Նյու Մեքսիկո

Նյու Մեքսիկո (անգլերեն՝ Լսել New Mexico), նահանգ ԱՄՆ-ի հարավարևմտյան մասում։ Այն միացել է Միացյալ Նահանգենրին որպես 47-րդ նահանգ 1912 թվականի հունվարի 6-ին։ Հաճախ այն համարվում են Լեռնային նահանգներից մեկը։ Նյու Մեքսիկոն տարածքով հինգերորդ, բնակչությամբ 36-րդ և բնակչության խտությամբ ամենաքիչ խտություն ունեցող 6-րդ նահանգն է Միացյալ Նահանգներում

Նյու Մեքսիկո
անգլ.՝ New Mexico
Նյու-Մեքսիկոյի դրոշԶինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ, Չորս անկյուն, ԱՄՆ արևմուտք, Southwestern United States? և Լեռնային նահանգներ
ՀիմնO Fair New Mexico?, Así Es Nuevo Méjico?, Land of Enchantment?, New Mexico -- Mi Lindo Nuevo México? և Under New Mexico Skies?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՍանտա Ֆե
Ամենաբարձր կետWheeler Peak?
Օրենսդրական մարմինNew Mexico Legislature?
Դատական մարմինNew Mexico Supreme Court?
Միության մուտքհունվարի 6, 1912 (47-րդ)
Բնակչություն
2 117 522 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (36 տեղ)
Տարածք315 194 կմ²  (5 տեղ)
Հիմնադրված էհունվարի 6, 1912 թ.
Սահմանակցում էԱրիզոնա, Կոլորադո, Օկլահոմա, Տեխաս, Չիուաուա, Սոնորա և Յուտա
Ժամային գոտիUTC-7 և Ամերիկա/Դենվեր
ՀապավումNM, N. Mex. և N.M.
ՓոխարինեցNew Mexico Territory?
ISO 3166-2 կոդUS-NM
Անվանված էSanta Fe de Nuevo México?
ՄականունLand of Enchantment
Միության մուտքհունվարի 6, 1912 (47-րդ)
newmexico.gov(անգլ.)

Բնակեցված է եղել տարբեր ազգերով Եվրոպացիների կողմից տարածքը հայտնագործելու շատ առաջ։ Նյու Մեքսիկոն եղել է Իսպանական կայսրության կազմում։ Մինչև ԱՄՆ մաս դառնալը եղել է նաև Մեքսիկայի կազմում։ ԱՄՆ նահանգների մեջ Նյու Մեքսիկոն ունի իսպանացիների ամենամեծ տոկոսը, ովքեր այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 400 տարի։ Այն նաև ունի երկրորդ ամենաբարձր բնիկ ամերիկացի բնակչության տոկոսը Ալյասկայից հետո, իսկ բնիկ ամերիկացիների բացարձակ թվով չորրորդն է Կալիֆոռնիայից, Օկլահոմայից և Արիզոնայից հետո[2]։ Նահանգում ապրող հիմնական ազգերից են Նավախո, Պուեբլո և Ապաչի ազգերը։ Արդյունքում նահանգի ժողովրդագրությունը և մշակույթը իսպանական և բնիկ ամերիկյան ժողովուրդների միախառնումից է առաջացել, ինչը զետեղված է նահանգի դրոշի վրա։ Նյու Մեքսիկոյի ալ կարմիր և ոսկեգույն երկանգները վերցվել են Իսպանիայի թագավորական խորհրդանիշներից, իսկ արևը վերված է ամերիկյան ժողովուրդների հնագույն խորհրդանիշներից[3]։

Նյու մեքսիկո կամ իսպաներեն Nuevo México, անվանում հաճախ սխալմամբ կարծում են, որ վերցված է Մեքսիկա անվանումից։ Սակայն Նյու Մեքսիկո անվանումը տրվել է 1563 թվականին և նորից 1581 թվականին իսպանացի արշավորդների կողմից՝ համարելով որ տարածաշրջանի մշակույթը շատ նման է Ացտեկների կայսրության մշակույթին[4][5][6]։ Մեքսիկան եղել է Նոր Իսպանիայի տարածքում է անվանումը ստացել է միայն 1821 թվականին երբ անկախություն նվաճեցին իսպանացիներից։ Նյու Մեքսիկոն եղել է Մեքսիկայի մաս ընդամենը 12 տարի 1836 թվականից մինչև 1848 թվականները։ Նրանք զարգացան որպես երկու իսպանաբնակ տարածք իրենց առանձին պատմություններով։

Աշխարհագրություն

Վիլեր պարկը Սանգրե դե Քրիստո լեռներում
Չակո իջվածք

Նահանգի ընդհանուր մակերեսը 315 194 կիլոմետր քառակուսի է[7]։ Նահանգի արևելյան սահմանը ընկնում է 103° W միջօրեականի վրա և սահմանակից է Օկլահոմային և հինգ կիլոմետր դեպի արևմուտք սահմանակից է Տեխասին[8]։ Հարավային սահմանին Տեխասը գրավում է սահմանագծի երկու երրորդ մասը, իսկ Մեքսիկան մյուս մեկ երրորդ մասը։ Արևմուտքում սահմանը հատվում է Արիզոնայի հետ[7]։ Նահանգի հարավարևմտյան անկյունը հայտնի է որպես Բութիլ։ Հյուսիսում նահանգը սահամանակցում է Կոլորադոյին։ Նյու Մեքսիկո, Կոլորադո, Արիզոնա և Յուտա նահանգները միասին ձևավորում են Չորս անկյունները, որի հյուսիս արևմտյան մասը ընկնում է Նյու մեքսիկոյում։ Չնայած Նյու Մեքսիկոն մեծ նահանգ է, սակայն ունի քիչ ջրային պաշարներ։ Ընդհանուր ջրային տարածքների մակերեսը կազմում է 650 կիլոմետր քառակուսի։

Նյու Մեքսիկոյի լանդշաֆտը տարբեր է, վարդագույն անապատներից մինչև բարձադիր ձյունածածկ գագաթներով լեռներ։ Նյու Մեքսիկոյի հյուսիսը առավելապես լեռնային է և անտառապատ։ Սանգրե դե Քրիստո լեռների հարավային մասը հիմնականում ժայռոտ լեռներ են, որոնք ձգվում են Ռիո Գրանդե գետից մինչև հյուսիս։ Նահանգի կարևորագույն գետերն են՝ Ռիո Գրանդեն, Պեկոսը, Կանադական գետը, Սան Խուան գետը և Ժիլա գետը։ Ռիո Գրանդեն 4-րդ ամենաերկար գետն է ԱՄՆ-ում[9]։

ԱՄՆ կառավարությունը պահպանում է միլիոնավոր ակրեր Նյու Մեքսիկոյից, որպես ազգային անտառներ, ներառյալ[10]՝

  • Կարսոն ազգային անտառ
  • Ցիբոլա ազգային անտառ
  • Լինկոլն ազգային անտառ
  • Սանտա Ֆե ազգային անտառ
  • Ժիլա ազգային անտառ

Բնության և պատմության ազգային պարկեր

  • Ացտեկական ավերակներ
  • Բանդլեր
  • Վուլկան Կապուլին
  • Էլ-Մալպայիս
  • Էլ-Մորրո
  • Փորթ-Յունիոն
  • Պետրոգլիֆ
  • Սալինաս-Պուեբլո
  • Ուայթ-Սենդզ
  • Կապիլեն

Քաղաքներ

Նյու-Մեքսիկոն փոքր բնակչություն ունեցող նահանգ է` խոշոր բնակավայրերով, ինչպես նաև տնտեսական ու վարչական կենտրոնը համարավում է Ալբուքերքը։ Սանտե-Ֆե ագլոմերացիայում է հիմնականում կուտակվում պետական կապիտալը։ Դրանով իսկ ստեղծելով խոշոր կոնգլոմերատ (ավելի քան 1 միլին մարդ)։ Երկրորդ խոշոր քաղաքը Լաս-Կրուսեսն է (մոտ 100 հազար մարդ), խոշոր քաղաքներ են համարվում նաև Ռոզուելլ, Ֆարմինգթոն, Քլովիս, Գալլապ քաղաքները և այլն։

Կլիմա

Նյու Մեքսիկոյի կլիման չորային է և կիսաչորային։ Տեղումների միջին քանակը կազմում է 350 մմ։ Նահանգի հարավ-արևելյան մասում տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 18 °С, իսկ հյուսիսում գտնվող լեռնային տարածքներում 4 °С: Ամռանը հիմնականում դրսևորվում է բարձր ջերմաստիճան։ Հուլիս ամսի միջին ջերմաստիճանը կազմում է 36 °С, Ամռան միջին ցածր ջերմաստիճանը կազմում է 26 °С: Նահանգի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1994 թվականի հունիսի 24-ին կազմելով 50 °С: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Գավիլանեում 1954 թվականի փետրվարի 11-ին կազմել է −46 °C:

Բնակչություն

Ալբուկերկեի տնտեսական կենտրոն
բնակչության խտություն

2011 թվականի հուլիսի 1-ի ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով նահանգի բնակչությունը կազմել է 2 082 244 մարդ, որն էլ 2010 թվականի տվյալներով ավելացել է 1,12 %-ով[11]։ Մինչև 5 տարեկան երեխաների տոկոսային թիվը կազմում է 7,5 %, իսկ մինչև 65 տարեկանների թիվը կազմում է 13,1 %։ Կանանց թիվը նահանգում կազմում է 50,7 %։ 2000 թվականի տվյալներով բնակչության 8,2 %-ը ծնվել է երկրից դուրս[12]։

Նահանգի ռասայական կազմը[13]

  • սպիտակամորթներ (70,1 %),
  • աֆրոամերիկացիներ (2,2 %),
  • ամերիկայի տեղաբնիկներ (9,3 %),
  • ասիացիներ (1,4 %),
  • հավայանցիներ և օկեանցիներ (0,1 %),
  • այլ ռասաների ներկայացուցիչներ (14 %),
  • ներկայացուցիչներ երկու և ավելի ռասաների (3%)

Նահանգում մեծ են կազմում իսպանական ծագում ունեցող մարդիկ (44.5%), որոնց մեծ մասը ծնվել է Նյու Մեքսիկոյում և համարվում են 16-18-րդ դարերում իսպանացի բնակիչների ժառանգները։ Իսպանացիների մոտ 17% -ը ծնվել է Միացյալ Նահանգներից դուրս։ Տեղական ամերիկացիների տեսակարար կշիռը տոկոսային հարաբերությամբ երկրորդ տեղն է Ալյասկա նահանգից հետո։

Նյու Մեքսիկոյի բնակչության 63.96% -ը խոսում է անգլերեն, իսկ 28.8% -ը `իսպաներեն։

Խոշոր քաղաքներն են Ալբուկերկեն (546 հազ. մարդ),Լաս-Կրուսեսը (97,6 հազ. մարդ), Ռիո-Ռանչոն (87,5 հազ մարդ) և Սանտե-ֆեն (75,7 հազ. մարդ)։

Պիլ Ուիլեր
ՏարիՄարդկանց թիվ
1950681 187
1960951 023
19701 017 055
19801 303 302
19901 515 069
20001 819 046
20102 059 179

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Մեքսիկո» հոդվածին։