Յանա (անձնանուն)

իգական անձնանուն (Яна)
Յանա

(יוחנה)

հին եբրայերեն
Սեռ՝իգական
Թարգմանաբար՝Աստծո ողորմածություն
Փաղաքշ. ձևեր՝Յանկա, Յանոչկա, Յանուլիա, Յանուսյա, Յանուշա, Յանուշկա, Յանյուշա, Յանիկա, Յասյա
Այլ լեզուներով՝

անգլ.՝ Yana, Iana, Jana
արաբ․՝ ﻳونّا‎‎
հուն․՝ Γιάννα
եբրայերեն՝ יוחנה
իտալ.՝ Giovanna
լեհ.՝ Jana, Jaina
ռուս.՝ Яна
ուկրաիներեն՝ Яна
ֆիններեն՝ Janica, Jaana
ֆր.՝ Jeanne
չեխ․՝ Jana

Կապված հոդվածներսկսող «Յանա (անձնանուն)»-ով

բոլոր հոդվածները«Յանա (անձնանուն)»-ով

Յանա, իգական անձնանուն։ Յոհաննա անվան ուշ արևմտասլավոնական տառադարձումը։ Յան արական անձնանվան իգական ձևն է[1]։

Պատմություն

«Յանա» իգական անունը հանդիպում է ոչ միայն սլավոնական լեզուներում, այլև սկանդինավյան՝ դանիերեն, շվեդերեն, նորվեգերեն, ֆարյորերեն և փոխանցվում է որպես Jana: Սկանդինավիայում աղջիկների անվանակոչության գագաթնակետը՝ ի պատիվ Սուրբ Յովհաննայի (հին եբր. Աստծո ողորմություն) 1960-ականների կեսերն էր։

Քրիստոնեության մեջ անունը հանդիպում է Ղուկաս Ավետարանիչի մոտ, որտեղ նշվում է, որ նա Հերովդեսի վերակացուի՝ Քուզայի կինն է (Ղուկ. 8:3):

Յանա անունը հանդիսանում է Ավերկի, Արիան, Բայան, Բոյանա, Գայան, Գայանիա, Գորդիան, Լիլիանա, Մարիաննա, Սևերյան, Սիմֆորիան, Ստայան, Ֆլավիան, Յուլիանա, Յուլիանիա անունների փաղաքշական տարբերակը[2], ինչպես նաև Տատյանա, Սևաստյանա և այլ անունների կրճատ տարբերակը[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ