Յան Սնյադեցկի

Յան Սնյադեցկի (լեհ.՝ Jan Śniadecki, լիտ.՝ Jonas Sniadeckis, օգոստոսի 29, 1756(1756-08-29)[1][2][3][…], Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան[4] - նոյեմբերի 9, 1830(1830-11-09)[2][5] կամ նոյեմբերի 21, 1830(1830-11-21)[6], Jašiūnai, Լիտվա), լեհ գիտնական, լուսավորիչ։ 1781-1803 թվականներին՝ Կրակովի ակադեմիայի, 1806-1825 թվականներին՝ Վիլնոյի համալսարանի պրոֆեսոր, 1807-1815 թվականներին՝ նույն համալսարանի ռեկտոր։ Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1811)։ Գործուն մասնակցություն է ունեցել 1794 թվականի լեհական ազգային-ազատագրական ապստամբությանը, պաշտպանել արմատական հասարակական բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, գյուղացիներին հող հատկացնելու պահանջը։ Հետագայում բռնել է առավել չափավոր դիրք։ Փիլիսոփայության հարցերում Սնյադեցկին դեիստ էր, Ֆրենսիս Բեկոնի, Ջոն Լոկի և 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիստների հետևորդը։ «Սետաֆիզիկայի մասին» (1814), «Փիլիսոփայության մասին» (1819), «Մարդկային բանականության փիլիսոփայությունը» (1822) երկերում անհետևողական սենսուալիզմի դիրքերից քննադատել է կանտականությունը։ Փիլիսոփայության քննադատության մեշ հանդես է գալիս որպես պոզիտիվիզմի նախակարապետ։ Լուսավորական ռացիոնալիզմի ավանդույթներով պայքարել է աստվածաբանության, սխոլաստիկայի և ռոմանտիզմի դեմ։

Յան Սնյադեցկի
լեհ.՝ Jan Śniadecki
Ծնվել էօգոստոսի 29, 1756(1756-08-29)[1][2][3][…]
Ժնին, Gmina Żnin, Żnin County, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան[4]
Մահացել էնոյեմբերի 9, 1830(1830-11-09)[2][5] (74 տարեկան) կամ նոյեմբերի 21, 1830(1830-11-21)[6] (74 տարեկան)
Jašiūnai, Լիտվա
ԳերեզմանJašiūnai
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, ֆիզիկոս, փիլիսոփա, պրոֆեսոր, աշխարհագրագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կրակովի համալսարան
Գործունեության ոլորտաստղագիտություն, մանկավարժություն, լեզվաբանություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա և աշխարհագրություն
Պաշտոն(ներ)Լիտվայի ժամանակավոր կառավարություն
ԱնդամակցությունԳիտության ընկերների վարշավյան ընկերություն, Կրակովի գիտական ​​ընկերություն[4] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԿրակովի համալսարան, Գյոթինգենի համալսարան, Լեյդենի համալսարան, Ուտրեխտի համալսարան, Bartłomiej Nowodworski High School?, Liceum Ogólnokształcące im. Michała Kosmowskiego w Trzemesznie? և Լուբրանսկի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինլեհերեն[1] և ֆրանսերեն
Եղել է գիտական ղեկավարPiotr Sławiński?
Ստորագրություն
Изображение автографа
 Jan Śniadecki Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Սնյադեցկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482