Նասեր լիճ

Նասեր լիճ (արաբ․՝ بحيرة ناصر‎‎ Boħēret Nāṣer), հսկայական ջրամբար Նեղոսի վրա, որի մեծ մասը գտնվում է հարավային Եգիպտոսում և մի մասն էլ հյուսիսային Սուդանում։ Այն անվանակոչվել է Եգիպտոսի նախագահ Աբդել Նասերի անունով (1956-1970)։ Այն աշխարհի ամենամեծ արհեստական լճերից մեկն է[2]։ Ձևավորվել է Ասուանի ջրամբարի շինարարության արդյունքում, որը կառուցվել է 1960 թվականին, ԽՍՀՄ օգնությամբ[3]։

Նասեր լիճ
Տեսակջրամբար
Երկիր Եգիպտոս և  Սուդան
ՎարչատարածքԱսուան
Երկարություն500 կմ
Լայնություն35 կմ
ԲԾՄ179 ± 0 մետր[1]
Խորություն25 մետր
Մակերես5250 կմ²
Ծավալ132 կմ³
Ջրահավաքի տարածքՆեղոսի ավազան
Լիճ հոսող գետՆեղոս
Լճից հոսող գետՆեղոս
Քարտեզ
Քարտեզ

Շինարարությունից առաջ Սուդանը դեմ էր Նասեր լճի կառուցմանը, քանի որ այն որոշակիորեն հյուսիսային տարածքի հողերն էր զբաղեցնելու, որտեղ ապրում էին նուբիացիները և որոնք պետք է վերաբնակեցվեին[4][5]։ Արդյունքում, Նասեր լճի շրջանում եղած Սուդանի հողերը հիմնականում ծածկվեցին լճի ջրերով[6]։

Նասեր լիճ անվանումը վերաբերում է լճի այն մասին, որը գտնվում է Եգիպտոսի տարածքում և զբաղեցնում է լճի ջրային ծածկույթի 83% -ը։ Իսկ սուդանցիները նախընտրում են իրենց տարածքում գտնվող ջրամբարի փոքր հատվածն անվանել Նուբիա լիճ (մասրի՝ بحيرة النوبة Boħēret Nubeyya)[7]։

Նկարագրություն

Լճի երկարությունը մոտ 479 կմ է իսկ լայնությունը `16 կմ (9,9 մղոն)` իր ամենալայն կետում, որը գտնվում է հյուսիսային արևադարձային գոտում։ Այն ընդգրկում է 5250 կմ² մակերեսով ընդհանուր տարածք (2,030 քառակուսի մղոն) և ունի մոտ 132 կմ³ (32 խորանարդ մղոն) ջուր պահեստավորելու տարողունակություն[8]։

Լիճը ստեղծվել է 1958-1970 թվականներին Նեղոսի ջրերի վրա Ասուանի ամբարտակի կառուցման արդյունքում[3]։

Լիճը կոչվել է 1952 թվականի եգիպտական հեղափոխության առաջնորդներից մեկի և Եգիպտոսի երկրորդ նախագահի՝ Գամալ Աբդել Նասերի անունով, որը նախաձեռնել է Բարձր ամբարտակի նախագիծը։ Նախագահ Անվար Սադաթն էլ 1970 թվականին կատարել է լճի ու ամբարտակի բացումը[9]։

Արդի խնդիրներ

Եգիպտոսում գյուղատնտեսության և էլեկտրաէներգիայի համար անհրաժեշտ ջրի քանակը պակասում է[10]։ Մեծ Եթովպական Վերածննդի ամբարտակը, որը ներկայումս կառուցվում է Եթովպիայում, ամենայն հավանականությամբ բացասաբար կանդրադառնա գաղութային տերություններին տրամադրած մենաշնորհի հետևանքով, որոնց տեսադաշտից փաստորեն դուրս են թողել Եթովպիան և գետի հոսանքից վեր գտնվող երկրները։ Չնայած Վերածննդի ամբարտակը օգուտ կբերի Սուդանին և Եթովպիային, միաժամանակ այն լարվածություն է առաջացրել Եգիպտոսի և Սուդանի և Եթովպիայի միջև։

Եգիպտոսը մտահոգված է, որ նոր ամբարտակը կխոչընդոտի Նեղոս գետի բավականաչափ հոսքը դեպի Նասեր լիճ[11]։ Նասեր լճի ջրամատակարարումը արտադրում է էլեկտրաէներգիա, և մտավախություն կա, որ Նասեր լիճ թափվող ջրի նվազումը բացասաբար կանդրադառնա Ասուան ամբարտակի էլեկտրաէներգիա արտադրելու ունակության վրա։ Կան պոմպակայաններ, որոնք վերահսկում են Նասեր լիճ թափվող ջուրը, և ներկայումս այս նախագծի շնորհիվ եգիպտացիները տարեկան ստանում են 10 միլիարդ կվտ / ժամ հիդրոէներգիա[12]։

Սպորտ և տուրիզմ

Նեղոսյան պերկեսը ձկնորսության սիրված տեսակն է ինչպես ափից, այնպես էլ նավից[13][14]։

Նախքան Նասերի լիճը լցնելը, շատ հին եգիպտական հուշարձաններ ֆիզիկապես տեղափոխվել էին լճի ջրի բարձր մակարդակից բարձր նոր վայրեր։ Այնուամենայնիվ, ոմանք չեն տեղափոխվել, ինչպես օրինակ՝ Բուհենի զանգվածային ամրոցը, որն այժմ գտնվում է ջրի տակ[15]։ Տաճարների տեղափոխումը Եգիպտոսի ամենաճանաչելի հին հուշարձաններից մեկը՝ Աբու Սիմբել, ստացել է առավելագույն հրապարակայնությունը[16][17]։

Նասեր լճում նավով նավարկությունները, որոնք ներառում են այցելություններ Նասերի լճի ափին գտնվող հուշարձաններ և տաճարներ, շատ տարածված են։ Այս շրջագայությունների կարևորագույն մասն է կազմում Աբու Սիմբելի տաճարներ այցելելը[18]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նասեր լիճ» հոդվածին։