Նիկոլա Յոկիչ

Նիկոլա Յոկիչ (սերբ.՝ Nikola Jokić, կյուրեղագիր՝ Никола Јокић, (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն), փետրվարի 19, 1995(1995-02-19)[1], Սոմբոր, Վոյեվոդինա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում։

Նիկոլա Յոկիչ
Nikola Jokić

ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս
ԴիրքըԿենտրոնական (բասկետբոլ)
Համար№ 15
Ի ծնե տրված անունըՆիկոլա Յոկիչ
Nikola Jokić
Ծննդյան ամսաթիվփետրվարի 19, 1995 (29 տարեկան)
Ծննդավայր Սոմբոր, Սերբիա և Չեռնոգորիա
ԱզգությունՍերբիա Սերբ
Հասակ2,11 մ
Քաշ121 կգ
Դրաֆթի տարի2014 / ռաունդ` 2 / ընտր.` 41-րդ
Դրաֆթ ակումբԴենվեր Նագեթս
Կարիերայի պատմություն
Սերբիա Մեգա Բասկետ (2012–2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս (2014-այժմ)
Մրցանակներ
  • NBA չեմպիոն (2023)
  • NBA գերեզրափակչի MVP (2023)
  • 2× NBA ամենաարժեքավոր բասկետբոլիստ (2021, 2022)
  • NBA աստղ (2019–2022)
  • 2× All-NBA առաջին թիմ (2019, 2021)
  • All-NBA երկրորդ թիմ (2020)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2016)
  • 2× Սերբիայի տարվա բասկետբոլիստ (2018, 2021)
  • ABA լիգայի MVP (2015)
  • ABA լիգայի հեռանկարային մարզիկ (2015)
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ Սերբիա Սերբիա
Օլիմպիական խաղեր
ԱրծաթՌիո դե Ժանեյրո 2016Ազգային հավաքական
ՖԻԲԱ Մ-19 առաջնություն
ԱրծաթՉեխիա 2013Ազգային հավաքական

Ծնվել է Սերբիայի Սոմբոր քաղաքում[2]։ Մասնագիտական կարիերան սկսել է 17 տարեկանում՝ ելույթներ ունենալով Բասկետբոլի ադրիատիկ լիգայի «Մեգա Բասկետ» ակումբում։ Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի երկրորդ ռաունդի 41-րդ համարի ներքո՝ «Դենվեր Նագեթսի» կողմից։

Մարզական կարիերայի ընթացքում մեկ անգամ նվաճել է NBA-ի տիտղոսը (2023)` արժանանալով գերեզրափակչի ամենաարժեքավոր բասեկտբոլիստի (MVP) կոչմանը, ինչպես նաև երկու անգամ ճանաչվել է NBA-ի առաջնության ամենաարժեքավոր բասկետբոլիստի (MVP) կոչմանը[3][4], չորս անգամ ճանաչվել NBA-ի աստղ, ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։ Ընդգրկված է կարիերայի ընթացքում ամենաշատ թրիփլ դաբլ գրանցած (կանոնավոր առաջնությունում և փլեյ-օֆում) մարզիկների տասնյակում[5]։

Ակումբային կարիերայից զատ, հանդես է գալիս նաև Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Յոկիչ» հոդվածին։