Նորայր Դաբաղյան

հայ գրականագետ

Նորայր Հարությունի Դաբաղյան (օգոստոսի 5, 1904(1904-08-05), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 12, 1955(1955-07-12)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գրականագետ, պրոֆեսոր (1936), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Նորայր Դաբաղյան
Ծնվել էօգոստոսի 5, 1904(1904-08-05)
Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 12, 1955(1955-07-12)[1][2] (50 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Գրական դիրքերում[1], Գրական թերթ[1], Q16688834?, ՀԿԿ[1], Խորհրդային գրականություն[1], Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
Պաշտոն(ներ)ռեկտոր
ԱնդամակցությունQ4101980? և ԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1925)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1932)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1914 թվականին հոր մահից հետո Դաբաղյանների ընտանիքը բնակություն է հաստատել Թիֆլիսում, այնուհետև տեղափոխվել Կարս, ապա՝ Երևան։ Նյութական ծանր վիճակի պատճառով մայրը տղային հանձնել է որբանոց։

1922 թվականին ավարտելով երկրորդ աստիճանի դպրոցը՝ ընդունվել և 1925 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը, 1932 թվականին՝ Մոսկվայի կարմիր պրոֆեսուրան։ 1927-1930 թվականներին եղել է «Գրական դիրքերում», 1936-1937 թվականներին՝ «Խորհրդային գրականություն» ամսագրերի, իսկ 1930-1936 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1935-1937 թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի կուլտլուսբաժնի վարիչը։

1937 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին եղել է ԵՊՀ ռեկտոր։

Դաբաղյանը 1920-1930-ականների գրական կյանքի աչքի ընկնող դեմքերից է, Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի անդամ։ Գռեհիկ սոցիոլոգիզմի դիրքերից պայքարել է Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի և մյուս նոյեմբերականների դեմ։ Եղիշե Չարենցի արդարացումից հետո՝ 1954 թ. «Եղիշե Չարենց» գրքույկով ջանալով վերագնահատել հանճարեղ բանաստեղծին՝ հետին թվով փորձել է սրբագրել իր և սերնդակիցների՝ ողբերգական հետևանքներով լի կոպիտ սխալներն ու մոլորությունները։

1940-1955 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Մահացել է Երևանում[3][4][5]։ ԽՄԿԿ անդամ 1925 թվականից։

Երկեր

  • Ինչ է սպեցիֆիզմը և ինչու են պայքարում նրա դեմ, Երևան, Պետհրատ, 1928։
  • Պրոլետգրականության ֆրոնտում (հոդվածների ժողովածու, գրքում տեղ է գտել Ն. Դաբաղյանի «Գրական մեշչանականություն ու պանիկյորության լեղապատառ մունետիկը» հոդվածը), Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1930, 200 էջ։
  • Պլեխանովի էսթետիկական հայացքների մասին, Երևան, Կուսհրատ, 1934, 48 էջ։
  • Եղիշե Չարենց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։
  • Հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը և Հովհաննես Թումանյանը, Երևան, Հայպետհրատ, 1954, 63 էջ։

Աղբյուրներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորայր Դաբաղյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 260