Նիկոլա Միլենկովիչ

սերբ ֆուտբոլիստ

Նիկոլա Միլենկովիչ (սերբ.՝ Никола Миленковић, հոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Նիկոլա Միլենկովիչ
Никола Миленковић
Միլենկովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՍերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 12, 1997(1997-10-12)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԲելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ195 սմ
Քաշ91 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ֆիորենտինա
Համար4
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2017Սերբիա Պարտիզան36(3)
2015-2016  Սերբիա Տելեօպտիկ13(0)
2017-ներկաԻտալիա Ֆիորենտինա16(0)
Ազգային հավաքական
2015-2016Սերբիա Սերբիա Մ193(1)
2016Սերբիա Սերբիա Մ201(0)
2017-ներկաՍերբիա Սերբիա Մ215(0)
2016-ներկաՍերբիա Սերբիա6(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 13-ի, 2018

Ակումբային կարիերա

Պարտիզան

Միլենկովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[3]։ 2015-16 մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվեց Տելեօպտիկ[4], սակայն 2016 թվականի սկզբում վերադարձավ Պարտիզան՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլենկովիչը նշեց 2016 թվականի ապրիլի 10-ին՝ Մլադոստ Լուչանիի դեմ խաղում[6]։ Ապրիլի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Չուկարիչկիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 30-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Միլենկովիչը խփեց 2016 թվականի մայիսի 21-ին՝ Վոյվոդինայի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Պարտիզանի կազմում սերբը անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[9]։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Միլենկովիչը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Զագլեմբե Լյուբինի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 29-ին՝ Ռադնիկ Սուրդուլիցայի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Պարտիզանի ավագի թևկապով[11]։ 2017 թվականի փետրվարին Միլենկովիչը La Gazzetta dello Sport-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 30 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[12][13]։ Մարտի 18-ին սերբը գոլի հեղինակ դարձավ Վոժդովացի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[14][15]։ Մայիսի 27-ին նա խփեց Սերբիայի գավաթի եզրափակչի Ցրվենա Զվեզդայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Պարտիզանին[16]։ Ակումբի առաջին թիմի կազմում Միլենկովիչը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆիորենտինա

2017 թվականի հունիսի 16-ին Միլենկովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 5․1 միլիոն եվրո[19][20]։ Իր դեբյուտը Ֆիորենտինայի կազմում նշեց դեկտեմբերի 22-ին՝ Կալյարիի դեմ խաղում[21]։ 2018 թվականի փետրվարի 18-ին Միլենկովիչը հեռացվեց խաղադաշտից Ատալանտայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[22]։

Միջազգային կարիերա

Միլենկովիչը ներկայացրել է Սերբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[23], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից[24]։

Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում Միլենկովիչը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Կատարի դեմ ընկերական խաղում[25][26]։ 2018 թվականի հունիսի 1-ին նա ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[27][28]։ Իր երկրորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում[29]։ Աշխարհի առաջնությունում Միլենկովիչը մասնակցեց բոլոր 3 խաղերին[30], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[31]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[32]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Տելեօպտիկ (վարձավճար)2015–16Բելգրադի առաջնություն130130
Պարտիզան2015–16Սուպեր Լիգա410041
2016–173226120403
Ընդհանուր3636120444
Ֆիորենտինա2017–18Սերիա A1601000170
Կարիերայի ընդհանուր6537120744

Միջազգային վիճակագրություն

2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[32]

Սերբիա
ՏարիԽաղերԳոլեր
201610
201700
201850
Ընդհանուր60

Նվաճումներ

Ակումբային

Պարտիզան
  • Սերբիայի առաջնություն․ 2016–17[33]
  • Սերբիայի գավաթ․ 2015–16, 2016–17[34]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլա Միլենկովիչ» հոդվածին։