Նյու Հեյվեն

քաղաք ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում

Նյու Հեյվեն (անգլ.՝ New Haven), քաղաք ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի համանուն շրջանում՝ Լոնգ Այլենդ նեղուցի ափին։ Նյու Հեյվենը մեծ նավահանգիստ է։ Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 130․741 մարդ[2]։ Բնակչության թվով համարվում է երկրորդ քաղաքը նահանգում։

Բնակավայր
Նյու Հեյվեն
անգլ.՝ New Haven
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1638 թ.
Առաջին հիշատակում1638
Մակերես52±1 կմ², 52,122141 կմ²
ԲԾՄ18±1 մետր
Բնակչություն134 023 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ203 և 475
Փոստային դասիչ06501–06540
Պաշտոնական կայքnewhavenct.gov(անգլ.)
Նյու Հեյվեն (ԱՄՆ)##
Նյու Հեյվեն (ԱՄՆ)

Քաղաքը հիմնադրվել է 1638 թվականին, երբ շուրջ 500 պուրիտանցիներ լքել են Մասաչուսեթսի նեղուցի գաղութը և հիմնել են Նյու Հեյվենի գաղութը։ Մեկ տարի անց նրանք կառուցել են քաղաքի փողոցները ճաղավանդակի տեսքով՝ ստեղծելով այն, ինչը այժմ հայտնի է որպես «Ինը հրապարակների հատակագիծ»[3]։ Այդ բլոկի կենտրոնական հատվածը անվանվում է Նյու Հեյվեն Գրին (անգլ.՝ New Haven Green)։ Այն զբաղեցնում է 6 հեկտար տարածք և համարվում է ԱՄՆ ազգային պատմական հուշարձան[4][5]։

Քաղաքում զարգացած է հրազենի, ժամացույցների, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների ու գործիքների արտադրությունը և քիմիական արդյունաբերությունը։

Քոլեջներ և համալսարաններ

  • Եյլի համալսարան, հիմնադրվել է 1701 թվականին
  • Բերկլիի աստվածաբանական դպրոց, հիմնադրվել է 1854 թվականին
  • Հարավային Կոնեկտիկուտի համալսարան, հիմնադրվել է 1893 թվականին
  • Նյու Հեյվենի համալսարան, հիմնադրվել է 1920 թվականին
  • Ալբերտ Մեծի քոլեջ, հիմնադրվել է 1925 թվականին

Քույր քաղաքները

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Հեյվեն» հոդվածին։