Նովիցա Վելիչկովիչ

Նովիցա Վելիչկովիչ (սերբ.՝ Новица Величковић, հոկտեմբերի 5, 1986(1986-10-05), Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ նախկին բասկետբոլիստ, ծանր հարձակվող։

Նովիցա Վելիչկովիչ
սերբ.՝ Новица Величковић

ԱկումբՍերբիա Պարտիզան
Դիրքըծանր հարձակվող
Համար№ 12
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 5, 1986 (32 տարեկան)
ԾննդավայրՍերբիա Բելգրադ, Սերբիա, ՀՍՖՀ
ԱզգությունՍերբիա սերբ
Հասակ205 սմ
Քաշ109 կգ
Կարիերա սկիզբ2004 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
  • ABA լիգայի քառորդ եզրափակչի MVP (2009)
  • Եվրալիգայի ծագող աստղ (2009)
Մեդալներ
Եվրոպայի առաջնություն
ԱրծաթԼեհաստան 2009բասկետբոլ

Կարիերա

1996 թվականին հանդես է եկել «Դրվոմարկետ»-ի կազմում։ 1998-2001 թվականներին խաղացել է «Զեմուն»-ի կազմում, իսկ 2001 թվականին տեղափոխվել է բելգրադյան երիտասարդական «Պարտիզան» ակումբ։ «Պարիզան» ակումբի կազմում նրա առաջնախաղը տեղի է ունեցել 2004-05 մրցաշրջանին Սերբիայի առաջնությանը։ 2008-09 թվականներին մրցաշրջանին ճանաչվել է ABA լիգայի քառորդ եզրափակչի MVP[1], ինչպես նաև Եվրալիգայի ծագող աստղ[2]։

2009 թվականի հունիսի 23-ին պայմանագիր է կնքել մադրիդյան «Ռեալ»-ի հետ[3]։

Սերբիայի հավաքական

2005 թվականից մինչև 2006 թվականը խաղացել է Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Գլխավոր հավաքականում իր առաջնախաղը տեղի է ունեցել 2007 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Այդ առաջնությանը նվաճել է արծաթե մեդալներ։

Ձեռքբերումներ

Խմբային

  • Սերբիայի առաջնություն (5)՝ 2005, 2006, 2007, 2008, 2009
  • Սերբիայի գավաթակիր (2)՝ 2008, 2009
  • ABA լիգայի չեմպիոն՝ 2007, 2008, 2009
  • 2009 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր։

Անձնական

  • ABA լիգայի քառորդ եզրափակչի MVP (2009)
  • Եվրալիգայի ծագող աստղ (2009)

Կարիերայի ցուցանիշներ

Պայմանանշաններ
  ԽՄասնակցած խաղեր  ՄԽ Խաղեր որպես մեկնարկային ր/խ Խաղացած րոպեներ
 ՆԱ% Նետման արդյունավետություն 3Մ% Երեք միավորների իրացման արդյունավետություն Տ% Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ անդրադարձները խաղում փ/խ Արդյունավետ փոխանցումները խաղում խ/խ Խլումները խաղում
 բ/խ Բլոկշոտերը խաղում մ/խ Միավորները խաղում Թավատառ Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Եվրալիգա

ՏարիԱկումբԽՄԽր/խՆԱ%3Մ%Տ%ա/խփ/խխ/խբ/խմ/խ
2005-06Պարտիզան1203.4.714.500.333.5.0.3.01.0-0.1
2006-072017.0.500.500.5201.8.3.5.12.83.0
2007-08222128.2.446.299.7506.91.6.8.310.611.7
2008-09191526.1.428.324.7505.11.8.8.411.511.7
2009-10Ռեալ Մադրիդ16822.6.500.417.5764.11.8.8.37.99.1
2010-1119212.1.416.333.4622.8.5.2.23.43.3
2011-127111.5.414.300.2501.91.6.7.14.13.9
2013-14Բրոս Բասկետս5420.0.357.083.8332.81.2.4.07.24.8
Կարիերա1205217.2.446.310.6323.71.1.6.26.46.6

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովիցա Վելիչկովիչ» հոդվածին։