Նայանտարա

Նայանտարա (անգլ.՝ Nayanthara ), ծնված Դիանա Մարիամ Կուրիյան (անգլ.՝ Diana Mariam Kuriyan ); ծնվ. Նոյեմբերի 18, 1984, Բանգալոր, Կարնատակա, Հնդկաստան ), հնդիկ դերասանուհի և մոդել, ով նկարահանվում է հիմնականում թամիլերեն, մալայալամ և թելուգու ֆիլմերում։ Առավել բարձր վարձատրվող հնդիկ դերասանուհիներից է և միակը Հարավային Հնդկաստանի դերասանուհիներից, ում անունը հայտնվել է Forbes India ամսագրի 2018 թվականի "Celebrity 100" ցանկում[1][2][3]։ Երկու տասնամյակից ավելի ձգվող իր դերասանական կարիերայի ընթացքում Նայանտարան դերակատարումներով հանդես է եկել շուրջ 80 ֆիլմերում, արժանացել բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ հինգ Filmfare Awards South[4][5] մրցանակի։ Նրան շնորհվել է Հնդկական կինոյի գերաստղ պատվանունը[6][7]։

Նայանտարա
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 18, 1984(1984-11-18) (39 տարեկան)
Ծննդավայր՝Բանդալոր, Հնդկաստան
Քաղաքացիություն՝ Հնդկաստան
Մասնագիտություն՝դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 1521381

Կենսագրություն

Նայանտարայի ծննդյան անուն-ազգանունը Դիանա Մարիամ Կուրիյան է[8][9]։ Նա ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 18-ին[10][11] Բանգալոր նահանգի Կառնատակա քաղաքում[12], սիրիացի քրիստոնյաների ընտանիքում[13][14]։ Նրա ավագ եղբայրը՝ Լեոն, ապրում է Արաբական Միացյալ Էմիրություններուի Դուբայ քաղաքում[15]։ Քանի որ հայրը երկար տարիներ ծառայել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերի տարբեր ստորաբաժանումներում, նրանց ընտանիքը հաճախ է փոխել բնակության վայրը, իսկ Նայանտարան էլ՝ իր դպրոցը[15]։ Նա սովորել է Գուջարաթի Ջամնագար քաղաքում, Դելիում[16],, Թիրուվալլայում, Բալիքամադոնի իգական ավագ դպրոցում, Թիրումուլապուրամում[17]; Հաճախել է նաև Թիրուվալլայի Մարթոմա քոլեջը, որն ավարտել է՝ ստանալով անգլիական գրականության մասնագետի որակավորում՝ բակալավրի աստիճանով[18][19]։

Քոլեջում սովորելիս զբաղվել է մոդելավորմամբ, և մոդելային գործակալություններից մեկում նրան նկատել է կինոռեժիսոր Սատիան Անտիկադոմը և առաջարկել է նկարահանվել Manassinakkare ֆիլմում[20][21][22]։ 2005 թվականին նա կատարել է իր դեբյուտը թամիլերեն կինոյում՝ «Այյա» ֆիլմով, որը կոմերցիոն հաջողություն է ունեցել։

2010 թվականը Նայանտարայի համար հաջող տարի էր. նրա ծանրակշիռ ու տպավորիչ մասնակցությամբ թելուգու լեզվով նկարահանված «Բախում» / Adhurs և Simha[en] ֆիլմերը[23] և թամիլերենով նկարահանված «Խելացնոր սիրահարը» / Boss Engira Bhaskaran հիթ դարձան կինովարձույթում[24] Նույն թվականին թողարկված Bodyguard[en]-ը և Super[en] կոմերցիոն լավ արդյունքներ բերեցին[25][26] Բացի այդ, նա այդ տարի առաջադրվեց Filmfare Awards South մրցանակի՝ որպես երեք լեզուներով նկարահանվող լավագույն դերասանուհի[27][28][29]։ Նույն թվականին էկրան բարձրացավ Elektra[en]-ն, որը նույնպես կոմերցիոն հաջողություն ունեցավ և արժանացավ քննադատների դրական արձագանքին[30]։

2012 թվականին նա նկարահանվեց «Մեծն ուսուցիչը» / Krishnam Vande Jagadgurum -ում ՝ մարմնավորելով ապօրինի հանքարդյունաբերության մասին ֆիլմի վրա աշխատող լրագրողի դերը և կրկին իր ձայնը փոխանցելով կերպարին։ Այս ֆիլմը նույնպես կոմերցիոն հաջողություն ունեցավ[31]։

2016 թվականին դերասանուհին մարմնավորեց բռնաբարության զոհ դարձած կնոջ կերպարը Puthiya Niyamam[en] ֆիլմում՝ որպես խաղընկերակից ունենալով անվանի դերասան Մամմուտիին[32]։ Նրա մասնակցությամբ թողարկվեցին նաև «Հարձակում սիրո վրա» / Iru Mugan, Kaashmora[en] ֆիլմերը, որոնք կոմերցիոն հաջողություն ունեցան։ 2017 թվականին նա նկարահանվեց «Թշնամու հետքը» / Dora (2017 film)}} սարսափ-ֆիլմում։ Նա համաձայնել է խաղալ կանացի գլխավոր դերը Sye Raa Narasimha Reddy[en] երկլեզու ֆիլմում, որը կլինի նրա դեբյուտը Բոլիվուդում և առաջին ֆիլմը Չիրանջևիի խաղընկերակցությամբ[33]

Անձնական կյանք

Նայանտարան ի սկզբանե կրոնով քրիստոնյա էր, բայց 2011 թվականի օգոստոսի 7-ին Չենայի Արյա Սամաջ տաճարում ընդունեց հինդուիզմը։ Արարողությունից հետո նա ստացավ հինդուիզմ ընդունելու վկայական և կեղծանունը դարձրեց իր պաշտոնական անունը[34][35]։

Նա մտերմիկ հանդիպումներ է ունեցել դերասան և երգիչ Սիլամբարասանի հետ[36]։ Այնուհետև հարաբերությունների մեջ էր դերասան և ռեժիսոր Պրաբհուդևայի հետ, ինչը ստիպեց վերջինիս կնոջը միջնորդություն ներկայացնել դատարան՝ ամուսնուն ընտանիք վերադարձնելու համար[37]։ 2012 թվականին Նայանտարան հայտարարեց նրա հետ իր հարաբերությունների ավարտի մասին։ Դերասանուհին դրանից հետո հանդիպում էր ռեժիսոր Վիգնեշ Շիվանի / Vignesh Shivan հետ[38][39]։

Ֆիլմագրություն

  • Ֆիլմերը, որոնց լեզուն նշված չէ, նկարահանված են թամիլերենով։
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2003ֆManassinakkare - մլԳաուրի
2004ֆVismayathumbathu - մլՌիտա Մեթյուս
2004ֆNatturajavu - մլՔեթրին
2005ֆԱյյաՍելվի
2005ֆԽորհրդավոր հյուրըChandramukhiԴուրգա
2005ֆThaskara Veeran - մլԹհանկամանի
2005ֆRappakal - մլԳաուրի
2005ֆԳերազանցելով ինքն իրենGhajiniՉիտրա
2005ֆՕջախSivakasiկամեո՝ «Kodambakkam Area» երգը կատարելիս
2006ֆKalvanin KadhaliԽարիտա
2006ֆEՋոթի
2007ֆՅոգիYogi - թել.Նանդինի
2007ֆDubai Seenu - թել.Մադհումատի}}
2007ֆՇիվաջին՝ բոսսSivajiկամեո՝ «Balleilakka» երգը կատարելիս
2007ֆՏուլասիTulasi - թել.Վասունդարա Ռամ
2007ֆՓոխատեղումBillaՍաշա
2008ֆԱնակնկալ հանդիպումYaaradi Nee MohiniՔիրթի
2008ֆԼարելով վերջին ուժերըSatyam - թամ. / Salute - թել.Դիվիա
2008ֆՔանի դեռ սիրտը բաբախում էAeganՄալիկա
2008ֆKuselan - թամ. / Kathanayakudu - թել.Ինքն իր կերպարն է մարմնավորել։
2008ֆTwenty:20 - մալ.Դիանա և կամեո՝ «Hey Dil Deewana»а երգը կատարելիս
2009ֆAnjaneyulu - թել.Անջալի
2009ֆՀրաձիգըVilluՋանվի
2009ֆԱադհավանAadhavanԹարա
2010ֆԲախումAdhurs - թել.Չանդրակալա
2010ֆBodyguard - մալ.Ամմու
2010ֆSimha - թել.Գայաթրի
2010ֆԽելացնոր սիրահարըBoss Engira BhaskaranՉանդրիկա
2010ֆElektra - մալ.Էլեկտրա Ալեքսանդեր
2010ֆSuper - կան., թել.Ինդիրա
2011ֆSri Rama Rajyam - թել.Սիտա
2012ֆՄեծն ուսուցիչըKrishnam Vande Jagadgurum - թելԴևիկա
2013ֆEthir Neechalկամեո՝ «Local Boys» երգը կատարելիս
2013ֆԼովելասըGreeku Veerudu - թելՍանդհիա
2013ֆՆա և նէRaja RaniՌեջինա
2013ֆՍկիզբըArrambamՄայա
2014ֆՔաթիրվելինայի սերըIdhu Kathirvelan KadhalՊավիտրա
2014ֆAnaamika - թել. / Nee Enge En Anbe - թամ.Անամիկա
2015ֆԴու իսկապես իմ ընկերն եսNannbendaՌամիա
2015ֆBhaskar the Rascal - մալ.Խիմա
2015ֆՄասս մականունով ՄասիլամանինMassu Engira MasilamaniՄանինի
2015ֆՄիայնակըThani OruvanՄախիմա
2015ֆMayaՄայա Մեթյուս / Ափսարա
2015ֆԵս նաև բանդիտ եմ / Հանուն սիրած էակիNaanum Rowdy DhaanԿադամբարի
2016ֆPuthiya Niyamam -մալ.Վասուկի Այեր
2016ֆIdhu Namma AaluՄայլա
2016ֆThirunaalՎիդյա
2016ֆBabu Bangaram - թել.Սայլաջա
2016ֆՀարձակում Սիրո վրաIru MuganՄիրա
2016ֆՔաշմորաKaashmoraարքայադուստր Ռաթնա Մահադևի
2017ֆԹշնամու հետքըDoraՓավալակուդի
2017ֆArammՄադհիվադհանի
2017ֆVelaikkaranMirunalini
2018ֆImaikkaa NodigalԱնջալի
2018ֆJai SimhaԳաուրի
2018ֆKolamaavu KokilaԿոկիլա
2019ֆKolaiyuthir Kaalam
2019ֆSye Raa Narasimha Reddy -թել.Սիդհամա
2019ֆLove Action Drama - մալ.Շոբհա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայանտարա» հոդվածին։