Նագիմա Եսկալիևա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1954(1954-02-03) (70 տարեկան) Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ղազախստան |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
Նագիմա Խաբդուլովնա Եսկալիևա (ղազ.՝ Нағима Қабылқызы Есқалиева, փետրվարի 3, 1954(1954-02-03), Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ղազախական էստրադային երգչուհի, կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Ղազախստանի գեղարվեստի ազգային ակադեմիայի էստրադային վոկալի բաժնի պրոֆեսոր։ Ղազախստանի ժողովրդական արտիստ (1999)։ Ղազախական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1985)։
Նա ծնվել է բազմանդամ ընտանիքում։ Մանուկ հասակում սովորել է Պիոներների գյուղական պալատի դրամատիկական ակումբում։ Ցանկացել է ընդունվել թատերական ինստիտուտ[1]։
1973 թվականին ավարտել է Էստրադային և կրկեսային արվեստի հանրապետական ստուդիան (Լաքի Քեսօղլուի վոկալի դասարան), իսկ 1977 թվականին՝ Չայկովսկի անվան երաժշտական քոլեջը։ Նույն թվականից եղել է «Ղազախ Կոնցերտ» երաժշտական անսամբլների ասոցիացիայի մեներգչուհի։ 1978 թվականից՝ «Գուլդեր» հանրապետական երիտասարդական էստրադային անսամբլի մենակատար։ 1985 թվականից աշխատում է Ալմաթիի շրջանային ֆիլհարմոնիայում՝ երգելով «Medeu» էստրադային խումբ-անսամբլում[1]։ 1987 թվականին ավարտել է Շիմկենտի անվան մշակույթի մանկավարժական ինստիտուտը։ Եսկալիևան ունի արտահայտիչ ձայն՝ լայն դիապազոնով։ Նրա երգացանկը ներառում է ղազախական ժողովրդական երգեր, աշխարհի ժողովուրդների երգեր, խորհրդային և ժամանակակից կոմպոզիտորների երգեր։ Ակտիվ մասնակցել է Համամիութենական («Տարվա երգ» Օստանկինոյում) և Ղազախստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության համերգային ծրագրերին։ Շրջագայել է արտասահմանում (Չեխոսլովակիա, Մոնղոլիա, Ալժիր-1977 թվական, Կուբա-1978 թվական, Արևելյան Գերմանիա-1979 թնական և Դանիա-1983 թվական)։
Նա եղել է «SuperStar KZ» վոկալ հեռուստաշոուի ժյուրիի անդամ։ Եվ նաև ութ եթերաշրջան անընդմեջ «X Factor» վոկալ հեռուստաշոուի ժյուրիի անդամ։
Նագիմա Եսկալիևան ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսինը՝ Ալեքսանդր Աբլաևը, դաշնակահար, գործիքավորող և Medeu անսամբլի գեղարվեստական ղեկավարը[3], նրանք ունեցել են մեկ որդի Դիասը (ծնվել է 1986 թվականին)։ Երկրորդ ամուսինը՝ Ալմազ Էստեկովը, նախկին խորհրդային այլախոհ, որը մեկնել է ԱՄՆ[4]