Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուկի Նագասատո (ճապ. 永里 優季 Նագասատո Յուկի,հուլիսի 15, 1987(1987-07-15)[1][2][3], Ացուգի, Կանագավա, Ճապոնիա ), ճապոնացի ֆուտբոլիստոււհի, «Չիկագո Ռեդ սթարսի» հարձակվող։ Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
Յուկի Նագասատոն 2010 թվականին Պոտսդամից տեղափոխվել է Տուրբին։ Ակումբի կազմում նա դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող։ 2012-13 մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու։
2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Չելսի»[4]։
2015 թվականի սկզբին տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»[5]։
2015 թվականի օգոստոսին պայմանագիր է կնքել «Ֆրանկֆուրտի» հետ[6]։
2017 թվականի մայիսի 24-ին տեղափոխվել է NWSL-ի «Չիկագո Ռեդ սթարս»[7]։
Նա Ճապոնիայի հավաքականի կազմում մասնակցել է 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին և 2007 թվականի աշխարհի առաջնությանը[8]։
НТВ Բելեզա
- Ճապոնիայի չեմպիոնուհի 2002, 2005, 2008
- Ճապոնիայի գավաթակիր 2005, 2006, 2008, 2010
- Լա Լիգայի գավաթակիր 2007
Տուրբին
- Գերմանիաի չեմպիոնուհի 2009/10, 2010/11
- Չեմպիոնների լիգայի հաղթող 2009/10
Վոլֆսբուրգ
- Գերմանիայի գավաթակիր 2014/15
Ճապոնիա
- Աշխարհի չեմպիոն 2011
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2015
- Արևելյան Ասիայի առաջնության հաղթող 2008
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 2012
Եղբայրը՝ Գենկի Նագասատոն և քույրը՝ Ասանո Նագասատոն, նույնպես ֆուտբոլիստներ են։
2012-ից 2016 թվականներին նա ամուսնացած է եղել և կրել է ամուսնական Օգիմի ազգանունը։