Յոզեֆ Շտրաուս
Յոզեֆ Շտրաուս (գերմ.՝ Josef Strauß, օգոստոսի 20, 1827[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] - հուլիսի 22, 1870[1][2][4][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]), ավստրիացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր, ինժեներ[7]։
Յոզեֆ Շտրաուս | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | գերմ.՝ Josef Strauß |
Ծնվել է | օգոստոսի 20, 1827[1][2][3][…] Վիեննա, Ավստրիական կայսրություն[4][5] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հուլիսի 22, 1870[1][2][4][…] (42 տարեկան) Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Գերեզման | Վիենայի կենտրոնական գերեզմանատուն[6] |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դիրիժոր |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Վիեննայի տեխնիկական համալսարան |
![]() |
Նշանավոր կոմպոզիտոր Յոհան Շտրաուսի երեք որդիներից մեկն է։
Կյանքը և ստեղծագործությունը
Յոզեֆ Շտրաուսը ծնվել է 1827 թվականի օգոստոսի 20-ին Վիեննայում։ Նա եղել է ընտանիքի երկրորդ որդին, իսկ ընտանիքում կային հինգ երեխաներ։ Նրա հայրը` Յոհան Շտրաուս Ավագը, գործնականում չէր զբաղվում երեխաների դաստիարակությամբ, քանի որ մշտապես հյուրախաղերով հանդես էր գալիս Եվրոպայում։ Բայց միակ բանը, որին նա խստորեն հետևում էր և նույնը պահանջում էր կնոջից` Աննայից, այն էր, որ երեխաները ստեղծագործեն երաժշտության բնագավառում և չսովորեն ջութակ նվագել։ Հայրն ուզում էր, որ որդին շարունակի կարիերան Հաբսբուրգների ավստրիական բանակում։ Սակայն ավագ եղբայրը` Յոհանը, չնայելով հոր սահմանափակումներին ու արգելքին, սովորում է ջութակ նվագել` ձգտում առաջացնելով նաև Յոզեֆի մոտ։
Յոզեֆը չէր պատրաստվում երաժիշտ դառնալ, այդ պատճառով նա ընդունվում է Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Նա ստանում է ինժեներ-շինարարի և ճարտարապետի մասնագիտություն` Վիեննայում աշխատելով որպես ինժեներ ու դիզայներ և մի շարք բացահայտումներ կատարելով։ Յոզեֆը երկու դասագիրք է հրատարակել մաթեմատիկական գիտություններից։ Նա նաև դրսևորել է նկարչի, բանաստեղծի, երգչի, կոմպոզիտորի, դրամատուրգի, գյուտարարի ձիրքեր։ Սակայն հոր մահից` հետո 1853 թվականին, ընտանեկան խորհրդում որոշվում է, որ քանի որ ավագ եղբայրը` Յոհանը, զբաղված է հյուրախաղերով, Վիեննայում ելույթներ տալով ու երաժշտություն ստեղծագործելով, ապա Յոզեֆը պետք է փոխարինի եղբորը և հոր նվագախմբի դիրիժորությունն ստանձնի։ Յոզեֆը հաճույքով չի ընդունում առաջարկը, սակայն արդյունքում երաժշտությանն է նվիրում իր ողջ կյանքը։ Այդ ժամանակվանից աֆիշներում պարզապես Շտրաուս էին գրում, և հանրությունը չգիտեր, թե եղբայրներից ով է հանդես գալու։ Իր մտերիմների շրջանում Յոզեֆին «Պեպի» էին անվանում, և Յոհանը մի անգամ նրա մասին ասել է. «Պեպին մեր երկուսից ավելի շնորհալի է, ես ուղղակի ավելի հայտնի եմ...»[8]:
Յոզեֆը նաև տաղանդավոր ջութակահար էր և դիրիժոր։ Նա գրել է վալսեր այն նույն ոճով, որով ստեղծագործել է իր եղբայր Յոհանը։ Յոզեֆը բանաստեղծ էր, ռոմանտիկ խառնվածք ուներ. սիրում էր միայնություն և տառապում էր մելամաղձության նոպաներով։
Երբ Եղբայրը` Յոհան Շտրաուսը, կես տարով լինում է Ռուսաստանում, նա ստիպված ավելի շատ է աշխատում և քանի որ թույլ առողջություն ուներ, վերջիվերջո գերհոգնածություն է ձեռք բերում, և նրան փոխարինում է երրորդ եղբայրը` Էդուարդը[9]։
Երբ հետաքրքրությունը Ռուսաստանի հանդեպ նվազում է, Յոհանն այնտեղ է ուղարկում Յոզեֆի նվագախումբը։ Այդպիսի մի ուղևորության ժամանակ նվագախմբի երաժիշտները, անհնազանդություն դրսևորելով, ընդվզում են, և Յոհանն ստիպված նոր խումբ է ձևավորում։ Վարշավայում փորձերից մեկի ժամանակ նվագախումբը ընկնում է ռիթմից, և Յոզեֆն ուշագնաց լինելով ընկնում է հարթակից դահլիճ` ուղեղի ուժգին ցնցում ստանալով։ Նրան հազիվ հասցնում են Վիեննա, որտեղ էլ մահանում է։
Ամեն տարի Եվրոպայում կազմակերպվում է Շտրաուս ֆեստիվալե փառատոնը` նվիրված Շտարաուսների արվեստին։ Փառատոնի շրջանակներում Իսպանիան, Իտալիան, Ավստրիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Գերմանիան հիանում են 19-րդ դարի երաժշտական նշանավոր ընտանիքի` Շտրաուսների սքանչելի վալսերով, պոլկաներով, մարշերով, գալոպներով, ուվերտյուրաներով և օպերետների մեներգերով։
Ստեղծագործություններ
Յոզեֆ Շտրաուսը գրել է շատ վալսեր, որոնցից են`
- «Dorfschwalben aus Osterreich» («Գյուղական ծիծեռնակներ Ավստրիայից»)
- «Անմտություն»
- «Իմ կյանքն ուրախություն է ու սեր»
- «Ջրաներկեր»
- «Պոլկա պիցիկատո»
- «Դինամիդներ»
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Գրականություն
- «Штраус, Иосиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Майлер Ф., И. Штраус. Москва, 1980 год
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Շտրաուս» հոդվածին։ |