Յուրի Զուբակով

ռուս դիվանագետ

Յուրի Զուբակով (ռուս.՝ Юрий Антонович Зубаков, նոյեմբերի 27, 1943(1943-11-27), Չիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 2022(2022-10-18)), ռուս դիվանագետ։

Յուրի Զուբակով
 
Մասնագիտություն՝դիվանագետ
Ծննդյան օրնոյեմբերի 27, 1943(1943-11-27)
ԾննդավայրՉիտա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օրհոկտեմբերի 18, 2022(2022-10-18) (78 տարեկան)
ԹաղվածՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
 
Պարգևներ
«Ռազմական ծառայությունների համար» շքանշան Բարեկամության շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն

1963-1966 թվականներին ծառայել է Խաղաղօվկիանոսյան նավատորմում։

1966 թվականից աշխատել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի մարմինների տարբեր պաշտոններում։ 1970 թվականի թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի բարձրագույն դպրոցը՝ «փաստաբան-իրավագետ» մասնագիտությամբ։

  • 1991-1996 թվականներ՝ Ռուսատսանի Դաշնության ներքին հետախուզության ծառայության տնօրենի տեղակալ[1][2]։
  • 1996-1998 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ[2][3]։
  • 1998 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարական համակարգի ղեկավար. Եվգենի Պրիմակովի կառավարությունում Ռուսաստանի Դաշնության նախարար։
  • 1999-ից մինչև 2003 թվականը Լիտվայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։
  • 2003 թվականից մինչև 2004 թվականը Մոլդավիայի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[6][7]։
  • 2004-ց մինչև 2011 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար տեղակալ[8][9][10]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1996 թվականի հուլիսի 25)[11]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ