Նախազգուշացնող նշաններ
Նախազգուշացնող նշաններ, երթևեկության նշաններ, որոնք երթևեկության մասնակիցներին (վարորդներ, հետիոտներ) տեղեկացնում են ճանապարհի այն վտանգավոր տեղամասին մոտենալու մասին, որով երթևեկելիս (տեղաշարժվելիս) անհրաժեշտ է ձեռնարկել իրադրությանը համապատասխան միջոցներ[1][2]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/-01_Museo_Nazionale_dell%27Automobile_di_Torino_segnali_stradali.jpg/220px--01_Museo_Nazionale_dell%27Automobile_di_Torino_segnali_stradali.jpg)
Նախազգուշացնող նշանները տարբեր երկրներում տարբեր տեսք ունեն։ Հայաստանում օգտագործվող նախազգուշացնող նշաններն ունեն հավասարակողմ եռանկյունու ձև, սպիտակ գույնի են և շուրջ բոլորն ըդնգծված են կարմիր գույնով։ Եռանկյան մի գագաթը միշտ վերև է ուղղված[3]։
Նշանների ցանկ
Ստորև բերված աղյուսակում ներկայացված են Հայաստանում գործող նախազգուշացնող նշանները։
Նշանի համար | Պատկեր | Նկարագրում |
---|---|---|
1.1 | ![]() | «Երկաթուղային գծանց` ուղեփակոցով». |
1.2 | ![]() | «Երկաթուղային գծանց` առանց ուղեփակոցի». |
1.3.1 | ![]() | «Միագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ մեկ ուղիով. |
1.3.2 | ![]() | «Բազմագիծ երկաթուղի», ուղեփակոցով չկահավորված երկաթուղային գծանցի նշում՝ երկու և ավելի ուղիներով. |
1.4.1 | ![]() | «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. |
1.4.2 | ![]() | «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. |
1.4.3 | ![]() | «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. |
1.4.4 | ![]() | «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. |
1.4.5 | ![]() | «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. |
1.4.6 | ![]() | «Մոտեցում երկաթուղային գծանցին». լրացուցիչ նախազգուշացում բնակավայրերից դուրս երկաթուղային գծանցին մոտենալու մասին. |
1.5 | ![]() | «Հատում տրամվայի գծի հետ». |
1.6 | ![]() | «Հավասարազոր ճանապարհների հատում». |
1.7 | ![]() | «Հատում շրջանաձև երթևեկության հետ». |
1.8 | ![]() | «Լուսացուցային կարգավորում». խաչմերուկ, հետիոտնային անցում կամ ճանապարհի տեղամաս, որտեղ երթևեկությունը կարգավորվում է լուսացույցով. |
1.9 | ![]() | «Բացվող կամուրջ». բացվող կամուրջ կամ լաստանավային անցում. |
1.10 | ![]() | «Ելք դեպի առափ». առափ կամ ափ դուրս գալու տեղ. |
1.11.1 | ![]() | «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի աջ. |
1.11.2 | ![]() | «Վտանգավոր շրջադարձ». փոքր շառավղով կամ սահմանափակ տեսադաշտով ճանապարհի կորացում դեպի ձախ. |
1.12.1 | ![]() | «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի աջ |
1.12.2 | ![]() | «Վտանգավոր շրջադարձեր». վտանգավոր շրջադարձերով ճանապարհի հատված՝ առաջին շրջադարձը դեպի ձախ |
1.13 | ![]() | «Կտրուկ վայրէջք». |
1.14 | ![]() | «Կտրուկ վերելք». |
1.15 | ![]() | «Սայթաքուն ճանապարհ». առավել սայթաքուն երթևեկելի մասով ճանապարհի հատված. |
1.16 | ![]() | «Անհարթ ճանապարհ». երթևեկելի մասի անհարթություններով ճանապարհի հատված (ալիքավորություն, խանդակներ, կամուրջների հետ ոչ սահուն լծորդումներ և այլն). |
1.17 | ![]() | «Արհեստական անհարթություն». արագությունը հարկադրաբար իջեցնելու համար արհեստական անհարթությամբ (անհարթություններով) ճանապարհի հատված. |
1.18 | ![]() | «Խճի արտանետում». ճանապարհի հատված, որտեղ տրանսպորտային միջոցների անիվների տակից հնարավոր է խճի, քարակտորների և այլնի արտանետում. |
1.19 | ![]() | «Վտանգավոր կողնակ». ճանապարհի հատված, որտեղ կողնակ դուրս գալը վտանգավոր է. |
1.20.1 | ![]() | «Ճանապարհի նեղացում երկու կողմից». |
1.20.2 | ![]() | «Ճանապարհի նեղացում աջից». |
1.20.3 | ![]() | «Ճանապարհի նեղացում ձախից». |
1.21 | ![]() | «Երկկողմ երթևեկություն». ճանապարհի (երթևեկելի մասի) հանդիպակաց երթևեկությամբ հատվածի սկիզբ. |
1.22 | ![]() | «Հետիոտնային անցում». |
1.23 | ![]() | «Երեխաներ». մանկական հիմնարկների (դպրոցներ, մանկապարտեզներ և այլն) մոտով անցնող ճանապարհի հատված, որի երթևեկելի մասում հնարավոր է երեխաների հայտնվելը. |
1.24 | ![]() | «Հատում հեծանվային արահետի հետ». |
1.25 | ![]() | «Ճանապարհային աշխատանքներ». |
1.26 | ![]() | «Անասունների քշում». |
1.27 | ![]() | «Վայրի կենդանիներ». |
1.28 | ![]() | «Քարերի անկում». ճանապարհի հատված, որտեղ հնարավոր են փլուզումներ, սողանք, քարերի անկում. |
1.29 | ![]() | «Կողային քամի». |
1.30 | ![]() | «Ցածրաթռիչք ինքնաթիռներ». |
1.31 | ![]() | «Թունել». թունել, որտեղ բացակայում է արհեստական լուսավորությունը, կամ թունել, որի ճակատամուտքի տեսանելիությունը սահմանափակ է. |
1.32 | ![]() | «Խցանում». ճանապարհի հատված, որտեղ առաջացել է խցանում. |
1.33 | ![]() | «Այլ վտանգներ». ճանապարհի հատված, որտեղ առկա են թվարկված նախազգուշացնող նշաններով չնախատեսված վտանգներ. |
1.34.1 | ![]() ![]() ![]() | «Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն. |
1.34.2 | ![]() ![]() ![]() | «Շրջադարձի ուղղություն». սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհի փոքր շառավղով կորացման վրա երթևեկության ուղղություն. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություն. |
1.34.3 | ![]() ![]() | «Շրջադարձի ուղղություն». T-աձև խաչմերուկում կամ ճանապարհի ճյուղավորման վրա երթևեկության ուղղություններ. ճանապարհի նորոգվող հատվածի շրջանցման ուղղություններ. |
Ծանոթագրություններ
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա