Յանեզ Յանշա

Յանեզ Յանշա (սլովեն.՝ Janez Janša, սեպտեմբերի 17, 1958(1958-09-17)[1][2][3] կամ 1958[4], Grosuplje, Սլովենիա), սլովենացի պետական և քաղաքական գործիչ, Սլովենիայի վարչապետը 2004 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2008 թվականի նոյեմբերի 7-ը, 2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2013 թվականի փետրվարի 27-ը և 2020 թվականի մարտի 3-ից, Սլովենիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ 1993 թվականից։ Սլովենիայի Ազգային ժողովի պատգամավոր 1990 թվականի ապրիլի 8-ից։

Յանեզ Յանշա
 
Կուսակցություն՝Slovenian Democratic Party?
Կրթություն՝Լյուբլյանայի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրսեպտեմբերի 17, 1958(1958-09-17)[1][2][3] (65 տարեկան) կամ 1958[4]
ԾննդավայրGrosuplje, Սլովենիա
Քաղաքացիություն Սլովենիա և  ՀՍՖՀ
ԱմուսինUrška Bačovnik Janša?
 
Կայք՝sds.si/o-stranki/predsednik-janez-jansa
 
Պարգևներ

Կենսագրություն

Կրթություն և վաղ գործունեություն

1982 թվականին ավարտել է Լյուբլյանայի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 1980-ական թվականներին՝ Հարավսլավիայի կոմունիստների միության երիտասարդական թևի ակտիվիստ։ Բարեփոխիչ և անջատողական համոզմունքների համար հեռացվել է կուսակցությունից, 1988-1990 թվականներին հրապարակումների համար եղել է անազատության մեջ, որոնք իբր պարունակել են ռազմական գաղտնիքներ։

Քաղաքական գործունեություն

Անկախ Սլովենիայի կառավարությունում 1990-1994 թվականներին զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1993 թվականից Սլովենիայի դեմոկրատական կուսակցության նախագահն է։ 2000 թվականին կարճ ժամանակով վերադարձել է կառավարություն։

2004 թվականի նոյեմբերի 9-ին դարձել Է Սլովենիայի վարչապետ։

2012 թվականի փետրվարի 10-ին երկրորդ անգամ դարձավ երկրի վարչապետ։ 2013 թվականի փետրվարի 27-ին Յանշայի կաբինետը պաշտոնանկ էր արվել կոռուպցիոն սկանդալի պատճառով[5]։

2018 թվականի հունիսի 3-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա ՍԴՀԿ-ն հաղթանակ է տարել և անցել Սլովենիայի ազգային ժողով[6]։

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանեզ Յանշա» հոդվածին։