Նինա Կրավից
Նինա Կրավից (ռուս.՝ Нина Кравиц, անգլ.՝ Nina Kraviz, 1980-ականներ[2], Իրկուտսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս դիջեյ, երաժշտական պրոդյուսեր, վոկալիստ և ատամնաբույժ[4]։
Նինա Կրավից | |
---|---|
Նինա Կրավիցը 2012 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Nina Kraviz |
Ի ծնե անուն | Նինա Կրավից |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1987 (36 տարեկան)[1] Իրկուտսկ, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր |
|
Մասնագիտություն | |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2008-այժմ |
Լեյբլ |
|
Nina Kraviz Վիքիպահեստում |
Կենսագրություն
Ծնվել և մեծացել է Սիբիրի երկրամասի Իրկուտսկ քաղաքում։ Ստացել է ատամնաբույժի կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ, ինչպես նաև որպես հաղորդավարուհի աշխատանքի է անցել Իրկուտսկի ռադիոկայանում։ 2000 թվականին տեղափոխվել է մայրաքաղաք Մոսկվա։ 2000-ականների սկզբին աշխատել է տարբեր վայրերում, այդ թվում որպես ատամնաբույժ պատերազմի վետերանների հոսպիտալում[5]։ 2005 թվականին ընդունվել է Սիեթլի Ռեդ Բուլի երաժշտական ակադեմիա (Red Bull Music Academy), սակայն վիզա չստանալու պատճառով չի կարողացել տեղափոխվել ԱՄՆ, ինչի փոխարեն հաճախել է ակադեմիայի մելբուրնյան մասնաճյուղը։ 2008 թվականին որպես հիմնական դիջեյ աշխատել է մոսկովյան «Պրոպագանդա» ակումբում։
2012 թվականի փետրվարին թողարկել է «Nina Kraviz» անվամբ դեբյուտային ալբոմը («Rekids» լեյբլի միջոցով)։
2014 թվականին հիմնել է սեփական լեյբլը՝ «թրիփ» (трип) անվամբ։
2020 թվականին մասնակցել է «Cyberpunk 2077» համակարգչային խաղի սաունդթրեքի ստեղծմանը, ընդ որում՝ կամեո ձևաչափով հանդես է եկել տվյալ խաղում՝ անգլերեն և ռուսերեն տարբերակներում հնչյունավորելով ինքն իրեն։
Սկավառակագրություն
Ալբոմներ
- Nina Kraviz (Rekids, 2012)
- Mr Jones (2013)
Կոմպիլյացիաներ
- DJ-Kicks (#48) (2015)
Սինգլենր
- "Pain in the Ass" (Rekids, 2009)
- "I'm Week" (Rekids, 2010)
- "Ghetto Kraviz" (Rekids, 2011)
- "Pochuvstvui" (Trip, 2017)
- "Cascalho" (2009)
- "Grizado de Alface" (2011)
- "Kiko D Santos" (1999)
- "Preto na branca"
Ռեմիքսներ
- St. Vincent — "New York" (Nina Kraviz Vocal Remix) (2019)[6]
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Կրավից» հոդվածին։ |