Նատալյա Ալմադա

Նատալյա Ալմադա (1974[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), մեքսիկացի-ամերիկացի ռեժիսոր, լուսանկարիչ[3]։

Նատալյա Ալմադա
Ծնվել է1974
ԾննդավայրՍինալոա, Մեքսիկա
ԿրթությունՌոդ Այլենդի դիզայնի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունմեքսիկացի-ամերիկազի
Մասնագիտացումլուսանկարիչ, կինոռեժիսոր, վավերագիր և վավերագրող ռեժիսոր
Պարգևներ
IMDbID 1094895

Կենսագրություն

Ուսանել է և՛ Մեքսիկայում, և՛ ԱՄՆ-ում։ Ավարտել է Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցը։ 2012 թվականին արժանացել է MacArthur ծրագրի կրթաթոշակի։ Նրա ռեժիսորական գործունեությունը ներառում է «Ջրի միակ ունեցվածքը կատարյալ հիշողությունն է» համաշխարհային ճանաչման արժանացած կարճամետրաժ փորձարարական ֆիլմը և «Մյուս կողմում» մրցանակակիր լայնամետրաժ վավերագրությունը՝ ներգաղթի և թմրավաճառքի մասին։ Ալմադայի աշխատանքները ցուցադրվել են Սանդենսի կինոփառատոնում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Ուիթնիի բիենալեում, ինչպես նաև՝ ARTE-ով և PBS-ով։ Ալմադան ապրում և ստեղծագործում է Մեխիկոյում և Բրուքլինում[4][5]։

Ֆիլմեր

  • Հսկիչը, 2012
  • Մոմակալը, 2011
  • Գեներալը, 2009
  • Մյուս կողմում, 2005
  • Ջրի միակ ունեցվածքը կատարյալ հիշողությունն է, 2001

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատալյա Ալմադա» հոդվածին։