Յոհան Քրիստիան Աբեյլ

գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր

Յոհան Քրիստիան (Լուի) Աբեյլ (գերմ.՝ Johann Christian Ludwig Abeille, փետրվարի 20, 1761(1761-02-20)[1][2][3][…], Բայրոյթ, Բավարիա[2][3] - մարտի 2, 1838(1838-03-02)[1][2][3][…], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[2][3]), գերմանացի դաշնակահար և կոմպոզիտոր։

Յոհան Քրիստիան Աբեյլ
Ծնվել էփետրվարի 20, 1761(1761-02-20)[1][2][3][…]
Բայրոյթ, Բավարիա[2][3]
Երկիր Վյուրտեմբերգի թագավորություն
Մահացել էմարտի 2, 1838(1838-03-02)[1][2][3][…] (77 տարեկան)
Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[2][3]
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար և կոնցերտմայստեր
Գործիքներդաշնամուր

Հայրը եղել է բարոնի օգնական Բայրոյթում։ Ուսանել է Շտուդգարտի Կառլշուլե համալսարանում, որտեղ նրա ուսուցիչներն են եղել Անտոնի Բարոնին, Ֆերդինանդո Մացանտին և Յոհան Գոթլիբ Զեմաննը։ 1782 թվականին նա դառնում է դատարանի երաժիշտների միավորման անդամ, 1802 թվականին՝ կոնցերտմայստեր, այնուհետև դատարանի երգեհոնահար։ 1832 թվականին նա թոշակի է անցնում։ Գրել է մի քանի ժողովրդական երգեր, համերգներ և երկու օպերա՝ «Amor und Psyche», «Peter und Ännchen», որոնք գրված են հիմնականում Մոցարտի ոճով։ Աբեյլը նաև գրել է երկու սոնատ դաշնամուրի համար ուղեկցվող ջութակով (1783), ինչպես նաև մի քանի գործիքային աշխատանքներ[4]։

Ստեղծագործություններ

Աբեյլը գրել է դաշնամուրի համար, կամերային և վոկալ, ինչպես նաև երաժշտական բեմադրություններ ինչպիսիք են՝ 'Cupid and Psyche', և 'Peter und Ännchen'։

  • Amor und Psyche՝ երաժշտական բեմադրություն բաղկացած 4 ակտից։ Լիբրետոի հեղինակ Ֆրանց Կառլ հիմեր։ Առաջին անգամ բեմադրությունը ներկայացվել է 1800 թվականի Հունվարի 18-ին Շտուդգարռի Հոֆտեատեր թատրոնում։
  • Der Hausmeister՝ Երաժշտական բեմադրություն բաղկացած 2 ակտից, որի պրեմիերան կայացել է 1805 թվականին Շտուտգարտում։
  • Peter und Aennchen՝ երաժշտական բեմադրություն բաղկացած 2 ակտից։ Լիբրետոի հեղինակ Ֆրանց Կառլ Հիմեր և Շառլ Սիմոն Ֆավարտ Անետ էտ Լուբին։ Բեմադրության շնորհանդեսը կայացել է 1809 թվականի սեպտեմբերի 29 ին Լյուդվիգսբուրգում։
  • Fantaisie für Klavier Op. 4
  • Concerto for Piano 4 hands and Orchestra Op. 6
  • Sonata for Piano 4 hands Op. 22
  • Der Aschermittwoch Op. 11
  • Die entschlafene Liebe Lied

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ