Նախագահի մահը (ֆիլմ, 1977)

(Վերահղված է Նախագահի մահը (ֆիլմ 1977)ից)

Նախագահի մահը (լեհ.՝ Śmierć prezydenta), լեհական գեղարվեստական պատմաֆիլմ՝ նկարահանված 1977 թվականին ռեժիսոր Եժի Կավալերովիչի կողմից[2]։ Լեհական կինոյի դասական նմուշներից է։ Բեռլինի 28-րդ կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի[3]։ Այն ներկայացվել է նաև Օսկար մրցանակի Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում ընդգրկվելու համար, սակայն չի ընդունվել[4]։

Նախագահի մահը
լեհ.՝ Śmierć prezydenta
Երկիր Լեհաստան
Ժանրդրամա
Թվականհոկտեմբերի 10, 1977[1]
Լեզուլեհերեն
ՌեժիսորԵժի Կավալերովիչ
Սցենարի հեղինակԵժի Կավալերովիչ և Բոլեսլավ Միխալեկ[1]
ԴերակատարներԶդզիսլավ Մրոժևսկի, Մարեկ Վալչևսկի, Հենրիկ Բիստա, Եժի Դուշինսկի, Էդմունդ Ֆետտինգ և Տոմաշ Զալիվսկի
ՕպերատորՎիտոլդ Սոբոչինսկի և Յուրի Լուկաշևիչ[1]
ԵրաժշտությունԱդամ Վոլոցինսկի
Պատմվածքի վայրՎարշավա
ԿինոընկերությունStudio Filmowe Kadr
Տևողություն144 րոպե և 149 րոպե

Սյուժե

Ֆիլմում պատմվում է Լեհաստանի առաջին նախագահ Գաբրիել Նարուտովիչի կյանքի ու կարիերայի վերջին շրջանի մասին։ 1922 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվելով Լեհաստանի նախագահ՝ նա այդ պաշտոնն զբաղեցրել է ընդամենը 5 օր՝ դեկտեմբերի 11-ից մինչև 16-ը։

Նորընտիր նախագահի երդման արարողության ժամանակ ազգայնական տրամադրություններ ունեցող լեհերը ելույթներ են ունենում ու ցույցեր անցկացնում։ 1922 թվականի դեկտեմբերի 16-ին Գաբրիել Նարուտովիչը մասնակցում է Վարշավայի «Զակսենտա» պատկերասրահում անցկացվող նկարչական ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառման ժամանակ նրա վրա կրակում է նկարիչ, ֆանատիկոս Էլիգիուշ Նևյադոմսկին։

Դերերում

  • Զդզիսլավ Մրոժևսկի – Գաբրիել Նարուտովիչ
  • Մարեկ Վալչևսկի – Էլիգիուշ Նևյադոմսկի, նախագահին սպանողը
  • Եժի Դուշինսկի – մարշալ Յուզեֆ Պիլսուդսկի
  • Տոմաշ Զալիվսկի – Մացեյ Ռատայ, Սեյմի մարշալ, քաղաքական գործիչ
  • Էդմունդ Ֆետինգ – գեներալ Յուզեֆ Հալլեր
  • Անջեյ Կրասիցկի – Անտոնի Կամենսկի
  • Զբիգնև Գեյգեր – քարտուղար Սոլտիկ
  • Չեսլավ Բիչեսկի – Յուլիան Նովակ, վարչապետ
  • Եժի Սագան – Վինցենտի Վիտոս, քաղաքական գործիչ
  • Ջեք Ռեկնից – Դելագնյու, լրագրող
  • Տադեուշ Տեոդորչիկ
  • Տեոդոր Գենդերա

Մրցանակներ

  • 1977 – Գդանսկում անցկացված Լեհական գեղարվեստական ֆիլմերի չորրորդ փառատոնի մրցանակ
  • 1977 – Ժյուրիի հատուկ մրցանակ ռեժիսոր Եժի Կավալերովիչին (Գդանսկի կինոփառատոնում)
  • 1977 – մրցանակ հնչյունավորման համար հնչյունային օպերատոր Եժի Բլաշչինսկուն (Գդանսկի կինոփառատոնում)
  • 1978 – Բեռլինի 28-րդ կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակ Եժի Կավալերովիչին անձնական ձեռքբերումների համար

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ