Նեֆֆա

Նեֆֆա Ջովվանի Պելլինո (իտալ.՝ Giovanni Pellino) (հոկտեմբերի 7, 1967(1967-10-07)[1], Սկաֆատի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[2]), իտալացի երգիչ, ռեփեր, իր երգերի բառերի հեղինակն է։

Նեֆֆա
Ի ծնե անունիտալ.՝ Giovanni Pellino
Նաև հայտնի է որպեսNeffa
Ծնվել էհոկտեմբերի 7, 1967(1967-10-07)[1] (56 տարեկան)
Սկաֆատի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա[2]
Երկիր Իտալիա
Ժանրերփոփ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, adult contemporary music, կապուտաչյա սոուլ, hip hop soul?, փոփ֊ֆոլք, Էթնիկ երաժշտություն և հիփ հոփ
Մասնագիտություներգիչ, երգերի հեղինակ, ռեփեր և երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Music Entertainment
Կայքneffa.it
 Neffa Վիքիպահեստում

Կենսագրություն

Ջովվանի Պելլինոն ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 7-ին Սկաֆատի քաղաքում։ 9 տարեկանում ծնողների հետ մեկնել է Բոլոնիա, որտեղ սկսել է երգել հիփ հոփ ժանրում։

Նա իր երաժշտի կարիերան սկսել է 1980 թվականին՝ որպես թմբկահար, նվագել է ծանր ռոքային ոճի տարբեր երաժշտական խմբերում, այդ թվում «Negazione» և «Impact»:Նեֆֆա կեղծանունն առաջացել է «Նագազիոնում» որպես թմբկահար աշխատելու ժամանակ՝ Կրեմոնական ֆուտբոլային ակումբի պարագվայցի նախկին ֆուտբոլիստ Գուստավո Նեֆֆային արտաքին նմանության պատճառով, որի հետ նրանք հետագայում հանդիպեցին և ընկերացան[3][4]։

1990-ականների սկզբին Նեֆֆան իրեն նվիրեց երաժշտությանը՝ հիփ-հոփ ոճում՝ որպես ռեփեր և պրոդյուսեր։Նեֆֆան մասնակցել է «Isola Posse All Stars»-ին, ապա «Sangue Misto»-ին։ Հաջողության է հասել 1994 թվականին՝ «SxM» ալբոմի շնորհիվ, որը ստեղծվել է Deda-ի եւ Dj Gruff-ի հետ համագործակցության արդյունքում, «Sangue Misto» կեղծանվամբ։ Հետագայում «SxM» ալբոմը դարձավ իտալական հիփ-հոփի պատմության մեջ կարևորագույն երաժիշտ։2008 թվականին Նեֆֆան մասնակցել է իր ընկերոջ `Դեդայի ձայնասկավառակի ստեղծմանը, Johnny Boy and the Neffertons կեղծանունով՝ «Bust a Loose» и «Let-s Do In The Hay» երգերով։

Սկավառակագրություն

  • 1996 - Neffa & i messaggeri della dopa
  • 1998 - 107 elementi
  • 2001 - Arrivi e partenze
  • 2003 - I molteplici mondi di Giovanni, il cantante Neffa
  • 2006 - Alla fine della notte
  • 2009 - Sognando contromano[5]
  • 2013 - Molto calmo
  • 2015 - Resistenza[6]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեֆֆա» հոդվածին։