Յորդի Կրոյֆ

իսպանացի ֆուտբոլիստ

Յոհան Յորդի Կրոյֆ (հոլ.՝ Johan Jordi Cruijff, փետրվարի 9, 1974(1974-02-09)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ Յոհան Կրոյֆի որդին։

Յորդի Կրոյֆ
հոլ.՝ Jordi Cruyff
Քաղաքացիությունը Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվփետրվարի 9, 1974(1974-02-09)[1][2][3][…] (50 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Հասակ183 սանտիմետր
Քաշ72 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան և հարձակվող

Կենսագրություն

3-ամյա Յորդին (աջից) հոր և մոր հետ 1977 թվականին

1992-2010 թվականին հանդես է եկել պրոֆեսիոնալ մակարդակում։ Նա «Բարսելոնա» ակումբի սան է, որի կազմում 1970 թվականին խաղացել էր հայրը։ 1994 թվականին նորամուտ է ունեցել «կապտանռնագույնների» հիմնական կազմում, երբ թիմին մարզել է Յոհան Կրոյֆը։ Առաջին մրցաշրջանում դարձել է «Բարսա» ակումբի ռմբարկուներից մեկը։ 1996-2000 թվականին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում, որի հետ դարձել է Անգլիայի չեմպիոն և երկու անգամ՝ երկրի սուպերգավաթի գավաթակիր։ Սակայն անգլիական ակումբում ավելի հազվադեպ է խաղացել, քան «Բարսելոնա» ակումբում (հիմնականում վնասվածքների պատճառով)։ 1999 թվականին վարձակալության է մեկնել «Սելտա Վիգո» ակումբ[4]։

Յորդի Կրոյֆի կարիերայի ամենահաջող փուլերից մեկը Իսպանիայի «Դեպորտիվո Ալավես» ակումբի կազմում ելույթներն էին։ Թիմը, որի լավագույն արդյունքը 1999/2000 թվականի մրցաշրջանի առաջնությունում վեցերորդ տեղն էր, 2001 թվականին կարողացել է հասնել մինչև ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։ Եզրափակչում իսպանական թիմը լրացուցիչ ժամանակում 4։ 5 հաշվով պարտվել է անգլիական «Լիվերպուլ» ակումբին։ 89-րդ րոպեին Կրոյֆի գոլը հաշիվը դարձրել է 4։ 4, որի շնորհիվ անցկացվել է օվերթայմ։ Իսպանիայի առաջնությունում Կրոյֆը վերջին մրցաշրջանն անցկացրել է «Էսպանյոլ» ակումբում, որից հետո հանդես է եկել «Մետալուրգ Դոնեցկ» և Մալթայի «Վալետտա» ակումբներում։ 2010 թվականին խաղացողի կարիերան ավարտվել է։ 1996 թվականին խաղացել է Նիդերլանդների հավաքականի կազմում։ Ակումբի կազմում էլ մասնակցել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 1996-ին[5]։

Իր վերջին մրցաշրջանում Կրոյֆը որպես ֆուտբոլիստ «Վալլետա»-ում խաղը սկսել է համատեղել գլխավոր մարզչի օգնականի պաշտոնի հետ։ Այնուհետև մինչև 2017 թվականը աշխատել է որպես Լառնակայի մարզական միության տնօրեն և Թել Ավիվի «Մակաբի» ակումբի սպորտային տնօրեն։ Երկու անգամ՝ 2015 և 2017 թվականներին, ստանձնել է «Մակաբի» ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները։ 2018/19 թվականի մրցաշրջանում մարզել է Չինաստանի «Չունցին Լիֆան» ակումբին։ 2020 թվականի հունվարի 3-ին գլխավորել է Էկվադորի հավաքականը, սակայն COVID-19 համավարակի պատճառով թիմի հետ չի հասցրել անցկացնել ոչ մի մարզում։ Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության բազմաթիվ փոփոխություններից հետո հուլիսի 23-ին լքել է պաշտոնը և օգոստոսի 14-ին գլխավորել չինական մեկ այլ թիմ՝ «Շենչզեն»-ը։ 2021 թվականին հունիսի 2-ին «Բարսելոնա» ակումբը հայտարարել է մարզական խորհրդականի պաշտոնում նշանակվելու մասին[6]։

Ձեռքբերումներ

Որպես խաղացող

«Բարսելոնա»

«Մանչեստեր Յունայթեդ»

Որպես մարզիչ

«Մակաբի» (Թել Ավիվ)

  • Տոտո գավաթի գավաթակիր՝ 2017/18[8]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յորդի Կրոյֆ» հոդվածին։