Յուլյա Բորիսովա

Յուլյա Կոնստանտինովնա Բորիսովա (ռուս.՝ Ю́лия Константи́новна Бори́сова, մարտի 17, 1925(1925-03-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - օգոստոսի 8, 2023(2023-08-08)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի, 1947 թվականից՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի դերասանուհի։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1969), Ստանիսլավսկու անվան ՌՍՖՍՀ պետական մրցանակների (1969) և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1995)։

Յուլյա Բորիսովա
ռուս.՝ Ю́лия Константи́новна Бори́сова
Ծնվել էմարտի 17, 1925(1925-03-17)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 8, 2023(2023-08-08)[2] (98 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և քաղաքական գործիչ
Ամուսին(ներ)Isaĭ Spektor?
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ Ոսկե դիմակ և Բյուրեղապակյա Տուրանդոտ
ԱնդամությունMoscow Actors' House? և Supreme Soviet of Russian Soviet Federative Socialist Republic?

Կենսագրություն

Յուլյա Բորիսովան ծնվել է 1925 թվականի մարտի 17-ին Մոսկվայում աշխատավորների ընտանիքում։ 1947 թվականին ավարտել է Մոսկվայի Բ․ Շչուկինի անվան թատերական ուսումնարանը և նույն թվականին ընդունվում Ե․ Վախթանգովի անվան թատրոն[3], որի բեմին առաջին անգամ հանդես է եկել դեռևս ուսանող տարիներին։

Վախթանգովի թատրոնում Յուլյա Բորիսովան աշխատում է արդեն 70 տարի․ տասնամյակներ շարունակ եղել է թատրոնի առաջատար դերասանուհին՝ հիմնականում խաղալով գլխավոր կանացի դերեր։ Թատրոնում ընդհանուր առմամբ խաղացել է ավելի քան 60 դեր, այդ թվում՝ արքայադուստր Տուրանդոտի դերը Կառլո Գոցցիի լեգենդար ներկայացման մեջ, Նաստասյա Ֆիլիպովնայի դերը Ֆեոդոր Դոստոևսկու «Ապուշ» ներկայացման մեջ, Կլեոպատրայի դերը՝ Ուիլյամ Շեքսպիրի «Անտոնիոսը և Կլեոպատրան» ներկայացման մեջ, Պատրիկ Քեմփբելի դերը՝ Ջերոմ Քիլթիի «Սիրելի սուտասան» ներկայացման մեջ[3]։ Շատ ներկայացումներում նրա խաղընկերն է եղել Միխայիլ Ուլյանովը, որը Յուլյա Բորիսովայի մասին ասել է․ «Այնպիսի դերասանուհիների, ինչպիսին նա է, ընդունված է անվանել աստղեր, սակայն Յուլյա Կոնստանտինովնան Վախթանգովի թատրոնի աստղը չէ։ Նա թատրոնի մեծ մոլորակն է»[3]։

Յուլյա Բորիսովային որպես դերասանուհի բարձր էր գնահատում և սիրում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Սիմոնովը, որը հատուկ Յուլյայի համար բեմադրել է մի քանի ներկայացում։ Սիմոնովի որդին՝ Եվգենի Սիմոնովը, նույնպես ներկայացումներ է բեմադրել Բորիսովայի համար։ Բազում տարիներ նրա հետ պարապել է Ալեքսանդրա Ռեմիզովան՝ Եվգենի Վախթանգովի աշակերտներից մեկը։

Դերասանուհին միշտ նախապատվությունը տվել է թատրոնին․ կինոյում քիչ է նկարահանվել, թեև նրա խաղացանկի մեջ է Իվան Պիրևի «Ապուշ»-ի Նաստասյա Ֆիլիպովնան։ Հանրությանը Յուլյա Բորիսովան հայտնի է հիմնականում Ե․ Վախթանգովի անվան թատրոնի այն ներկայացումներով, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ։

Խորհրդային տարիներին դերասանուհին բազմիցս ընտրվել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ (1963 թվականից), Ա․ Յաբլոչկինայի անվան Դերասանի կենտրոնական տան նախագահության անդամ։

2005 թվականի մարտի 17-ին Ե․ Վախթանգովի անվան թատրոնում կայացել է դերասանուհու հոբելյանական ստեղծագործական երեկոն։ Յուլյա Բորիսովան բեմ է բարձրացել Կրուչինինայի կերպարով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ (բեմադրությունը՝ Պյոտր Ֆոմենկոյի)։

90-ամյա հոբելյանը նշել է ևս բեմին՝ «Նավահանգիստ» ներկայացմամբ։

Ընտանիք

Ամուսինը՝ Իսայ Սպեկտորը (1916֊1974), Ե․ Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն-ղեկավարն է։

Որդին՝ Ալեքսանդր Բորիսովը, աշխատում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունում։ Ունի 2 թոռնուհի՝ Մարիան և Դարյան։

Գործունեություն

Դերերը թատրոնում

ՏարիՀեղինակՆերկայացումԴեր
1949Նիկոլայ ՎիրտաԴատապարտվածների դավադրությունըՄագդա
1949Ուրիլյամ ՇեքսպիրՇատ աղմուկ ոչնչիցԳերո
1949Ալեքսանդր ԿոռնեյչուկՄակար ԴուբրավաԳալյա
1950Վիկտոր ՀյուգոԹշվառներըԷպոնինա
1952Ուիլյամ ՇեքսպիրՎերոնացի երկու ազնվականՋուլյա
1955Դմիտրի Մամին-ՍիբիրյակՈսկե հատակումԱնիսյա Մոլոկովա
1956Սամուիլ ԱլյոշինՄիայնակՆեֆյոդովա
1957Ալեքսեյ ԱրբուզովՔաղաքն արշալույսինՆատաշա
1957Ֆեոդոր ԿնորրեԵրկու քույրԼյուսյա
1958Ա․ ՊիստոլենկոՉգրված օրենքԲանատ
1958Ֆեոդոր ԴոստոևսկիԱպուշՆաստասյա Ֆիլիպովնա
1959Լեոնիդ ԶորինԹագադրումԱնյա
1959Ալեքսեյ ԱրբուզովԻրկուտսկյան պատմություններՎալկա
1959Անատոլի ՍաֆրոնովԽոհարարուհինՊավլինա Կազանեց
1960Ալեքսեյ ԱրբուզովՏասներկուերորդ ժամըԱննա
1961Անատոլի ՍաֆրոնովԽոհարարուհին ամուսնացած էՊավլինա Կազանեց
1963Ուիլյամ ԳիբսոնԵրկուսը ճոճանակինԳիտել
1963Կառլո ԳոցցիԱրքայադուստր ՏուրանդոտՏուրանդոտ
1964Բեռնարդ ՇոուՄիլիոնատիրուհիԷպիֆանիա
1964Միխայիլ ՍտելմախՃշմարտություն և սուտՄավրա Պոկիտչենկո
1965Լեոնիդ ՄալյուգինԾաղրասեր իմ երջանկությունըԼիկա Միզինովա
1966Իսահակ ԲաբելՀեծբանակՄարիա
1967Լիդիա ՍեյֆուլինաՎիրինեաՎիրինեա
1967Լեոնիդ ԶորինՎարշավյան մեղեդիԳելենա
1971Ուիլյամ ՇեքսպիրԱնտոնիոս և ԿլեոպատրաԿլեոպատրա
1974Անատոլի ԳրեբնևԳործարար կնոջ կյանքիցԱննա Գեորգիևնա
1979Անտոն ՉեխովԱնտառապայըԵլենա Անդրեևնա
1985Վիկտոր ՀյուգոՄարիա ՏյուդորՄարիա Տյուդոր
1988Էժեն ՍկրիբՄի բաժակ ջուրթագուհի Աննա
1988Թորնթոն ՈւայլդերՄարտյան իդոսներԿիֆարիդա
1993, 2005Ալեքսանդր ՕստրովսկիԱնմեղ մեղավորներըԿրուչինինա
1994Ջերոմ ՔիլթիՍիրելի սուտասանՊատրիկ Քեմփբել
2011Բերտոլդ Բրեխտ,

Իվան Բունին,

Ֆեոդոր Դոստոևսկի,

Ֆրիդրիխ Դյուրենմաթ,

Արթուր Միլլեր,

Ալեքսանդր Պուշկին,

Էդուարդո դե Ֆիլիպո

ՆավահանգիստԿլարա Ցախանասյան
2013Ալեքսանդր ՊուշկինԵվգենի Օնեգին«Տատյանայի երազը»
2015Ի․ ՊլոՎերցրե՛ք անձրևանոցը, մադամ Գոտիե՛Մադամ Կատրին Գոտիե

Ֆիլմագրություն

ՏարիՖիլմԴեր
1948Երեք հանդիպումՕքսանա
1958ԱպուշՆաստասյա Ֆիլիպովնա
1969Խորհրդային Միության դեսպանԵլենա Կոլցովա

Հեռուստաներկայացումներ

ՏարիՀեռուստաներկայացումԴեր
1960Հերկած խոպան
1960Սաթե վզնոցԻռա
1969Վարշավյան մեղեդիԳելենա[4]
1971Արքայադուստր ՏուրանդոտՏուրանդոտ[4]
1973Իրկուտսկյան պատմություններ[5]
1974ՄիլիոնատիրուհինԷպիֆանիա[4]
1975ՀեծբանակՄարիա[4]
2011ՆավահանգիստԿլարա Ցախանասյան[4]
2013Եվգենի ՕնեգինՏատյանայի երազը[4]

Ռադիոներկայացումներ

ՀեղինակՆերկայացում
Օսկար ՈւայլդՈրքան կարևոր է լուրջ լինելը

Մրցանակներ և պարգևներ

  • Սոցիալիստական աշխատանքի հերոս (1985)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1957)[6]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1961)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1969)
  • ՌԴ պետական մրցանակ՝ գրականության և արվեստի բնագավառում (1995)՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ դերակատարման համար[7]
  • Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1966)՝ Ալեքսեյ Արբուզովի «Իրկուտսկյան պատմություններ», Անատոլի Սաֆրոնովի «Խոհարարուհին ամուսնացած է», Միխայիլ Ստելմախի «Ճշմարտություն և սուտ» ներկայացումներում Վալյայի, Պավլինա Կազանեցի, Մավրա Պոկիտչենկոյի դերակատարումների համար
  • «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» երրորդ աստիճանի շքանշան (1995)՝ թատերական արվեստում ունեցած զգալի վաստակի համար[8]
  • «Հայրենիքի առջև ունեցած վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշան (2010)՝ հայրենական մշակույթում և արվեստում ունեցած մեծ ներդրման, բազմամյա ստեղծագործական գործունեության համար[9]
  • Լենինի 2 շքանշան (1971, 1985)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1975)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1960)
  • օտարերկրյա մեդալներ և շքանշաններ
  • «Թատերական գարուն» մրցանակ (1989)
  • Ռուսաստանի «Բյուրեղապակյա Տուրանդոտ» թատերական մրցանակի առաջին դափնեկիր (1991) «Թատրոնին երկարամյա և անձնվեր ծառայելու համար» անվանակարգում
  • «Մոսկովյան խաղաշրջաններ» փառատոնի մրցանակ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Ե․ Վախթանգովի անվան թատրոնի Ա․ Օստրովսկու «Անմեղ մեղավորները» ներկայացման մեջ դերակատարաման համար (1992/1993 խաղաշրջան)
  • «Ոսկե դիմակ» մրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում (1996)
  • Ռուսական գործարար շրջանակների «Կուռք» մրցանակ «Արվեստին բարձր ծառայելու համար» անվանակարգում (2000)
  • Կ․ Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակ (2006)
  • «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի թատերական մրցանակ (2011/2012 խաղաշրջան)՝ «Նավահանգիստ» ներկայացման մեջ Կլարա Ցախանասյանի դերակատարման համար
  • «Զոլոտոյ Վիտյազ» միջազգային սլավոնական արվեստների ֆորումի Ն․ Մորդվինովի անվան ոսկե մեդալ՝ «Թատերական արվեստում ունեցած երևելի ներդրման համար» (2015)
  • Ա․ Միրոնովի անվան «Ֆիգարո» ռուսական ազգային դերասանական մրցանակ՝ «Ռուսական թատրոնի լեգենդ» անվանակարգում (2016)

Ծանոթագրություններ

Հրապարակումներ

  • Василинина И. Юлия Борисова // Театр имени Евг. Вахтангова / Ред.-составитель Б. М. Поюровский. — М: Центрполиграф, 2001. — (Звёзды московской сцены). — ISBN 5-227-01251-2. — С. 15—26.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Բորիսովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 531