Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ

Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո (անգլ.՝ Nandamuri Taraka Rama Rao, տելուգու՝ నందమూరి తారక రామారావు, հայտնի է նաև Ն. Տ. Ռամա Ռաո, ՆՏՌ անուններով. մայիսի 28, 1923(1923-05-28)[1][2], Nemmikuru, Pamarru mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - հունվարի 18, 1996(1996-01-18)[1][2], Հայդարաբադ, Հնդկաստան[3]), հնդիկ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, ինչպես նաև քաղաքական գործիչ, որ երեք ժամկետ անընդմեջ վարել է Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի կառավարության ղեկավարի՝ գլխավոր նախարարի պաշտոնը։ 1982 թվականին հիմնել է Տելուգու Դեսամ կուսակցությունը։ ՆՏՌ-ն համբավվել է նաև նրանով, որ եղել է Անդհրա-Պրադեշի՝ որպես յուրահատուկ մշակութային ինքնատիպություն ունեցող տարածքի ջատագով։

Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ
տելուգու՝ నందమూరి తారక రామారావు
Ծնվել էմայիսի 28, 1923(1923-05-28)[1][2]
ԾննդավայրNemmikuru, Pamarru mandal, Krishna district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 18, 1996(1996-01-18)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՀայդարաբադ, Հնդկաստան[3]
ԳերեզմանNTR Gardens
ԿրթությունAndhra-Christian College? և Andhra University?
Քաղաքացիություն Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասան, քաղաքական գործիչ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, կինոդերասան և գրող
Ծնողներհայր՝ Nandamuri Lakshmaiah?, մայր՝ Nandamuri Venkata ramamma?
Ամուսին(ներ)Lakshmi Parvathi? և Basava Tarakam?
Երեխա(ներ)Nandamuri Harikrishna?[4], Daggubati Purandeswari?[5], Nandamuri Balakrishna? և Nara Bhuvaneshwari?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ծնվել է 1923 թվականի մայիսի 28-ին[6] գյուղացու ընտանիքում։ Սովորել է Վիջայավադա քաղաքում, մասնակցել ուսանողական ներկայացումներին՝ հաճախ հանդես գալով կանացի դերերի կատարումով։ Այդ ժամանակաշրջանի նրա աշխատանքներից ուշադրության է արժանացել հատկապես իշխան Սալիմի կերպարի մարմնավորումը «Անարկալի». պիեսի բեմադրությունում։ Երիտասարդ Նանդամուրին մի կարճ ժամանակ Գունտուրում աշխատել է որպես գրասենյակային կլերկ[7]։

Մեծ էկրանին նրա առաջնելույթը եղել է 1949 թվականին ռեժիսոր Լ. Վ. Պրասադի նկարահանած Mana Desam ֆիլմում։ Հաջորդ տարի նա հանդես է եկել Palletoori Pilla ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ[8]։ Այնուհետև դադարեցրել է համագործակցությունը Պրասադի հետ, երկու տարվա պայմանագիր կնքել Vijaya Studios ընկերության հետ։ Հաջորդած տպավորիչ դերակատարումների շնորհիվ դարձել է տելուգու լեզվով իրականացվող կինոարտադրության առաջատար աստղը՝ Ակինենի Նագեսվարա Ռաոյի հետ մեկտեղ։ 1957 թվականին Mayabazar ֆիլմում առաջին անգամ խաղացել է Կրիշնա աստծու դերը[9]. հետագայում ՆՏՌ-ն այդ աստծուն մարմնավորել է ևս 17 կինոնկարներում[7]։

1968 թվականին Հնդկաստանի կառավարության կողմից նա արժանացել է Պադմա Շրի շքանշանի[10]։ 1969 թվականին նրան շնորհվել է Հնդկաստանի ազգային կինոմրցանակ՝ Varakatnam ֆիլմի ռեժիսուրայի համար, ֆիլմ, որը ճանաչվել է տելուգու լեզվով ստեղծված լավագույն կինոնկար[11]։ Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագը դարձել է նաև Filmfare Award-ի առաջին դափնեկիրը «Տղամարդու դերի լավագույն կատարում» անվանակարգում՝ 1973 թվականին տելուգու լեզվով նկարահանված Badi Panthulu ֆիլմի գլխավոր հերոսի կերպարը տպավորիչ կերպով մարմնավորելու համար[12]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Kotla Vijaya Bhaskara Reddy
Chief Minister of Andhra Pradesh
1983–1984
Հաջորդող:
Nadendla Bhaskara Rao
Նախորդող:
Nadendla Bhaskara Rao
Chief Minister of Andhra Pradesh
1984–1989
Հաջորդող:
Marri Chenna Reddy
Նախորդող:
Kotla Vijaya Bhaskara Reddy
Chief Minister of Andhra Pradesh
1994–1995
Հաջորդող:
Nara Chandrababu Naidu
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանդամուրի Տարակա Ռամա Ռաո Ավագ» հոդվածին։