Նեսո (արբանյակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեսո (այլ կիրառումներ)

Նեսո (հին հունարեն՝ Νησώ), հայտնի է նաև որպես Նեպտուն XIII, Նեպտուն մոլորակի անկանոն բնական արբանյակ։ Հայտնաբերվել է Մեթյու Հոլմանի և Բրեթ Գլեդմանի կողմից 2002 թվականի օգոստոսի 14-ին, չնայած այս հայտնաբերումը չէր նկատվել մինչև 2003 թվականը[2][5]։


Նեսո
(S/2002 N 4; Նեպտուն XIII)
հին հունարեն՝ Νησώ
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է14 օգոստոսի 2002 թ.[1][2] թ. (Մեթյու Հոլմանի և Բրետ Գլեդմանի կողմից)
Հեռավորությունը Նեպտուն49 285 000 կմ[3]
Ուղեծրային տվյալներ
Մեծ կիսաառանցք49 285 000 կմ[3]
Էքսցենտրիսիտետ0,5714[3]
Սիդերիկ պարբերություն9740,73 օր
(26,67 a)
Թեքվածություն136,439°[3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ)
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ60 կմ[4]
Միջին խտություն1,5 գ/սմ3 ենթադրված
Ալբեդո0.04 ենթադրված[4]
Մթնոլորտային տվյալներ

Ուղեծրային տվյալները

Նեպտունի անկանոն արբանյակները

Նեսոն պտտվում է Նեպտունի շուրջ ավելին քան 48 միլիոն կիլոմետր շառավղով, այսպիսով հանդիսանալով մոլորակի հայտնի արբանյակներից ամենահեռավորը։ Ունի չափազանց թեքված և էքսցենտրիկ ուղեծիր, որի համեմատությունը Նեպտունի մյուս արբանյակների ուղեծրերի հետ ցույց է տրված դիագրամի վրա։ Հորիզոնական գծից վեր գտնվող արբանյակները ունեն համընթաց շարժում, իսկ ներքևինները՝ հակադարձ։ Դեղին գծերը ցույց են տալիս պերիկենտրոնից ապոկենտրոն ընկած հեռավորությունը, ներկայացնելով էքսցենտրիսիտետը։

Նեսոյի ուղեծիրը համեմատելի է հելիոկենտրոն ուղեծրերի հետ։ Այսպես, օրինակ Նեսոն իր ապոկենտրոնում Նեպտունից հեռանում է մոտ 72 միլիոն կմ, իսկ Մերկուրին իր ապոհելիոնում հեռանում է Արեգակից ընդամենը 70 միլիոն կմ։ Արբանյակը Նեպտունի շուրջ մեկ պտույտը կատարում է ավելին քան 25.5 տարիների ընթացքում, ինչն Արեգակնային համակարգի արբանյակների համար հանդիսանում է առավելագույն արժեքը։
Նեսոյի ուղեծիրը չափազանց նման է Նեպտունի մեկ այլ արբանյակի՝ Փսամաթեի (S/2003 N 1) ուղեծրին։ Ենթադրվում է, որ այս երկու անկանոն արբանյակները ծագել են ավելի մեծ արբանյակի տրոհման արդյունքում[4]։

Բնութագրական տվյալները

Նեսոն ունի մոտ 60 կմ տրամագիծ, և ենթադրելով, որ այն ունի 1.5 գ/սմ3[6] խտություն, կարող է ունենալ 1, 6×1017 կգ զանգված։

Անուն

Նեսոն իր անունն ստացել է ներեիդներից մեկի պատվին։ Մինչև 2007 թվականի փետրվարի 3-ին պաշտոնական անուն ստանալը Նեսոն կրում էր նախնական S/2002 N 4 անունը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ