Յուրի Յարվետ
Յուրի Եվգենիի Յարվետ[2] (էստ․՝ Jüri Järvet, հունիսի 18, 1919[1], Տալլին, Էստոնիա - հուլիսի 5, 1995[1], Տալլին, Էստոնիա), թատրոնի և կինոյի էստոնացի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975)։
![]() էստ․՝ Jüri Järvet | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 18, 1919[1] |
Ծննդավայր | Տալլին, Էստոնիա |
Մահացել է | հուլիսի 5, 1995[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Տալլին, Էստոնիա |
Գերեզման | Անտառային գերեզմանատուն |
Կրթություն | Գուստավ Ադոլֆի գիմնազիա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, թատերական ռեժիսոր, կինոդերասան և քաղաքական գործիչ |
Ամուսին(ներ) | Inna Taarna? |
Երեխա(ներ) | Jüri Järvet? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
Յուրի Յարվետը ծնվել է 1919 թվականին Տալլինում, ազգությամբ ռուս, նա դաստիարակվել և մեծացել է էստոնական ընտանիքում և վատ է տիրապետել ռուսերենին, ֆիլմերում նրան կրկնօրինակել են ռուս դերասաններ[3]։
Կարիերան սկսել է 1941 թվականին, հանդես գալով էստոնական թատրոննևոմ և համույթներում։ 1946-1949 թթ. սովորել է Էստոնական ԽՍՀ-ի պետական թատերական համալսարանում։ Ուսումն ավարտելուց հետո աշխատել է որպես գլխավոր ռեժիսոր հարավ-էստոնական թատրոնում։
1952 թվականից որպես դերասան աշխատանք է անցել Էստոնիայի դրամատիկական թատրոնում։
Ընդհանուր թվով նկարահանվել է մոտ 50 ֆիլմում, նշանավոր աշխատանքներից են.
- «Մեռյալ սեզոն» 1968 թ.
- «Լիր արքա» 1971 թ.
- «Սոլյարիս» 1972 թ.։
Թատրոնի դերերից են `
- «Բալազմինովայի ամուսնությունը» Ալեքսանդր Օստրովսկի - Բալզամինով
- «Յարովայի սերը» - Պիկալով
- «Մարդը և Աստվածը» Անտոն Հանսեն Տամսաարե — Վոյտինսկի
- «Բանալիների տերերը» - Կրուտ
- «Համլետ» - Կլավդիոս
Յարվետը մահացել է 1995 թվականին և թաղված է Տալլինի Անտառային գերեզմանոցում[4]։
Պարգևներ
- Էստոնայի վաստակավոր արտիստ (1964)
- Էստոնայի ժողովրդական արտիստ (1969)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1975)
- «Ժողովուրդներ բարեկամության» շքանշան (1979)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1981)
- Էստոնիայի մրցանակ արվեստում ունեցած բարձր հաջողությունների համար (1996, հետմահու)
Գրականություն
- Орав Ы. Ю. Юри Ярвет. М., Союз кинематографистов СССР, 1988