Ներքին Հոռաթաղ

Ներքին Հոռաթաղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում`500 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 59 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Ներքին Հոռաթաղ
ադրբ.՝ Aşağı Oratağ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ597 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն776[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուններքինհոռաթաղցի
Ժամային գոտիUTC+4
Ներքին Հոռաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ներքին Հոռաթաղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն

Համայնքը հարթավայրային է, ունի 1104,90 հա տարածք, որից 755,12 հա գյուղատնտեսական նշանակության, 108,54 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Քյահրիզ» և «Արտեզյան ջրհոր»։

Ներքին Հոռաթաղը Արցախյան ազատամարտին

1989 թ.-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Հայրապետյան), որը 1989-1994 թթ.-ին մասնակցել է Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Կարաչինար, Շահումյան), Մարտակերտի (գրեթե բոլոր գյուղերի) շևջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսի 4-ին գյուղն ավերվել ու թալանվել է, բնակիչները տեղահանվել են։ 1993 թ.-ի հունիսին ազատագրվել է և վերաբնակեցվել[2]։

Բնակչություն

2015 թվականին Ներքին Հոռաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 840 մարդ, կա 279 տնտեսություն։ 2005 թվականին ուներ 776 բնակիչ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի200820092010
Բնակիչ806812813

Տնտեսություն

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։

Պատմամշակութային հուշարձաններ

Կան պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցի (1094 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (1904-1914 թթ.) գերեզմանոց (միջնադար)։ 2012 թ.-ի մարտի 20-ին գյուղում կատարվել է նոր՝ Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնարկերքը (ճարտ. Մանուշակ Տիտանյան)[4]։

Հասարարակական կառույցներ

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 120 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ