Նովաիոլետ Բուլավայո

Նովայոլետ Բուլավայո (անգլ. NoViolet Bulawayo, իսկական անունը` Էլիզաբեթ Տշելե (անգլ. Elizabeth Tshele), հոկտեմբերի 12, 1981 թվական, Տշոլոտշո, Հյուսիսային Մատաբելելենդ), գրող Զիմբաբվեից, ով ստեղծագործում է անգլերեն լեզվով։

Նովաիոլետ Բուլավայո
NoViolet Bulawayo
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 12, 1981 թվական (39 տարեկան)
ԾննդավայրՀյուսիսային Մատաբելելենդ
ՔաղաքացիությունԶիմբաբվե Զիմբաբվե
ԿրթությունՍթենֆորդի համալսարան, Տեխասի A&M համալսարան, Կոռնելի համալսարան և Հարավային մեթոդիստական համալսարան
Մասնագիտությունարձակագիր
ԱշխատավայրԿոռնելի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Քյնի մրցանակ (2011), Etisalat Prize for Literature (2013), Hemingway Foundation/PEN Award
Կայքnovioletbulawayo.com
 NoViolet Bulawayo Վիքիպահեստում

Կենսագրություն

Ավարտել է Բուլավայոյի Մզիլիկազիի անվան պետական բարձրագույն դպրոցը։ 1999 թվականից նա բնակվում է ԱՄՆ-ում։ Նա ստացել է մագիստրոսի և բակալավրի կոչումներ Տեխասի A&M համալսարանում (Կոմերս, Տեխաս) և Հարավային մեթոդիստական համալսարանում։ 2010 թվականին նա ավարտել է Կոռնելի համալսարանի գրական դասընթացը և դասավանդել այնտեղ։ 2012-2014 թվականներին Սթենֆորդի համալսարանի գրականության գերազանցության ծրագրի գիտաշխատող էր։

Ստեղծագործական կյանքը

2009 թվականին Ջ. Մ. Կուտզեն ընդգրկեց Բուլավայոյի «Պատկերները» պատմվածքը իր նոր՝ «Աֆրիկյան նոր գրականություն» հատորում։ 2010 թվականին լույս տեսած Boston Review-ում՝ «Խելագարները Բուդապեշտում» պատմվածքն արժանացել է 2011 թվականի «Աֆրիկյան Բուքերի» Քեյն մրցանակին[1]։ 2013 թվականին գրողի առաջին վեպը հայտնվեց ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում, որի հիմքը մրցանակակիր պատմություն էր։

Գրքեր

  • Մեզ անհրաժեշտ են այլ անուններ/ We need new names. New York: Reagan Arthur Books, Little, Brown and Company, 2013 (London: Chatto & Windus, 2013, հրատարակվել է նաև որպես աուդիոգիրք. Բուքերյան մրցանակի կարճ ցուցակում 2013 թվականին; Los Angeles Times թերթի գրքային մրցանակ; Էտիսալատայի գրականության մրցանակ, Նիգերիա և այլն.)

Ծանոթագրություններ