Յոհան Շտրաուս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յոհան Շտրաուս (այլ կիրառումներ)

Յոհան Շտրաուս (որդի) (գերմ.՝ Johann Strauß, հոկտեմբերի 25, 1825(1825-10-25)[2][3][3][…], Sankt Ulrich, Վիեննա, Ավստրիական կայսրություն[1] - հունիսի 3, 1899(1899-06-03)[2][3][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5][1]), ավստրիացի երգահան, դիրիժոր և ջութակահար, ճանաչված է որպես «վալսի արքա», բազմաթիվ պարային ստեղծագործությունների և օպերետների հեղինակ։ Օպերետներից առավել հայտնիներն են և ներկայումս էլ հաճախ կատարվում են «Չղջիկը» (Die Fledermaus, 1874), «Գիշեր Վենետիկում» (Eine Nacht in Venedig, 1883) և «Գնչու բարոնը» (Der Zigeunerbaron, 1885)

Յոհան Շտրաուս
Բնօրինակ անունգերմ.՝ Johann Strauss[1]
Ծնվել էհոկտեմբերի 25, 1825(1825-10-25)[2][3][3][…]
Sankt Ulrich, Վիեննա, Ավստրիական կայսրություն[1]
Երկիր Ավստրիական կայսրություն[1] և  Ցիսլեյտանիա[1]
Մահացել էհունիսի 3, 1899(1899-06-03)[2][3][3][…] (73 տարեկան)
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5][1]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր և կոմպոզիտոր
Գործիքներջութակ
ԱմուսինHenrietta Treffz?, Angelika Strauss?[6][7] և Adele Strauss?
Պարգևներ
Ստորագրություն
Ստորագրություն
 Johann Strauss II Վիքիպահեստում

Կենսագրություն

Ավստրիացի անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Յոհան Շտրաուսի ավագ որդին է և նրա անվանակիցը[8]։ Հայրը զավակներին արգելել էր երաժշտությամբ զբաղվել, և տղան նրանից թաքուն է հաճախել դաշնամուրի, ջութակի պարապմունքների։ Ուսուցիչների տված հիանալի երաշխավորագրերի հիման վրա քաղաքապետարանից արտոնագիր է ստացել ելույթներ ունենալու համար, կարճ ժամանակում ստեղծել իր ոչ մեծ նվագախումբը և 1844 թվականին իր առաջին համերգը տվել վիեննական Cassino Dommayer-ում[9]։ Չորս տարի անց դարձել է ազգային գվարդիայի երկրորդ գնդի նվագախմբի ղեկավարը (առաջին գնդինը հայրն էր)[10], միաժամանակ քայլերգեր, պոլկաներ է հորինել։ Շուտով Վիեննայում տիրապետող է դարձել իրար հետ մրցող հայր և որդի Շտրաուսների երաժշտությունը։ Հոր մահից հետո՝ 1849 թվականին, որդին, չնայած հայրը նրան զրկել էր ժառանգությունից, խնամքով ի մի է բերել ու իր միջոցներով հրատարակել նրա ստեղծագործությունների ժողովածուն, գրել է Aeols-Töne Op.88-ը՝ ի հիշատակ նրա, այնուհետև միավորել է իր և հոր նվագախմբերը և այդ մեծ նվագախմբով համերգային փառավոր շրջագայություն կատարել Ավստրիայում ու Գերմանիայում[11], հետագայում՝ նաև Ռուսաստանում, Լեհաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում[12]՝ ձեռք բերելով միջազգային պանծալի համբավ։ 1852 թվականին Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց-Իոսիֆ Առաջինը նրան է շնորհել պալատական համերգներ ու պարահանդեսներ կազմակերպելու արտոնությունը (նախկինում այդպիսի արտոնություն տրվել էր հորը)։ 1862 թվականին Շտրաուսն ամուսնացել է երգչուհի Հենրիետա Տրեֆցի հետ[11] (1878 թվականին վերջինս մահացել է, և Շտրաուսն ամուսնացել է ևս երկու անգամ[13][14]՝ բոլոր դեպքերում մնալով անժառանգ)։ 1863 թվականից նվագախմբի ղեկավարումը հանձնել է իր Յոզեֆ ու Էդվարդ եղբայրներին, իսկ ինքը կլանվել է նոր ստեղծագործություններ հորինելու աշխատանքով, մանավանդ, որ Օֆենբախի խորհրդին հետևելով՝ պարային երաժշտությունից զատ՝ օպերետներ էլ էր գրում և մեծ հաջողությամբ բեմականացնում։ Նրա արվեստով հիանում էին ժամանակի մեծահամբավ կոմպոզիտորները՝ Վագները, Լիստը, Բրամսը և այլք։ Պատահական չէ, որ նրան շնորհվել է «վալսի մեծ արքա» պատվանունը (իսկ հորը պատվել են «վալսի արքա» անվանումով)։

Կինոյում

  • Ալֆրեդ Հիչքոքի «Վիեննական վալսեր» (անգլ.՝ Waltzes from Vienna, 1934) ֆիլմը կինոպատում է «Չքնաղ, կապուտակ Դանուբի վրա» վալսի ստեղծման մասին[15]։
  • Յոհան Շտրաուսի կյանքի ու ստեղծագործության մասին է ամերիկյան «Մեծ վալս» կինոնկարը (1938)[16]։
  • Հայր և որդի Յոհան Շտրաուսների բախումը (կոնֆլիկտը) դրված է 1951 թվականին նկարահանված «Վիեննան պարում է» ավստրիական կինոնկարի սյուժեի հիմքում։
  • Սթենլի Կուբրիկը «Չքնաղ, կապուտակ Դանուբի վրա» վալսի կարայանական ձայնագրությունն օգտագործել է որպես իր «Տիեզերական ոդիսական 2001 » ֆիլմի սաունդթրեք։
  • «Վիեննական արյուն» (գերմ.՝ Wiener Blut) վալսն օգտագործվել է «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմաշարի «Թոմը և Յոհանը» սերիայում, ինչպես նաև Գայ Ռիչիի «Շերլոկ Հոլմս.ստվերների խաղ» կինոնկարի սաունդթրեքում։
  • «Հրաժեշտ Պետերբուրգին» խորհրդային ֆիլմը (1971) պատմում է Յոհան Շտրաուսի ռուսաստանյան համերգաշարի մասին։
  • Շտրաուսների երաժշտական տոհմի մասին են պատմում «Շտրաուսների ընտանիքը» (The Strauss Family, 1972), «Շտրաուսների տոհմը» (The Strauss Dynasty, 1991) և Strauss, the King of 3/4 Time (1995) հեռուստաֆիլմերը[17][18]։
  • 1963 թվականին ԱՄՆ-ում ցուցադրվել է «Վալսի արքան» (The Waltz King) անիմացիոն կինոնկարը[19]։

Պատկերասրահ

Պարգևներ

Յոհան Շտրաուսը բազմաթիվ բարձր պարգևներ է ստացել, այդ թվում[20]՝

Ստեղծագործություններ

Օպերետներ

  • Indigo und die Vierzig Räuber («Ինդիգոն և 40 ավազակները»)
  • Der Karneval in Rom («Կառնավալ Հռոմում»)
  • Die Fledermaus («Չղջիկը»)
  • Cagliostro in Wien («Կալիոստրոն Վիեննայում»)
  • Prinz Methusalem («Իշխան Մաթուսաղան»)
  • Blindekuh
  • Das Spitzentuch der Königin («Թագուհու ժանյակե թաշկինակը»)
  • Der lustige Krieg («Զվարթ պատերազմ»)
  • Eine Nacht in Venedig («Մի գիշեր Վենետիկում»)
  • Der Zigeunerbaron («Գնչուական բարոն»)[22]
  • Simplicius («Պարզամիտը»)
  • Fürstin Ninetta («Իշխանուհի Նինետա»)
  • Jabuka – Der Apfelfest («Խնձորի տոն»)
  • Waldmeister («Անտառապահը»)
  • Die Göttin der Vernunft («Ողջամտության դիցուհին»)
  • Wiener Blut («Վիեննական արյուն»)

Օպերա

  • Ritter Pásmán («Ասպետ Փասմանը», 1892)

Բալետ

  • Aschenbrödel («Մոխրոտը», 1899)
Երաժշտական գործիքներ որոնք օգտագործվում են Շտրաուսի երկրորդ վալսում

Վալսեր

  • Sinngedichte op. 1 Epigrams (1844)
  • Gunstwerber op. 4 Favour solicitor (1844)
  • Faschingslieder op. 11 Carnevalsongs (1846)
  • Jugendträume op. 12 Youth dreams (1846)
  • Sträußchen op. 15 Bouquets (1846)
  • Sängerfahrten op. 41 Singers' Journeys (1847)
  • Lava-Ströme op. 74 Streams of Lava (1850)
  • Rhadamantus-Klänge op. 94 Echoes of Rhadamantus (1851)
  • Mephistos Höllenrufe op. 101 Cries of Mephistopheles from Hell (1851)
  • Liebeslieder op. 114 Lovesongs (1852)
  • Phönix-Schwingen op. 125 Wings of the Phoenix (1853)
  • Schneeglöckchen op. 143 Snowbells (1854)
  • Nachtfalter op. 157 Moths (1855)
  • Man lebt nur Einmal! op. 167 Man only Lives Once! (1855)
  • Accelerationen op. 234 Accelerations (1860)
  • Immer Heiterer op. 235 Always Cheerful (1860)
  • Karnevalsbotschafter op. 270 Carnival Ambassador (1862)
  • Leitartikel op. 273 Leading Article (1863)
  • Morgenblätter op. 279 Morning Journals (1863)
  • Studentenlust op. 285 Students' Joy (1864)
  • Feuilleton op. 293 (1865)
  • Bürgersinn op. 295 Citizen Spirit (1865)
  • Flugschriften op. 300 Pamphlets (1865)
  • Wiener Bonbons op. 307 Viennese Sweets (1866)
  • Feenmärchen op. 312 Fairytales (1866)
  • Künstlerleben op. 316 Artists' Life (1867)
  • Telegramme op. 318 Telegrams (1867)
  • Die Publicisten op. 321 The Publicists (1868)
  • G'schichten aus dem Wienerwald Tales from the Vienna Woods op. 325 (1868),
  • Illustrationen op. 331 Illustrations (1869)
  • Wein, Weib und Gesang op. 333 Wine, Women and Song (1869)
  • Freuet Euch des Lebens op. 340 Enjoy Life (1870)
  • Neu Wien op. 342 New Vienna (1870)
  • Tausend und eine Nacht op. 346 Thousand and One Nights (1871)
  • Wiener Blut op. 354 Viennese Blood (1873)
  • Bei uns Z'haus op. 361 At Home (1873)
  • Wo die Zitronen blühen op. 364 Where the Lemons Blossom (1874)
  • Du und du from Die Fledermaus op. 367 You and you (1874)
  • Cagliostro-Walzer op. 370 (1875)
  • O schöner Mai! op. 375 Oh Lovely May! (1877)
  • Rosen aus dem Süden op. 388 Roses from the South (1880)
  • Nordseebilder op. 390 North Sea Pictures (1880)
  • Kuss-Walzer op. 400 Kiss Waltz (1881)
  • Frühlingsstimmen op. 410 Voices of Spring (1883)
  • Lagunen-Walzer op. 411 Lagoon Waltz (1883)
  • Schatz-Walzer op. 418 Treasure Waltz (1885)
  • Wiener Frauen op. 423 Viennese Ladies (1886)
  • Donauweibchen op. 427 Danube Maiden (1887)
  • Kaiser-Jubiläum-Jubelwalzer op. 434 Emperor Jubilation (1888)
  • Kaiser-Walzer op. 437 Emperor Waltz (1888)
  • Rathausball-Tänze op. 438 City Hall Ball(1890)
  • Gross-Wien op. 440 Great Vienna (1891)
  • Seid umschlungen Millionen op. 443 Be Embraced Millions (1892)
  • Klug Gretelein op. 462 Clever Gretel (1895)

Պոլկաներ

  • Explosions-Polka op. 43
  • Annen op. 117 Anna (1852)
  • Champagne-Polka op. 211
  • Tritsch-Tratsch-Polka op. 214, Chit-chat (1858)
  • Maskenzug op. 240 Masked Ball
  • Demolirer op. 269 Demolition Men (1862)
  • Vergnügungszug op. 281 Journey Train (1864)
  • S gibt nur a Kaiserstadt,'s gibt nur a Wien! op. 291 Only an Imperial City, one Vienna
  • Kreuzfidel op. 301 Cross-Fiddling
  • Lob der Frauen Polka-mazurka op. 315 Praise of Women
  • Leichtes Blut Galop op. 319 Light Blood (1867)
  • Figaro-Polka op. 320
  • Ein Herz, ein Sinn! Polka-mazurka op. 323 One Heart, One Mind!
  • Unter Donner und Blitz op. 324 Thunder & Lightning (1868)
  • Freikugeln op. 326 Free-shooter (1868)
  • Fata Morgana Polka-mazurka op. 330
  • Éljen a Magyar! polka schnell op. 332 Long live the Magyar!
  • Im Krapfenwald'l op. 336 In Krapfen's Woods French Polka
  • Im Sturmschritt op. 348 At the Double!
  • Die Bajadere op. 351 The Bayadere
  • Vom Donaustrande op. 358 By the Danube's Shores
  • Bitte schön! op. 372 If You Please! (1875)
  • Auf der Jagd! op.373 On the Hunt! (1875)
  • Banditen-Galopp op. 378 Bandits' Galop (1877)

Քայլերգեր

  • Patrioten op. 8 (1845)
  • Austria op.20 (1846)
  • Fest op. 49 (1847)
  • Revolutions op. 54 (1848)
  • Studeten op. 56 (1848)
  • Brünner Nationalgarde, op. 58 „Brno National Guard“ (1848)
  • Kaiser Franz Josef op. 67 (1849)
  • Triumph op. 69 (1850)
  • Wiener Garnison op. 77 (1850) „Vienna Garrison“
  • Ottinger Reiter op. 83 (1850)
  • Kaiser-Jäger op. 93 (1851)
  • Viribus unitis op. 96 „With United Strength“ (1851)
  • Grossfürsten op. 107 (1852)
  • Sachsen-Kürassier op. 113 (1852)
  • Wiener Jubel-Gruss op. 115 (1852)
  • Kaiser-Franz-Josef-Rettungs-Jubel Op.126 Joy at Deliverance of Emperor Franz Josef (1853)
  • Caroussel op.133 (1853)
  • Kron op.139 (1853)
  • Erzherzog Wilhelm Genesungs op.149 (1854)
  • Napoleon op.156 (1854)
  • Alliance op. 158 (1854)
  • Krönungs op.183 (1856)
  • Fürst Bariatinsky op.212 (1858)
  • Deutscher Kriegermarsch op.284 (1864)
  • Verbrüderungs op.287 „Fraternization“ (1864)
  • Persischer op.289 Persian March (1864)
  • Egyptischer op.335 Egyptian March (1869)
  • Indigo-Marsch op.339 (от Indigo und die vierzig Rauber)
  • Hoch Osterreich op.371 „Hail Austria“ (от Cagliostro in Wien)
  • Jubelfest op.396 Jubilee Festival (1881)
  • Der Lustige Krieg op.397 (1882)
  • Matador op.406 (върху теми от Das Spitzentuch der Königin) (1883)
  • Habsburg Hoch! op. 408 (1882)
  • Russischer Marsch op.426 Russian March (1886)
  • Reiter op.428 (от Simplicius) (1888)
  • Spanischer Marsch op.433 Spanish March (1888)
  • Fest op.452 „Festival“ (1893)
  • Živio! op.456 „Your Health“ (1894)
  • Es war so wunderschön op.467 „It Was So Wonderful“ (от Waldmeister) (1896)
  • Deutschmeister Jubiläums op.470 (1896)
  • Auf's Korn! op.478 Take Aim! (189)

Հանրահայտ վալսեր

  • Սիրո երգեր (Liebeslieder, op. 114, 1852)
  • Գեղեցիկ կապույտ Դանուբի վրա (An der schönen blauen Donau, op. 314, 1867)
  • Արտիստի կյանքը (Künstlerleben, op. 316, 1867)
  • Վիեննական անտառի հեքիաթները (G’schichten aus dem Wienerwald, op. 325, 1868)
  • Գինի, կանայք և երգեր (Wein, Weib und Gesang, op. 333, 1869)
  • Հազար ու մի գիշեր (Tausend und eine Nacht, op. 346, 1871)
  • Վիեննական արյուն (Wiener Blut, op. 354, 1873)
  • Չքնաղ մայիս (O schöner Mai!, op. 375, 1877)
  • Վարդեր հարավից (Rosen aus dem Süden, op. 388, 1880)
  • Համբույր (Kuss-Walzer, op. 400, 1881)
  • Գարնանային ձայներ (Frühlingsstimmen, op. 410, 1883)
  • Վիեննայի կանայք (Wiener Frauen, op. 423, 1886)
  • Կայսերական վալս (Kaiser-Walzer, op. 437, 1888)

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Շտրաուս» հոդվածին։