Նողկալի ութնյակը

«Նողկալի ութնյակը» (անգլ.՝ The Hateful Eight), ռեժիսոր և սցենարիստ Քվենտին Տարանտինոյի ամերիկյան վեսթեռնը։ Դերասանական կազմը գլխավորում են Սեմյուել Լ. Ջեքսոնը և Կուրտ Ռասելը[7]։ «Նողկալի ութնյակը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի քաղաքացիական պատերազմից անմիջապես հետո։ Ֆիլմի հերոսները գլուխների որսորդներ են և նրանց պատահական հարևաններ, որոնք ստիպված են ձմռան բքին միասին դիմանալ հյուրատանը։ Ֆիլմի մասին հայտարարվել է 2013 թվականի աշնանը, սկզբնապես մտածվել է որպես Տարանտինոյի նախորդ աշխատանքի՝ «Ջանգոն ազատված» վեսթեռնի շարունակություն։ 2014 թվականին Տարանտինոն չեղարկել է նախագիծը, քանի որ «Նողկալի ութնյակի» սցենարն առանց նրա թույլտվության հրապարակվել էր համացանցում, թեպետ որոշ ժամանակ անց վերսկսել է ֆիլմի վրա աշխատանքը։

Նողկալի ութնյակը
անգլ.՝ The Hateful Eight
Երկիր ԱՄՆ
Ժանրվեստեռն և դրամա
ԹեմաԱտելություն[1], բռնություն[1], իշխանություն[1], գլուխների որսորդ[1] և թերահավատություն[1]
Թվականդեկտեմբեր 2015, հունվարի 28, 2016[2][3], հունվարի 7, 2016[4] և հունվարի 7, 2016[5]
Լեզուանգլերեն, իսպաներեն և ֆրանսերեն
ՌեժիսորՔվենտին Տարանտինո
ՊրոդյուսերՍթեյսի Շեր, Բոբ Վայնշտեյն և Հարվի Վայնշտեյն
Սցենարի հեղինակՔվենտին Տարանտինո
ԴերակատարներՍեմյուել Ջեքսոն, Կուրտ Ռասել, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ուոլթոն Գոգինս, Դեմիան Բիչիր, Թիմ Ռոթ, Մայքլ Մեդսեն, Բրյուս Դերն, Ջեյմս Փարքս, Չաննինգ Տատում, Դանա Գուրիե[6], Զոի Բել[6], Լի Հորսլի[6], Ջին Ջոնս[6] և Քվենտին Տարանտինո[6]
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունԷնիո Մորիկոնե
ՄոնտաժՖրեդ Ռասկին
Պատմվածքի վայրՎայոմինգ[1]
Նկարահանման վայրԿոլորադո
ԿինոընկերությունThe Weinstein Company
Տևողություն167 րոպե
Բյուջե44 000 000 $
Շահույթ155 760 117 $
Պաշտոնական կայքէջ
 The Hateful Eight Վիքիպահեստում

Ֆիլմի՝ սահմանափակ թվով նախացուցադրությունը հյուսիսամերիկյան վարձույթում նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին, ֆիլմը ցուցադրվել է 70 մմ 100-ի հարթակներում ձևաչափով։ Լայն էկրաններին վարձույթով ֆիլմը հայտնվել է 2016 թվականի հունվարի 1-ին[8]։ Ֆիլմն արժանացել է «Օսկարի», «BAFTA»-ի և «Ոսկե գլոբուսի» Էնիո Մորիկոնեի երաժշտության համար։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նողկալի ութնյակը» հոդվածին։