Նեմանյա Բիելիցա

Նեմանյա Բիելիցա (սերբ.՝ Nemanja Bjelica, սերբ. կիր.՝ Немања Бјелица, մայիսի 9, 1988(1988-05-09), Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մինեսոտա Թիմբերվուլվզ» ակումբում։

Նեմանյա Բիելիցա
Nemanja Bjelica

ԱկումբԱմերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ
ԴիրքըԾանր հարձակվող/ թեթև հարձակվող
Համար№ 88
Ի ծնե տրված անունըՆեմանյա Բիելիցա
Nemanja Bjelica
Ծննդյան ամսաթիվմարտի 9, 1988 (36 տարեկան)
ԾննդավայրՀարավսլավիա Բելգրադ, ՍՍՀ, ՀՍՖՀ
ԱզգությունՍերբիա Սերբ
Հասակ2,08 մ
Քաշ106 կգ
Դրաֆթի տարի2010 / ռաունդ` 2 / ընտր.` 35-րդ
Դրաֆթ ակումբՎաշինգտոն Վիզարդս
Կարիերայի պատմություն
Ավստրիա Արկադիա Տրայսկիրխեն Լայոնս (2007–2008)
Սերբիա Ցրվենա Զվեզդա (2008–2010)
Իսպանիա Սասկի Բասկոնիա (2010–2013)
Թուրքիա Ֆեներբահչե Յուլքեր (2013–2015)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Մինեսոտա Թիմբերվուլվզ (2015-այժմ)
Մրցանակներ

Ակումբային կարիերա

Ակումբային կարիերան սկսել է 2007 թվականին։ 2010 թվականի դրաֆթում ընտրվել է «Վաշինգտոն Վիզարդս» թիմում[1], որը խաղացողի իրավունքները, փոխանակման արդյունքում, զիջել է «Մինեսոտա Թիմբերվուլվզ»-ին[2]։ 2015 թվականի հուլիսի 14-ին Բիելիցան պայմանագիր է կնքել «Մինեսոտա Թիմբերվուլվզ»-ի հետ[3]։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում նրա առաջնախաղը տեղի է ունեցել տարեշրջանի բացման մրցախաղի ժամանակ՝ հոկտեմբերի 28-ին, «Լոս Անջելես Լեյքերս»-ի դեմ մրցակցությունում, որտեղ «Թիմբրվուլվզ»-ը, նաև Նեմանյայի ջանքերով, կամային հաղթանակ է տարե 112:111 հաշվով[4]։ 2021 թվականի մարտին Բիելիցան փոխանակվել է Մորիս Հարքլեսի ու Քրիս Սիլվայի հետ և տեղափոխվել «Մայամի Հիթ»[5]։

Սերբիայի հավաքական թիմերում

2009 թվականին Բելգրադում անցկացված համաշխարհային համալսարանական խաղերում հանդես գալով Սերբիայի ուսանողական հավաքականի կազմում՝ Նեմանյա Բիելիցան ոսկե մեդալ է նվաճել։ Նույն տարում ընդգրկվելով Սերբիայի ազգային հավաքականում՝ արժանացել է Եվրոպայի 2009 թվականի փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալի։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեմանյա Բիելիցա» հոդվածին։