Նիկոլայ Սոբոլև

Նիկոլայ Սոբոլև (հունիսի 18, 1993(1993-06-18), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս տեսաբլոգեր։ SOBOLEV (մինչև 2016 թվականի նոյեմբեր՝ «Жизнь Ютуб»[1]) YouTube–ալիքի հեղինակ և հաղորդավար, որում նա պատմում է արդիական հասարակական իրադարձությունների մասին[2]։ Rakamakafo և Ready Steady Go կոլեկտիվների հիմնադիրներից մեկը[3]։

Նիկոլայ Սոբոլև
ռուս.՝ Николай Юрьевич ФАЛУНИН
Դիմանկար
Ծնվել է1993, հունիսի 18
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ
ՔաղաքացիությունՌուսաստան
Ազգությունռուս
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտությունտեսաբլոգեր
 Nikolay Sobolev Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա

Նիկոլայ Սոբոլևը ծնվել է 1993 թվականի հունիսի 18–ին Սանկտ Պետերբուրգում։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի պօլիտեխնիկ համալսարանի տնտեսության և մենեջմենթի ֆակուլտետը[4]։

Համացանցում հայտնի է դարձել, նկարահանելով սոցիալ էքսպերիմենտներ և ծաղրումներ Rakamakafo նախագծի համար Գուրամ Նարմանիայի հետ՝ նրա համալսարանաի ընկերոջ հետ[5]։ Տվյալ նախագծում 2015 թվականի հունիսին նրանք դարձել են «Собака.ru»[6] ամսագրի մրցանակակիր «Մեդիա» անվանակարգում[7][8]։ Չորս ամիս անց՝ «ВКонтакте» – «Жизнь Ютуб» միության հետ բացում է նույնանուն ալիք, որի մեջ լուսաբանում էր ռուս տեսաբլոգերների և Ռունետի արդիական իրադարձությունների մասին[9][10]։ 2016 թվականին վերանվանել է ալիքը SOBOLEV[11] և կենտրոնացել հասարակական թեմաների քննարկման վրա։ Լայն հռչակ է ստացել Դիանա Շուռիգինայի բռնաբարությունը քննարկելուց հետո։ Այդ թեման քննարկելու ժամանակ նրա ալիքը աշխարհի ամենաարագ աճողն էր[2]։

2017 թվականի մարտի 9–ին ուրիշ բլոգերների հետ միասին մասնակցել է Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի հետ հանդիպմանը[12]։ Նիստի նպատակն էր երիտասարդության հետ համագործակցության տարբերակներ քննարկել[13]։

«YouTube։ Ճանապարհ դեպի հաջողություն։ Ինչպես շատ լայքեր և փողեր ստանալ» գրքի համահեղինակն է[14]։

2017 թվականի օգոստոսի 10–ին հայտնի է դարձել Սոբոլևի հայտնի մարդկանց հետ ամենշաբաթյա շոուի թողարկման մասին։ Շոուն թողարկվելու է «Սոբոլևը ռմբակոծում է» անվան տակ մենակ «ВКонтакте» սոցիալական ցանցի համար[15][16]։ Արտադրությամբ զբաղում է WildJam ընկերությունը, իսկ գլխավոր հովանավոր է դարձել «Յանդեքս․ Տաքսին»[17]։ Այն նման է «Տաքսի» տեսախաղին, որը ցուցադրում էր ՏՆՏ հեռուստաալիքով 2005–ից 2009 թվականներին[17]։

Հրատարակություններ

  • Նիկոլայ Սոբոլև, Ռոման Նազարչուկ, Կիրիլ Ժուկովսկի YouTube։ Ճանապարհ դեպի հաջողություն։ Ինչպես շատ լայքեր և փողեր ստանալ. — АСТ, 2017. — 384 с. — (YouTube աստղ). — 6000 экз. — ISBN 978-5-17-100750-8[18][19]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սոբոլև» հոդվածին։