Նացիստական ողջույն

Նացիստկան ողջույն, հիտլերական ողջույն, կուսակցական ողջույն (գերմ.՝ Deutscher Gruß, Hitlergruß), Երրորդ Ռայխում կայանում էր աջ ձեռքը բարձրացնելով՝ ափը բացելով 45 աստիճան, (բարձրաստիճանները՝ կիսաթեքված, շարքայինները կամ ավելի բարձր կոչումներ ունեցող մարդկանց մոտ՝ ամբողջովին ձգված, և բացականչելով գերմ.՝ Heil Hitler! (հայերեն՝ Կեցցե՛ Հիտլերը», «Փառք Հիտլերին», սովորաբար փոխառվում է որպես «Հայլ Հիտլեր»)։ Անձամբ ֆյուրերին ուղղված ողջույնը պարզապես գերմ.՝ Heil! էր կամ գերմ.՝ Heil, mein Führer!: Համարվում էր Հիտլերի պաշտամունքի մի մասը։ Ընդունված էր պետական հաստատություններում, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունում, ԷՍԷՍ-ում, բայց լայնորեն օգտագործվում էր նաև ոչ պաշտոնական վայրերում։

Heil Hitler! արտահայտությունը լայնորեն կիրառվել է նաև նամակագրություններում՝ սովորաբար նամակների, հայտարարությունների, հրամանների վերջում[1]։

Պատմություն

Նացիստական առաջնորդների խումբը. Գերտրուդա Շոլց-Կլինկ, Հենրիխ Հիմմլեր, Ռուդոլֆ Հեսս, Բալդուր ֆոն Շիրախ, Արթուր Աքսման

Նացիստական ողջույնը հաճախ շփոթում են «հռոմեական ողջույնի»՝ իտալացի ֆաշիստների ողջույնի ժեստի հետ, որը ավելի ուշ փոխառվեց նացիոնալ-սոցիալիստների կողմից[2]։ Սակայն հռոմեական ողջույնում ձեռքը ժեստը սկսվում է սրտից, ի տարբերություն նացիստականի, որը միանգամից բարձրանում է վերև՝ անկախ ձեռքի դիրքից[3][4]։

Հիտլերը ողջունում է երթի մեջ գտնվող զինվորականներին

Համաձայն նացիստական գաղափարախոսների՝ ձեռքի բարձրացումն ու Heil! վանկարկումը ընդունված է եղել հին գերմանացիների մոտ թագավոր ընտրելիս. ժեստը ներկայացվում էր նիզակի բարձրացումով։ Որպես պաշտոնական անվանում՝ հաճախ օգտագործվում է «գերմանական ողջույն» տերմինը։

1944 թվականի հուլիիս 23-ին՝ հեղաշրջման փորձից, որին մասնակցել էին բազմաթիվ զինվորականներ, երեք օր անց, նացիստական ողջույնը պարտադիր դարձավ Վերմախտում։ Դրանից առաջ այն կատարվում էր կամավորական կերպով, և զինվորականների մեծամասնությունն օգտագործում էր ստանդարտ զինվորական ողջույնը։ Հիտլերական ողջույնը նրանք օգտագործում էին միայն այն դեպքում, երբ նախ և առաջ այդպիսի ողջույն ստանում էին կուսակցականներից կամ էսէսականներից։

Զիգ Հայլ

Զիգ Հայլ (գերմ.՝ Sieg Heil!, «Կեցցե հաղթանակը» կամ «Հաղթանակ փառքին»), մեկ այլ տարածված կարգախոս, որը վանկարկում էին նացիստական ողջույնի հետ միաժամանակ (հատկապես զանգվածային հավաքներին)[5]։ Պաշտոնական ողջույնի կարգավիճակ չունի։ Ադոլֆ Հիտլերը և կուսակցության մնացյալ առաջնորդները այս արտահայտությունն առավել հաճախ օգտագործում էին իրենց ելույթների վերջում, երեք անգամ. «Զիգ...Հայլ! Զիգ...Հայլ! Զիգ...Հայլ!», որի մասին տեղեկացնում են «Կամքի տրիումֆը» և մնացած փաստագրական աղբյուրները։

Կարգախոսը հղացել է Ռուդոլֆ Հեսսը.ՆՍԳԲԿ-ի՝ Նյուրնբերգ այցելություններից մեկի ժամանակ Հիտլերի մոտ կանգնած և նրա ելույթից ոգեշնչված Հեսսը սկսում է վանկարկել «Զիգ Հայլ!», որը միանգամից կրկնվում է ֆյուրերին լսող բազմաքանակ ամբոխի կողմից[5]։

Ավգուստ Լանդմեսսերը, ով ձեռքը չի բարցրացրել նացիստական ողջույնի ժամանակ

Նացիստական ողջույնից հրաժարվողների հալածանք

Նացիստները պահանջում էին Գերմանիայի բնակիչներից կատարել նացիստական ողջույնը[6][7]։ Բայց, Եհովայի վկաների կարծիքով, «Heil Hitler!»-ի արտասանումը նշանակում էր համոզմունք ներկայացնել այն բանում, որ փրկությունը պիտի գար Հիտլերից, որն ուղղակիորեն հակասում է Եհովայի վկաների հավատքին, ըստ որի, միակ Փրկիչը, ուղարկած Եհովայից, համարվում է Հիսուս Քրիստոսը (Ղուկաս 24:8; 1, Հովհաննես 4:14)[8][9]։

Այդ պատճառով, Եվհովայի վկաները հրաժարվել են կատարել նացիստական ողջույնը[10][11][12]։ Քրիստին Քինգը և այլ պատմաբաններ նշում են, որ Եհովայի վկաներին հրաժարվելու համար բանատարկել են, իսկ նրանց երեխաներին վռնդել դպրոցից և բաժանել ընտանիքներից[9][13][14][15]։

Երկրորդ աշխարահամարտից հետո

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշ երկրներում նացիստական ողջույնները և Heil Hitler!, Sieg Heil! վանկարկումներն օրենսդրորեն արգելվեցին։ Գերմանիայում, համաձայն Քրեական օրենսգրքի § 86а կետի, այդ ողջույնի օգտագործումը պատժելի է, համանման օրենք գործում է նաև Ավստրիայում։ ՌԴ-ում քննարկվում է ուժի մեջ մտցնել տվյալ ողջույնները կամ նմանատիպ բաներ կատարողներին տուգանքների ենթարկելու օրենքը[16][17]։

Նացիստական ողջույնները օգտագործվում են նեոնացիստների կողմից՝ պատմական կամ ձևափոխված տարբերակով։ Օրինակ՝ Heil Hitler-ի փոխարեն բազմաթիվ ծայրահեղականներ օգտագործում են hh տառային համակցությունը կամ 14/88 թիվը։

2015 թվականին բրիտանական The Sun-ը իր կայքում հրապարակեց մի դեղահաբ, որը թվագրվում էր 1933 կամ 1934 թվականով։ Դրա վրա պատկերված էր Մեծ Բրիտանիայի ապագա թագուհի Ելիզավետա II-ը (յոթ տարեկան) իր մոր՝ Ելիզավետա Բոուզ-Լայոնի հետ։ Նա ողջունում է օպերատորին՝ բարձրացնելով աջ ձեռքը։ The Sun-ը նշում է, որ ապագա թագուհին օգտագործել է նացիստական ողջույնը[18]։

Ծանոթագրություններ

Աղբյուրներ

  • Allert, Tilman: The Hitler Salute: On the Meaning of a Gesture
  • Boime, Albert: Art in an age of Bonapartism, 1800-1815
  • Evans, Richard J.: The Rize of Nazism
  • Kershaw, Ian: 1936-45 - Nemesis
  • Kershaw, Ian: The "Hitler myth": image and reality in the Third Reich
  • Winkler, Martin M.: The Roman Salute: Cinema, History, Ideology