Նիք Ռոբինսոն

ամերիկացի դերասան

Նիկոլաս Ջոն Ռոբինսոն (անգլ.՝ Nicholas John Robinson, մարտի 22, 1995(1995-03-22), Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի հայտնի է Ռայդերա Սկեյնլոնի դերով «Մելիսսա և Ջոուի» կատակերգական սերիալում, նաև «Ամռան թագավորներ», «Հինգերորդ ալիքը» և այլ ֆիլմերում։

Նիք Ռոբինսոն
Ծնվել էմարտի 22, 1995(1995-03-22) (29 տարեկան)
ԾննդավայրՍիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ
ԿրթությունՔեմփբել Հոլի դպրոց և Նյու Յորքի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Այլ անուն(ներ)Նիկոլաս Ջոն Ռոբինսոն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ակտիվ շրջան2006 - ներկա ժամանակաշրջան

Կենսագրություն

Ռոբինսոնը ծնվել է 1995 թվականի մարտի 22- ին Սիեթլում, Վաշինգտոն[1][2]։ Նա հինգ երեխաներից ամենամեծն է, բացառությամբ իր հոր նախկին կնոջ երեխաներից, երկու խորթ եղբայրներից և քույրերից[3] Նրա մայրիկի անունը Դենիս Պոնդեր է[4]։ Նիքը ավարտել է Campbell Hall School 2013 թվականին[5]։

Կարիերա

Նիքը առաջնաելույթ է կատարել 11 տարեկան հասակում Չարլզ Դիքենսի «Սուրբծննդյան վիպակնեում»։ 2009 թվականին ստացել է Ռայդեր Սքենլոնի դերը ABC Family հեռուստաալիքի «Մելլիսա և Ջոուի» հեռուստասերիալում, որտեղ նկարահանվել է մինչև սերիալի ավարտը՝ 2015 թվականը։

2011 թվականին, վերցնելով դադար «Մելլիսա և Ջոուի» սերիալում, Նիքը նկարահանվել է Disney- ի «Կախարդված ընկերները» ֆիլմում, Բելա Թորնի և Զենդայայի հետ միասին։ Ֆիլմի պրեմերիան կայացել է 2012 թվականի հունվարի 13- ին[6]։ 2012 թվականին ստացել է Ջո Թոյայի դերը «Ամռան թագավորները» ֆիլմում[7]։ Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի հուլիսին Քլիվլենդում, Օհայո նահանգ և ավարտվել է 2012 թվականի օգոստոսին[8][9]։ Նույն թվականին նկարահանվել է «Ընդհատակյա կայսրություն» հեռուստասերիալի մի սերիայում, երիտասարդ գող Ռոուլանդ Սմիթի դերում։

2013 թվականին ընտրվել է Զակ Միտչելլի դերում, Աշխարհը յուրայի դարաշրջանում ֆիլմում, որը թողարկվել է 2015 թվականին[10]։ 2015 թվականին ստացել է գլխավոր դեր «Լինել Չարլի» ֆիլմում, որի պրեմերիան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ 2015 թվականին[11]։ 2016 թվականին խաղացել է Բեն Պերիշայի (զոմբի) դերը Ռիկ Յանսի «Հինգերորդ ալիքը» վեպի էկրանավորված տարբերակում։

2016 թվականի մարտին հայտարարվել է, որ Ռոբինսոնը նկարահանվում է Ուիլյամա Մեյսի «Բյուրեղ» կատակերգական դրամայում[12]։ 2016 թվականի հուլիսին հայտնի է դարձել, որ Նիքը ստացել է դեր «Everything, Everything» ֆիլմում[13]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴերՆշում
2009CC 2010կարճամետրաժ
2010Displacedկարճամետրաժ
2010- 2015Մելլիսան և ՋոուինՌայդեր ՍկենլոնՀիմնական կազմ
2012Կախարդված ընկերներըՋեյք ԼոգանՀեռուստաֆիլմ
2012Boardwalk EmpireՌոուլենդ ՍմիթԱռաջին սերիա
2013Ամռան թագավորներՋո ԹոյԳլխավոր դեր
2015Jurassic WorldԶակ ՄիտչելԳլխավոր դեր
2015Լինել ՉարլինՉարլիԳլխավոր դեր
2016Հինգերորդ ալիքըԲեն «Զոմբի» ՓերիշԳլխավոր դեր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիք Ռոբինսոն» հոդվածին։