մուրզիլկայի արկածները» շարքի «Նորից անբավարար» մուլտֆիլմում, որտեղ տղայի անունը Կոլյա է։
- «Նորից երկուս» նկարի սյուժեն կրկնում է նկարիչ Դ. Ե. Ժուկովի (1841-1903) «Ձախողվեց» նկարի (ռուս.՝ «Провалился», 1885) սյուժեն։ Նկարների բոլոր նմանությունների հետ մեկտեղ նրանք բոլորովին տարբեր են։ Մինչխորհրդային շրջանի նկարում գիմնազիայի աշակերտի անհաջողությունը ներկայացված է որպես ընդհանուր տապալում. չէ՞ որ նա ընտանիքի ամենամեծ տղամարդն էր։ Խորհրդային նկարում տեսնում ենք անբանի ու անհաջողակի, որին մանկուց քննադատում է ավագ քույրը, և որի վրա ծիծաղում է փոքր եղբայրը։
- Սկզբում Ռեշետնիկովը պատրաստվում էր նկարել ուրախ սյուժեով «Նորից հինգ» նկար, բայց դասերին հաճախելուց հետո նրան թվաց, որ անհաջողության նկատմամբ արձագանքն ավելի արտահայտիչ է[4]։
- Երկուս ստացողի կերպարի համար կեցվածք է ընդունել 1938 թվականին ճնշումների ենթարկված ու գնդակահարված հայտնի նկարիչ Գուստավ Կլուցիսի որդին[5]։ Կլուցիսի ընտանիքն ապրում էր Ռեշետնիկովի հարևանությամբ՝ նույն տանը, ձերբակալությունից հետո նրանք բնակարանը փոխել են։ Նկարում պատկերված է Կլուցիսի նախկին բնակարանը։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- «Опять двойка» на сайте «Коллекция: мировая художественная культура»
- Картина Фёдора Решетникова «Опять „двойка“» в программе «Собрание Третьяковки» («Эхо Москвы». 27 Август 2006)