Նիկողոս Թենեքեճյան

հայ մանկավարժ

Նիկողոս Հակոբի Թենեքեճյան (հունվարի 2, 1864(1864-01-02)[1], Խարբերդ, Օսմանյան կայսրություն[1] - հունիսի 20, 1915(1915-06-20)[1]), հայ մանկավարժ։

Նիկողոս Թենեքեճյան
Ծնվել էհունվարի 2, 1864(1864-01-02)[1]
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհունիսի 20, 1915(1915-06-20)[1] (51 տարեկան)
Ազգությունհայ
ԿրթությունԵփրատ քոլեջ (1880)[1]
Մասնագիտությունուսուցիչ
ԱշխատավայրԵփրատ քոլեջ[1]

Կենսագրություն

Նիկողոս Թենեքեճյանը ծնվել է Խարբերդ քաղաքում։ Սովորել է տեղի Սուրբ Ստեփանոս թաղի ծխական, ապա բողոքականների դպրոցներում[2]։ Ավարտել է Խարբերդի Եփրատ քոլեջը (1880), որտեղ էլ դասավանդել է փիլիսոփայություն, պատմություն, օրենսդրագիտություն[3][4]։ Եղել է քոլեջի պրոֆեսոր։ Շուրջ երեսունհինգ տարի եղել է բողոքական հայերի հովվապետ[5]։

Հայոց ցեղասպանության ժամանակ բանտարկվել է, ենթարկվել խոշտանգումների ու սպանվել Խարբերդի մոտակայքում գտնվող Քեզեն խանի մոտակայքում, Ծովակի դիմաց[6]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169