Նիժնի Տագիլ
Նիժնի Տագիլ, քաղաք (1917-ից), ՌԴ Սվերդլովսկի մարզի Պրիգորոդնի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Միջին Ուրալի արևելյան լանջին, Տագիլ գետի ափին։ 334 հզ․ բն․ (2023)։ Սև մետալուրգիայի և մեքենաշինության (Նիժնի Տագիլի մետալուրգիական կոմբինատ, «Ուրալվագոնզավոդ») կենտրոն է։ Կան նաև սննդի և թեթև արդյունաբերության, ջեռուցման սարքերի, պլաստմասսայի գործարաններ, շինանյութերի արտադրություն։ Ունի մանկավարժական ինստիտուտ, Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի մասնաճյուղ, տեխնիկումներ, ուսումնարաններ, 2 թատրոն, թանգարաններ, երկաթուղային կայարան։ Հիմնադրվել է 1722-ին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Նիժնի Տագիլ | |||||
ռուս.՝ Нижний Тагил | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Հիմնադրված է | 1722 թ. | ||||
Մակերես | 298 կմ² | ||||
ԲԾՄ | 200 մետր | ||||
Բնակչություն | ▼338 966 մարդ (հունվարի 1, 2021) | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 3435 | ||||
Փոստային դասիչ | 622002 | ||||
Պաշտոնական կայք | ntagil.org | ||||
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիժնի Տագիլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 290)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա