Նաիմ Կրիեզիու

Ալբանացի ֆուտբոլիստ

Նաիմ Կրիեզիու (սերբ.՝ Најим Кријезију, հունվարի 1, 1918(1918-01-01) կամ հունվարի 4, 1918(1918-01-04), Ջակովիցա - մարտի 20, 2010(2010-03-20), Հռոմ, Իտալիա), ալբանացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մասնավորապես իտալական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Ռոմա ֆուտբոլային ակումբը։

Նաիմ Կրիեզիու
Անձնական տվյալներ
ԱզգությունըԱլբանացիներ
Քաղաքացիությունը Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ1918 հունվարի 4
ԾննդավայրՋյակովիցա, Ալբանիա Ալբանիա
Մահվան ամսաթիվմարտի 20, 2010(2010-03-20) (92 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա Իտալիա
Հասակ170 սմ
Քաշ73 կգ
ԴիրքՀարձակվող
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1933–1939Ալբանիա Տիրանա ՖԱ? (?)
1939–1947Իտալիա Ռոմա122(27)
1947–1952Իտալիա Նապոլի168 (39)
Ազգային հավաքական
1943-1950Ալբանիա Ալբանիա45 (32)
Մարզչական կարիերա
1956-1962Իտալիա ԱԼՄԱՍ Ռոմա
1963Իտալիա Ռոմա
1972-1973Իտալիա ԱԼՄԱՍ Ռոմա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն

Ծնվել է Ջյակովիցա քաղաքում, Կրիեզիուն խաղում էր աջ հարձակվողի դիրքում և ունակ էր 100 մետր տարածությունը հաղթահարելու 11 վայրկյանում[1] ː Նա լքելով իր հարազատ քաղաքը տեղափոխվեց Տիրանա, որտեղ միացավ իր եղբորը և արդեն 15 տարեկան հասակում իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց տնային առաջնությունում, իսկ մեկ տարի անց իր նորամուտը նշեց արդեն Ալբանիայի ազգային հավաքականում[2] ː 1939 թվականին, պատերազմական շրջանում իտալացիների մուտքը Ալբանիա, հնարավորություն տվեց նաև ուսումնասիրելու տեղի ֆուտբոլիստներին, Նաիմին նկատեցին Ռոմայի գործակալները, նույն թվականին նա տեղափոխվեց Հռոմ, արդեն 1941/42 մրցաշրջանում թիմի հետ առաջին անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումըː Կրիեզիուն Ռոմայում մնաց մինչև 1948 թվականը, որից հետո տեղափոխվեց մեկ այլ իտալական ակումբ՝ Նապոլի, որը եղավ նրա կարիերայի վերջին ակումբը, 1953 թվականին նա ավարտեց ֆուտբոլային կարիերանː

Կրիեզիուն մի քանի տարի զբաղվեց մարզչական գործունեությամբ, այնուհետև դարձավ Ռոմայի գործակալը, նրա ամենահանրահայտ բացահայտումը եղավ Ջուզեպպե Ջանինին, ով դարձավ թիմի խորհրդանիշներից մեկը[2] ː

Կրիեզիուն մահացավ 2010 թվականի մարտի 20-ին, 92 տարեկան հասակում, նա վերջին ապրող ֆուտբոլիստն էր Ռոմայի առաջին չեմպիոնական կազմիցː Այդ տարի Ռոմայի հերթական հանդիպումը նշանակված էր Ուդինեզեի դեմ, այդ խաղին թիմը ներկայացավ սև թևկապներով, ի պատիվ լեգենդար ֆուտբոլիստի[3] ː

Նվաճումներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ