Նիկողայոս Ենիկոլոպյան

հայ քիմիկոս, ճարտարագետ
(Վերահղված է Նիկոլայ Ենիկոլոպյանից)

Նիկողայոս Սարգսի Ենիկոլոպյան (մարտի 13, 1924(1924-03-13)[1][2][3], Կուսապատ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3] - հունվարի 22, 1993(1993-01-22)[3], Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[3]), հայ խորհրդային քիմիկոս։ ԽՍՀՄ ակադեմիկոս (1976), ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի պոլիմերման պրոցեսների լաբորատորիայի վարիչ (1959 թվականից), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր (1959 թվականից), ԽՍՀՄ-ի ընդհանուր քիմիայի բաժանմունքին կից բարձրամոլեկուլային միացությունների գծով գիտական խորհրդի փոխնախագահ (1968 թվականից), ԽՍՀՄ նախագահությանը կից նոր սինթետիկ նյութերի գծով գիտական խորհրդի փոխնախագահ (1972 թվականից), ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի կոմիտեին կից ժողովի տնտեսության մեջ պոլիմերների օգտագործման գիտական խորհրդի փոխնախագահ (1972 թվականից), պոլիմերների և կոմպոզիցիոն նյութերի բաժնի վարիչ (1973 թվականից)[4]։

Նիկողայոս Ենիկոլոպյան
Ծնվել էմարտի 13, 1924(1924-03-13)[1][2][3]
Կուսապատ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[2][3]
Մահացել էհունվարի 22, 1993(1993-01-22)[3] (68 տարեկան)
Հայդելբերգ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա[3]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Բնակության վայր(եր)Մոսկվա
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկաքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ[2], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ[2] և Institute of Synthetic Polymeric Materials?[2]
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀԱՊՀ (1945)[2]
Կոչումպրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ անդամ[2] և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1960)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Գիտական ղեկավարՆիկոլայ Սեմյոնով և Արամ Նալբանդյան
Պարգևներ
Երեխա(ներ)Սերգեյ Ենիկոլոպոլով
 Nikolay Yenikolopov Վիքիպահեստում

Կենսագրություն

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1945 թ.)։ 1946 թվականից աշխատել է ԽՍՀՄ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։ Աշակերտել է Լևոն Ռոտինյանին և Նիկոլայ Սեմյոնովին։ Աշխատանքները վերաբերում են ածխաջրածինների օքսիդացման շղթայական և իոնային պոլիմերման ռեակցիաների կինետիկայի ու մեխանիզմի, մակրոմոլեկուլների առաջացման ու փոփոխման վրա ֆիզիկական տարբեր ազդակների ներգործության ուսումնասիրությանը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը մշակել է այլասերված֊ ճյուղավորված պրոցեսների քանակական տեսության հիմունքները և հաստատել պարզագույն ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմը։ Նիկողայոս Ենիկոլոպյանը հայտնաբերել է աճող շղթաների ակտիվ կենտրոնների և մակրոմոլեկուլների օղակների փոխազդեցությունից առաջացող շղթայի փոխանցման նոր ակտ՝ շղթայի կտրատումով։ Սրա համար Նիկողայոս Ենիկոլոպյանը արժանացել է ԽՍՀՄ-ի հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմին (1966 թ.)։ Պոլյար հետերոցիկլավոր մոնոմերների պոլիմերման դեպքում ցույց է տվել բարձրամոլեկուլային միացության մասնակցությունը պոլիմերման բոլոր տարրական ակտերում, իսկ պինդ ֆազում ընթացող պոլիմերման համար հայտնաբերել է սողքային մեխանիզմ։ Պոլիմերման վերաբերյալ Նիկողայոս Ենիկոլոպյանի ստեղծած տեսությունը հնարավորություն է տալիս որոշել ելային պոլիմերի մոլեկուլակշռային բաշխումը ըստ դեստրուկցիայի կինետիկայի։ Հեղինակ է 1300 գիտական աշխատության և մենագրության, 30 հայտնագործության և արտոնագրի։ Նիկողայոս Ենիկոլոպյանի աշխատանքները արտոնագրված են 10 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Ճապոնիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Սարգսի Ենիկոլոպյան (Լենինյան և Պետական մրցանակների դափնեկիր), 1940-1945 թվերին աովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը

Պարգևներ

  • ԽՍՀՄ հայտնագործությունների և գյուտերի պետական կոմիտեի դիպլոմ (1966):
  • Լենինի շքանշան (1980, 1981):
  • Խորհրդային Միության պատվավոր քիմիկոս (1984)։
  • Վ. Ա. Կարգինի անվան շքանշան (1984)։
  • Զինաթափման միջազգային ընկերության «Ոսկե գայլ» շքանշան (1984):
  • Այլ շքանշաններ ու մեդալներ։

Անդամակցություն

  • ԽՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ կոմիտեների ու կազմակերպությունների անդամ։

Ընտանիք

  • Կին՝ Ենիկոլոպոլովա (Շիրմազյան) Մադլեն Գրիգորի (1922-2010)
  • Երեխաներ՝ Սերգեյ Նիկողայոսի Ենիկոլոպով (1948),Գրիգորի Նիկողայոսի Ենիկոլոպով (1952)

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Ենիկոլոպյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Ենիկոլոպյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 516